այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Բնակությունը Լեհաստանում Օտարերկրացու վերադարձի պարտավորություն

Օտարերկրացու վերադարձի պարտավորությունՏպիր

Օտարերկրացին պարտավոր է լքել Լեհաստանի տարածքը  մինչ ազգային կամ Շենգենյան վիզայի վավերության ժամկետի ավարտը:

Օտարերկրացին պարտավոր է լքել Լեհաստանի տարածքը մինչ ժամանակավոր բնակության թույլտվության ժամկետի ավարտը :

Օտարերկրացին   պարտավոր է լքել Լեհաստանի տարածքը հետևյալ որոշումները կայացվելու պահից 30 օրվա ընթացքում.

  • ազգային կամ Շենգենյան վիզա, ժամանակավոր կամ մշտական կացության թույլտվություն, ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի թույլտվություն տրամադրելու բացասկան որոշման  կամ թույլտվությունն անվավեր ճանաչելու  որոշման դեպքում
  • փախխստականի կարգավիճակ կամ լրացուցիչ պաշտպանություն հատկացնելու մերժման որոշման կամ տվյալ կարգավիճակները չեղյալ համարելու որոշման դեպքում
  • մարդասիրական հիմունքներով տրամադրված բնակության թույլտվությունն անվավեր ճանաչելու որոշման դեպքում

Օտարերկրացին, որը կարող է գտնվել Լեհաստանում առանց վիզայի անհրաժեշտության, պարտավոր է լքել Լեհաստանի տարածքը մինչ  Լեհաստանի և օտարերկրացու ծագման երկրի միջև ստորագրված միջազգային պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը:

Վիզային պարտականություններից ազատված երկրների ցանկը հասանելի է այստեղ>

Որ օտարերկրացիների նկատմամբ է կիրառվում պարտադիր վերադարձի որոշումը

Լեհաստանի Հանրապետության տարածքը լքելու պարտավորվելու  որոշումը կիրառվում է այն օտարերկրացու նկատմամբ, որը`

  1. գտնվում է կամ գտնվել է Լեհաստանում առանց վավեր վիզայի, կամ այլ մուտքի և երկրում բնակվելու իրավունք տվող փաստաթղթի
  2. Շենգենի տարածքում առանց վիզայի անհրաժեշտության գտնվելու թույլատրելի ժամկետի (ցանկացած  180 օրվա ընթացքում) լրանալուց հետո  չի լքել Լեհաստանի տարածքը (եթե միջազգային պայմանագրերով այլ որոշում ընդունված չէ)
  3. չի լքել Լեհաստանի տարածքը Շենգենյան վիզայում նշված ժամանակահատվածից հետո (ցանկացած ժամանակահատվածում 180 օրվա ընթացքում), կամ ազգային վիզայում նշված ժամանակահատվածի լրանալուց հետո
  4. աշխատել կամ աշխատում է առանց պահանջվող աշխատանքի թույլտվության Աշխատանքի իրավունքի մասին տեղեկությունները հասանելի են այստեղ->կամ առանց   օտարերկրացուն աշխատանք վստահելու մտադրության մասին գործատուի գրանցված հայտարարագրի (օտարերկրացուն աշխատանք վստահելու մտադրության մասին գործատուի գրանցված հայտարարագրի մասին կարդացեք այստեղ-> , կամ որը տուգանվել է անօրինական աշխատանք կատրելու համար
  5. զբաղվել է տնտեսական գործունեությամբ  շրջանցելով Լեհաստանի օրենսդրությունը, կամ  
  6. Լեհաստանում բնակվելու և ծագման երկիր վերադարնալու համար անհրաժեստ Ֆինանսական միջոցներ չունի
  7. նրա տվյալները գտնվում են այն օտարերկրացիների ցանկում, որոնց գտնվելը ԼՀ տարածքում ցանկալի չէ, կամ Շենգենի Տեղեկատվական Համակարգի ցանկում:լրացուցուչ տեղեկությունները հասանելի են այստեղ->
  8. եթե այդպես են պահանջում երկրի շահերը, պետական անվտանգությունը և հասարակական կարգի կանոնադրությունը
  9. առանց համապատասխան իրավունքների մուտք է գործել Լեհաստանի տարածք, կամ մուտք գործելու փորձ է կատարել
  10. Լեհաստանում ազատազրկման է դատապարտվել և դատավճիռն իրականացնելու նպատակով, նրան արտասահման ուղարկելու հիմքեր կան
  11. դուրս է գտնվել այն սահմանամերձ գոտուց, որի սահմաններում կարող էր գտնվել սահմանամերձ երթևեկության թույլտվության համաձայն: Ինչ է նշանակում սահմանամերձ երթևեկության թույլտվությունը ->
  12. սահմանամերձ երթևեկության թույլտվության հիման վրա գտնվելու ժամկետը չի պահպանել:Ինչ է նշանակում սահմանամերձ երթևեկության թույլտվությունը ->
  13. օտարերկրացու գտնվելը Լեհաստանում վտանգ է ներկայացնում հասարակական առօղջությանը, ինչը հաստատված է բժշկական փաստաթղթերով, կամ վտանգ է ներկայացնում ԵՄ այլ երկրի մջազգային հարաբերություններին
  14. օտարերկրացու Լեհաստանում բնալվելու նպատակն  այլ է, քան հայտում ներկայացվածը, բացառությամբ այն դեպքերի երբ օրենքով թույլատրելի է փոփոխություն կատարելը
  15. փախստականի կարգավիճակ կամ լրացուցիչ պաշտպանություն հատկացնելու մերժման որոշման կամ տվյալ կարգավիճակները չեղյալ համարելու որոշման կատարումը չի իրականացվել և օտարերկրացին չի լքել Լեհաստանի տարածքը սահմանված ժամանակահատվածում

