այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Բնակությունը Լեհաստանում Մարդասիրական սկզբունքներով հիմնավորված բնակության թույլտվություն և հանդուրժող բնակության թույլտվություն

Մարդասիրական սկզբունքներով հիմնավորված բնակության թույլտվություն և հանդուրժող բնակության թույլտվությունՏպիր

Օտարերկրացին, որի նկատմամբ պարտադիր վերադարձի որոշում է ընդունվել , սակայն որը, կարևոր պատճառից ելնելով չի կարող վերադդառնալ ծագման երկիր կարող է մարդասիրական սկզբունքներով հիմնավորված կամ հանդուրժոշ բնակության թույլտվություն ստանալ:

Մարդասիրական սկզբունքներով հիմնավորված կամ հանդուրժոշ բնակության թույլտվությունը տրվում է օտարերկրացուն, եթե նրա վերադարձը

  1. հնարավոր է միայն այն երկիր, որտեղ
    a). վտանգված կլիներ նրա կյանքը, ազատությունը կամ անձնական անվտանգության իրավունքը կամ
    b). օտարերկրացին կարող է  խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի կամ պատիժների  ենթարկվել կամ
    c). օտարերկրացին կարող է ստիպողական աշխատանքների ենթարկվել
    d). օտարերկրացին կարող է զրկված լինել արդար դատաքննությունից կամ առանց իրավական հիմքի դատապարտված լինել
    Մարդասիրական սկզբունքներով հիմնավորված բնակության թույլտվությունը տրվում է նաև, եթե պարտադիր վերադարձի որոշումը՝
  2. խախտում է օտարերկրացու ընտանեկան կամ անձնական կյանքի իրավունքը
  3. խախտում է երեխայի իրավունքները

Հանդուրժող բնակության թույլտվությունը տրվում է նաև եթե պարտադիր վերադարձի որոշումը՝

  1. հնարավոր չի իրականացնել տվյալ որոշումն ընդունած լեհական հաստատություններից և օտարերկրացուց անկախ պատճառներով, կամ
  2. եթե տվյալ երկիր օտարերկրացու պարտադրված վերադարձի որոշումը հնարավոր  չէ իրականացնել ըստ դատական որոշման կամ Արդարադատության նախարարության որոշման համաձայն

Հանդուրժող բնակության թույլտվության որոշումը սահմանում է օտարերկրացու պարտականությունը այն մասին, որ սահմանված ժամկետներում օտարերկրացին պետք է ներկայանա սահմանապահ ծառայություններին ըստ բնակության վայրի բաժանմունքի կամ ըստ որոշման մեջ նշված բաժանմունքի:

Մարդասիրական սկզբունքներով տրամադրված բնակության թույլտվությունը չեղյալ համարելը

Այս տեսակի բնակության թույլտվությունը կարող է չեղյալ համարվել հետևյալ դեպքերում.

  1. դադարել է այն հանգամանքը, որը և հիմք էր հանդիսացել տվյալ թույլտվությունը տրամադրելու համար
  2. բացասական որոշում կայացնելու պատճառները ի հայտ են եկել բնակության թույլտվություն տրամադրելուց հետո
  3. օտարերկրացին տեղեկություններ կամ փաստաթղթեր է թաքցրել կամ ներկայագված տեղեկություններն ու փաստաթղթերը կեղծ են եղել
  4. օտարերկրացին մշտական լքել է Լեհաստանը
  5. օտարերկրացին ծագման երկիր է վերադարձել

Հանդուրժող բնակության թույլտվությունը չեղյալ համարելը

  1. դադարել է այնհանգամանքը, որը և հիմք էր հանդիսացել տվյալ թույլտվությունը տրամադրելու համար
  2. օտարերկրացին լքել է Լեհաստանը
  3. օտարերկրացու բնակությունը Լեհաստանում  վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության, հասարակական կարգի կամ անվտանգության համար
  4. օտարերկրացին չի կատարում թույլտվությունում նշված իր պարտականությունները:

Իրավական հիմք`

Օտարերկրացիների մասին 2013 թ. դեկտեմբերի 12-ին ընդունված օրենք 

Ustawa z dnia 12 grudnia 2013r. o cudzoziemcach (Dz.U. 2013 nr 0 poz. 1650).

Facebook