այս պահին գտնվում եք.

Կացության քարտՏպիր

Ի՞նչ է կացության քարտը

Կացության քարտը Լեհաստանում գտնվող օտարերկրացու անձը հաստատող փաստաթուղթ է: Այս փաստաթուղթը հաստատում է նաև օտարերկրացու օրինական կարգավիճակը և  նրան  Լեհաստանի Հանրապետության սահմանը բազմակի հատելու իրավունք  է տալիս առանց վիզա ստանալու անհրաժեշտության: Երկիր մուտք գործելիս, անհրաժեշտ է ներկայացնել կացության քարտը վավեր անձնագրի հետ:

Կացության քարտը ներառում է հետևյալ տեղեկությունները՝

  1. անձի անունը ազգանունը, ինչպես նաև անձի ծնողների տվյալները
  2. ծննդյան ամսաթիվը և վայրը
  3. ժամանակավոր կամ մշտական բնակության հասցեն
  4. քաղաքացիությունը
  5. սեռը
  6. տեղեկություններ հասակի և աչքերի գույնի վերաբերյալ
  7. PESEL համարը (ո՞րն է   PESEL համարը), եթե տրամադրվել է
  8. տեղեկություն բնակության թույլտվության տեսակի վերաբերյալ
  9. « գիտաշխատող» նշումը, եթե  բնակության թույլտվությունը տրամադրվել է գիտական հետազոտություններ կատարելու նպատակով
  10. «ԵՄ Կապույտ Քարտ» նշումը,  եթե  բնակության թույլտվությունը տրամադրվել է բարձր որակավորում պահանջող մասնագիտությամբ աշխատելու նպատակով
  11. «աշխատանքի շուկայի hասանելիություն» նշումը, որը վերաբերվում է այն օտարերկրացիներին, որոնց Լեհաստանում աշխատելու իրավունք է տրված  կամ նրանք ազատված են Լեհաստանում աշխատանքի թույլտվություն ստանալու պարտականությունից
  12. անոտացիա սեզոնային աշխատանք, եթե ժամանակավոր կացության թույլտվությունը տրվել է սեզոնային աշխատանքի հիման վրա;
  13. մատնահետքերը
  14. քարտը տրամադրող մարմնի անվանումը
  15. քարտը տրամադրելու ամսաթիվը
  16. քարտի վավերության ժամկետը
  17. օտարերկրացու լուսանկարը
  18. «ԵՄ երկրի կողմից տրամադրված  միջազգային պաշտպանություն» նշումը (նշել տվյալ երկիրը և տրամադրման ամսաթիվը), որը վերաբերվում է Լեհաստանում կամ Եմ այլ երկրում ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ և միջազգային պաշտպանություն ստացած օտարերկրացուն

Կացության քարտ

Ինչպե՞ս կարելի է կացության քարտ ստանալ:

Կացության քարտը տրվում է  Լեհաստանում հետևյալ կարգավիճակներն ունեցող  օտարերկրացիներին՝

  1. ժամանակավոր բնակության թույլտվություն
  2. մշտական բնակության թույլտվություն
  3. ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի բնակության թույլտվություն
  4. փախստականի կարգավիճակ
  5. լրացուցիչ պաշտպանություն
  6. մարդասիրական սկզբունքներով տրամադրված բնակության թույլտվություն

Այսպիսով, կացության քարտ ստանալու համար անհրաժեշտ է Լեհաստանում բնակության թույլտվության ձեռքբերումը:

Կացության քարտի կորուստը և փոխարինումը:

Կացության քարտը պետք է փոխարինվի նորով հետևյալ դեպքերում`

  1. փոփոխության են ենթարկվել քարտում տեղադրված տվյալները
  2. փոփոխության է ենթարկվել անձի արտաքին տեսքը, ինչը դժվարացնում է անձի հաստատումը
  3. քարտը վնասվել է
  4. քարտը կորցվել է (կամ այն գողացել են)
  5. լեհական կողմը պատասխանատվություն է կրելու  ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ և միջազգային պաշտպանություն և « ԵՄ երկրի կողմից տրամադրված  միջազգային պաշտպանություն» նշումով քարտ ստացած օտարերկրացու համար (նշվում է տվյալ կարգավիճակը տրամադրած ԵՄ երկիրը)
  6. ԵՄ այլ երկիրը պատասխանատվություն է կրելու  ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի  և միջազգային պաշտպանության  կարգավիճակ ստացած օտարերկրացու համար