Պարտադրված վերադարձի որոշում չի կայացվում հետևյալ դեպքերում.

  1. Օտարերկրացուն փախստականի կարգավիճակ է տրամադրվել կամ նա օգտվում է լրացուցիչ պաշտպանությունից
  2. օտարերկրացուն հանդուրժող կամ մարդասիրական սկզբունքներով հիմնավորված բնակության թույլտվություն է տրամադրվել, կամ գոյություն ունեն այն տրամադրելու հանգամանքները
  3. օտարերկրացուն ժամանակավոր բնակության թույլտվություն է տրվել հաշվի առնելով ընտանեկան կյանքի կամ մարդու իրավունքների կամ ազատության հիմնական սկզբունքները
  4. օտարերկրացուն ժամանակավոր բնակության թույլտվություն է տրամադրվել, որը հիմնավորված է երեխայի իիրավունքների սկզբունքներով և նրա մեկնումը Լեհաստանից կխախտեր այդ սկզբունքները
  5. օտարերկրացին ամուսնացած է Լեհաստանի քաղաքացու, մշտական կացության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի  կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ (եթե վտանգ չի նրկայացնում երկրի շահերին, պետական անվտանգությանը և հասարակական կարգի կանոնադրությանը) բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամուսնությունը կնքվել է օրենքը խախտելու նպատակով
  6. օտարերկրացին Լեհաստանում գտնվում է մարդասիրական, երկրի շահերի կամ միջազգային պարտականություններից ելնող սկզբունքներով տրամադրված Շենգենի վիզայի հիմունքներով
  7. օտարերկրացին Լեհաստանում է գտնվում  կարճաժամկետ բնակություն պահանջող ժամանակավոր բնակության թուլտվության հիմունքներով
  8. օտարերկրացին Լեհաստանում է գտնվում  թրաֆիքինգի զոհ անձանց համար նախատեսված  ժամանակավոր բնակության թուլտվության հիմունքներով
  9. օտարերկրացուն Լեհաստանում տրամադրբել է մշտական կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի բնակության թույլտվություն
  10. օտարերկրացուն բնակության թույլտվություն է տրամադրվել Շենգենի տարածքի այլ երկրում (եթե վտանգ չի ներկայացնում երկրի շահերին, պետական անվտանգությանը և հասարակական կարգի կանոնադրությանը), բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացին չի լքել Լեհաստանի տարածքը նրա նկատմամբ պարտադրված վերադարձի որոշում ընդունելուց հետո
  11. օտարերկրացին ժամականավոր պատվիրակվել է ԵՄ այլ երկրում կամ ԵԱԱԱ անդամ երկրում նստավայր ունեցող գործատուի կողմից և օտարերկրացին տվյալ երկրում բնակության և աշխատանքի իրավունք ունի, իսկ Լեհաստանում տրված պարդադրված վերադարձի որոշումը կապված է առանց վավեր վիզայի կամ կացության քարտի նրա Լեհաստանում գտնվելու հետ կամ
  12. օտարերկրացին կարող է միջազգային պայմանագրի համաձայն անհապաղ վերադարձվել երրորդ երկիր, սահմանն անօրինական կերպով հատելու փաստի կապակցությամբ
  13. օտարերկրացին կարող է անհապաղ վերադարձվել դեպի սահման, եթե ձերբակալվել է սահմանամերձ գոտում սահմանն անօրինական կերպով հատելու փաստի կապակցությամբ
  14. օտարերկրացին Լեհաստանում է գտնվում  թրաֆիքինգի հնարավոր զոհ լինելու կասկածները հաստատող վկայականի հիման վրա

