այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Աշխատանքային շուկայի թեստավորում

Աշխատանքային շուկայի թեստավորումՏպիր

Աշխատաշուկայի թեստավորումը  տվյալ աշխատատեղում Լեհաստանի կամ ԵՄ քաղաքացու աշխատանքի հնարավորությունը բացառելու վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու հնարավորություն է տալիս:

Գործընթացը հետևյալն է.

  1. Գործատուն աշխատանքի վարչությունում  թափուր աշխատատեղի վերաբերյալ  հայտարարություն է տեղադրում Մասնագիտությունների անվանումները և կոդերը հասանելի են www.praca.gov.pl. կայքում
  2. կատարվում է գործազուրկների և աշխատանք փնտրողների ցանկերի հետազոտումը
  3. եթե պարզվի, որ գործազուրկների և աշխատանք փնտրողների ցանկերում թափուր աշխատատեղի պայմանները կատարող անձինք կան, ապա ընտրությունը կատարվում է տվյալ անձանց թվում
  4. համեմատվում են գործատուի կողմից առաջարկվող  և նույն կամ մոտավորապես համընկնող մասնագիտությունների վարձադրումները՝ դրանք պետք է  մոտավորապես համնկնեն:
  5. որոշումը կայացվում է
    - 14 օրվա ընթացքում՝ թափուր աշխատատեղի հայտարարությունը հրապարակելու պահից, եթե գործազուրկների և աշխատանք փնտրողների ցանկերում թափուր աշխատատեղի պայմանները կատարող անձ չի հայտնաբերվել
    - 21 օրվա ընթացքում, եթե գործազուրկների և աշխատանք փնտրողների ցանկերում թափուր աշխատատեղի պայմանները կատարող անձինք կան և ընտրությունը կատարվում է տվյալ անձանց թվում
  6. աշխատանքի վարչության տեղեկությունները փոխանցվում են գործատուին, որը կցում է տվյալ փաստաթուղթը բնակության և աշխատանքի թույլտվության հայտին (բնակության և աշխատանքի թույլտվության վերաբերյալ կկարդախ այստեղ>)

Հարկ է հիշել, որ գործավարույթի ընթացքում հաշվի չեն առնվում օտարերկրացու կողմից կատարվող աշխատանքի նվազեցված կամ չափազանցված պահանջները:

Ոչ բոլոր դեպքերում է պահանջվում աշխատաշուկայի թեստավորումը:

Աշխատաշուկայի թեստավորումը չի պահանջվում, մասնավորապես հետևյալ դեպքերում.

  1. կատարվող աշխատանքը գտնվում է վոյևոդայի կողմից հրապարակված փնտրվող մասնագիտությունների ցանկում
  2. թափուր տեղի հայտարարությունը վերաբերվում է նույն աշխատատեղին և նույն օտարերկրացուն
  3. Լեհաստանի հետ աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցող սահմանակից երկրի քաղաքացին մինչ հայտը ներկայացնելը առնվազն 3 ամսվա ընթացքում աշխատել է նույն գործատուի մոտ օտարերկրացուն աշխատանք վստահելու վերաբերյալ գործատուի հայտարարագրի հիման վրա (տվյալ փաստը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու պայմանով)
  4. այլ դեպքեր (սպորտային մարզիչ, մարզիկ, վերապատրաստման մասնակից բժիշկ և ատամնաբույժ)
  5. երբ Հայաստանի, Բելարուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի քաղաքացին մինչ հայտը ներկայացնելը առնվազն 3 ամսվա ընթացքում աշխատել է նույն գործատուի մոտ գրավոր պայմանագրի հիման վրա (վերաբերվում է միայն խնամակալի կամ տնային տնտեսությունում օգնականի աշխատանքին)

Բացի նշված դեպքերից, բնակության և աշխատանքի թույլտվության հայտ ներկայացնելու պահին (բնակության և աշխատանքի թույլտվության վերաբտրյալ կկարդաք այստեղ->)

աշխատանքի շուկայի թեստավորումը չի պահանջվում, եթե

  1. մինչ  բնակության և աշխատանքի թույլտվության հայտ ներկայացնելը օտարերկրացին ունեցել է  բնակության և աշխատանքի թույլտվություն կամ աշխատանքի թույլտվություն  նույն գործատուի մոտ, կամ
  2. օտարերկրացին կատարում է առանց  աշխատանքի թույլտվության աշխատելու իրավունքի պայմանը (ովքեր կարող են աշխատել Լեհաստանում առանց աշխատանքի թույլտվության->)
Facebook