Քարտի փոխարինման հայտադիմումն անհրաժեշտ է  ներկայացնել 14 օրվա ընթացքում, փոխարինման պատճառն առաջանալու պահից :

Վավերության ժամկետը լրանալու դեպքում (մարդասիրական սկզբունքներով, ժամանակավոր բնակության, մշտական բնակության կամ երկարաժամկետ ռեզիդենտի քարտի դեպքում) հայտադիմումն անհրաժեշտ է ներկայացնել 30 օրվա ընթացքում:

Քարտի կորստի դեպքում օտարերկրացին պարտավոր է  3 օրվա ընթացքում տեղեկացնել քարտը տրամադրող մարմնիններին այդ փաստի վերաբերյալ (դիմումի ձևը հասանելի է այստեղ), ինչից հետո  օտարեկրացուն կտրվի կորստի փաստը հաստատող անվճար տեղեկանք: Տեղեկանքը կարող է անհրաժեշտ լինել Լեհաստանում օտարերկրացու բնակության օրինականությունը հսկելու ընթացքում: Կորցրած քարտը գտնելու դեպքում օտարերկրացին պարտավոր է 3 օրվա ընթացքում հայտնել այդ մասին վոյևոդային և վերադարձնել հին քարտը, եթե նորն արդեն տրվել էր:

Ուշադրություն` այս պարտականությունները չկատարող օտարերկրացիները ենթարկվում են դրամական տուգանքի: 

Կացության քարտը անհրաժեշտ է ստանալ անձամբ, վոյևոդության վարչությունում:

13 տարեկանից ցածր երեխաների դեպքում քարտը ստանում է ծնողը կամ իրավական խնամակալը:

Նոր քարտը տրվում է  դիմումը ներկայացնելու պահից մեկ ամսվա ընթացքում: Եթե տվյալ ժամկետում օտարերկրացին քարտը չի ստանում, ապա նա տեղեկացվում է այդ փաստի մասին, ուշացման պատճառների մասին և սահմանված նոր ժամկետի մասին:

Վճարումներ

  • նոր քարտի կամ քարտի փոխարինման համար`50 զլոտի
  • օտարերկրացու կողմից վնասված կամ կորցված քարտի փոխանակման համար`100 զլոտի
  • օտարերկրացու կողմից կորցված կամ վնասված յուրաքանչյուր հաջորդ քարտի համար`150 զլոտի

Քարտի համար նախատեսված վճարումները չեն գանձվում հետևյալ դեպքերում՝

  1. երբ ստորև նշված կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին տրվում է առաջին քարտը.
    a). փախստականի կարգավիճակ
    b). լրացուցիչ պաշտպանություն
    c). մարդասիրական սկզբունքներից ելնող բնակության թույլտվություն
  2. երբ առաջին մշտական կացության քարտը տրվում է Լեհաստանում հայրենադարձ համարվող անձի ընտանիքի անդամին
  3. երբ նոր կամ փոխարինվող փաստաթուղթը տեխնիկական թերություններ ունի
  4. երբ քարտը, փոխարինվում է նորով, քանի որ լեհական կողմը պատասխանատվություն է կրելու  ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ և միջազգային պաշտպանություն և « ԵՄ երկրի կողմից տրամադրված  միջազգային պաշտպանություն» նշումով քարտ ստացած օտարերկրացու համար (նշվում է տվյալ կարգավիճակը տրամադրած ԵՄ երկիրը)
  5. երբ քարտը, փոխարինվում է նորով, քանի որ ԵՄ այլ երկիր պատասխանատվություն է կրելու  ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի  և միջազգային պաշտպանության  կարգավիճակ ստացած օտարերկրացու համար

Իրավական հիմք`

Օտարերկրացիների մասին  2013 թ  դեկտեմբերի12 ին ընդունված օրենք

Ustawa z dnia 12 grudnia 2013r. o cudzoziemcach (Dz.U. 2013 nr 0 poz. 1650).

Facebook