Վերադարձի պարտավորության որոշումն իրականացնելու ժամկետները

Վերադարձի որոշումը սահմանում է կամավոր վերադարձի ժամկետը, որը կազմում է 15-30 օր և նշվում է օտարերկրացու անձնագրում: Որոշումն ընդունող մարմինը տեղեկացնում է օտարերկրացուն գրավոր ձևով և օտարերկրացուն հասկանալի  լեզվով և տեղեկացնում է բողոքարկման կարգի մասին:

Բողոքարկման կարգը

Օտարերկրացին, որի նկատմամբ վերադարձի պարտավորության որոշում է կայացվել, կարող է բողոքարկել տվյալ որոշումը և դիմել որոշման կատարումը չկիրառելու խնդրանքով: Այս դեպքում կամավոր վերադարձի ժամկետը երկարաձգվում է մինչ վարչական դատարանի կոշմից որոշում կայացնելու պահը:

Կամավոր վերադարձի ժամկետը չի երկարաձգվում եթե օտարերկրացին  միջազգային պայմանագրի համաձայն անհապաղ պետք է վերադարձվի երրորդ երկիր, սահմանն անօրինական կերպով հատելու փաստի կապակցությամբ:

Կամավոր վերադարձի ժամկետ չի սահմանվում եթե մտավախություններ կան, որ օտարերկրացին կարող է փախուստ կատարել կամ այդպես են պահանջում երկրի շահերը, պետական անվտանգությունը և հասարակական կարգի կանոնադրությունը:

Լեհաստան կրկնակի մուտքի արգելքը

Վերադարձի որոշումը սահմանում է կրկնակի մուտքի արգելքը, որը տրվում է
6 ամսից մինչև 5 տարի ժամկետով:

Կրկնակի մուտքի արգելքը տրվում է հետևյալ ժամանակահատվածներով.

  1. 6 ամսից մինչև 3 տարի ժամկետը սահմանվում է հետևյալ դեպքերում.
    a). Օտարերկրացին գտնվում է կամ գտնվել է Լեհաստանում առանց վավեր վիզայի, կամ այլ մուտքի և երկրում բնակվելու իրավունք տվող փաստաթղթի, բացառությամբ այն դեպքերի, երբ նման փաստաթուղթը չի պահանջվում
    b). չի լքել Լեհաստանի տարածքը Շենգենի տարածքում առանց վիզայի բնակվելու թույլատրելի ժամանակահատվածից հետո (ցանկացած 180 օրվա ընթացքում), բացառությամբ միջազգային պայմանագրով հիմնավորված դեպքերի
    c). չի լքել Լեհաստանի տարածքը Շենգենյան վիզայում նշված ժամանակահատվածից հետո (ցանկացած 180 օրվա ընթացքում), կամ ազգային վիզայում նշված ժամանակահատվածի լրանալուց հետո
    d). Լեհաստանում բնակվելու և ծագման երկիր վերադարնալու համար անհրաժեշտ Ֆինանսական միջոցներ չունի
     e). դուրս է գտնվել այն սահմանամերձ գոտուց, որի սահմաններում կարող էր գտնվել սահմանամերձ երթևեկության թույլտվության համաձայն:
    f). սահմանամերձ երթևեկության թույլտվության հիման վրա գտնվելու ժամկետը չի պահպանել և Լեհաստանում է գտնվում
    g). օտարերկրացու Լեհաստանում բնալվելու նպատակը այլ է, քան հայտում ներկայացվածը, բացառությամբ այն դեպքերի երբ օրենքով թույլատրվում է փոփոխություն կատարելը
    h). փախստականի կարգավիճակ կամ լրացուցիչ պաշտպանություն հատկացնելու մերժման որոշման կամ տվյալ կարգավիճակները չեղյալ համարելու որոշման կատարումը չի իրականացվել և օտարերկրացին չի լքել Լեհաստանի տարածքը սահմանված ժամանակահատվափում
  2. 1ից մինչև 3 տարի ժամկետը սահմանվում է հետևյալ դեպքերում.
    a). աշխատել կամ աշխատում է առանց պահանջվող աշխատանքի թույլտվության Աշխատանքի իրավունքի մասին տեղեկությունները հասանելի են այստեղ->կամ առանց օտարերկրացուն աշխատանք վստահելու մտադրության մասին գործատուի գրանցված հայտարարագրի (օտարերկրացուն աշխատանք վստահելու մտադրության մասին գործատուի գրանցված հայտարարագրի մասին կարդացեք այստեղ-> , կամ որը տուգանվել է անօրինականաշխատանք կատրելու համար
    b). զբաղվել է տնտեսական գործունեությամբ  շրջանցելով Լեհաստանի օրենսդրությունը
  3. 3 ից մինչև 5 տարի ժամկետը սահմանվում է հետևյալ դեպքերում.
    a). նրա տվյալները գտնվում են այն օտարերկրացիների ցանկում, որոնց գտնվելը ԼՀ տարածքում ցանկալի չէ, կամ Շենգենի Տեղեկատվական Համակարգի ցանկում: լրացուցուչ տեղեկությունները հասանելի են այստեղ->
    b). Լեհաստանում ազատազրկման է դատապարտվել և դատավճիռն իրականացնելու նպատակով, նրան արտասահման ուղարկելու հիմքեր կան
    c). օտարերկրացու գտնվելը Լեհաստանում վտանգ է ներկայացնում հասարակական առօղջությանը, ինչը հաստատված է բժշկական փաստաթղթերով, կամ վտանգ է ներկայացնում ԵՄ այլ երկրի միջազգային հարաբերություններին
  4. 5 տարի ժամկետը սահմանվում է  հետևյալ դեպքում.
    a). Օտարերկրացին չի կարող գտնվել Լեհատանի տարածքում եթե այդպես են պահանջում երկրի շահերը, պետական անվտանգությունը և հասարակական կարգի կանոնադրությունը

Կրկնակի մուտքի արգելքը չեղյալ համարելու որոշում

Օտարերկրացու վերադարձի որոշումը կայացրած մարմինը կարող է չեղյալ համարել կրկնակի մուտքի իրավունքը, եթե օտարերկրացին կներկայացնի .

  • Որ կատարել  է պարտադրված վերադարձի պայմանները (օրինակ, նշված ժամանակահատվածում լքել է Լեհաստանի տարածքը)
  • օտարերկրացին կհիմնավորի իր կրկնակի մուտքը Շենգենի տարածք, հատկապես եթե հիմունքները մարդասիրական սկզբունք ունեն
  • օտարերկրացուն կամավոր վերադարձի օգնություն է ցոցաբերվել (կամավոր վերադարձի վերաբերյալ կկարդաք այստեղ)->

Օտարերկրացու կրկնակի մուտքի արգելքը Լեհաստան չեղյալ չի համարվի հետևյալ դեպքերում

  • օտարերկրացու մուտքը Լեհաստան վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի շահերի համար, կամ
  • օտարերկրացին չի կատարել պատադրված վերադարձի որոշման կայացման և այն իրականացնելու հետ կապված վճարումները

Իրավական հիմք`

Օտարերկրացիների մասին 2013 թ. դեկտեմբերի 12-ին ընդունված օրենք 

Ustawa z dnia 12 grudnia 2013r. o cudzoziemcach (Dz.U. 2013 nr 0 poz. 1650).

Facebook