այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրամադրելու հիմք հանդիսացող անընդհատելի (շարունակական) բնակություն

Օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրամադրելու հիմք հանդիսացող անընդհատելի (շարունակական) բնակությունՏպիր

Մշտական կացության կարգավիճակ տրամադրելու հիմք հանդիսացող օտարերկրացու բնակությունը անընդհատելի է համարվում, եթե ցանկացած ընդմիջում չի գերազանցել 6 ամիսը, իսկ ընդհանուր առմամբ չի գերազանցել 10 ամիսը, բացառությամբ հետևյալ դեպքերի, երբ ընդմիջումները կապված են

  1. մասնագիտական պարտականությունների  կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա երկրից դուրս կատարվող աշխատանքների հետ (երբ գործատուի նստավայրը գտնվում է Լեհստանում)
  2. երբ վերընշյալ պայմաններում աշխատողներին  ուղեկցում են ամուսինները կամ անչափահաս երեխաները
  3. օտարերկրացու   Լեհաստանից բացակայելը կապված է նրա  անձնական իրավիճակի հետ է, իսկ ներկայությունը Լեհաստանում տևել ավելի քան  6 ամիս:
  4. օտարերկրացու   Լեհաստանից բացակայելը կապված է նրա լեհական ուսումնական հաստատությունում նախատեսված ուսմնական պրակտիկաների հետ

Եթե օտարերկրացին մշտական բնակության հայտ է ներկայացրել Լեհաստանում փախստականի կարգավիճակով, կամ լրացուցիչ պաշտպանության թույլտվության, կամ հանդուրժող բնակության թույլտվության կարգավիճակով անընդհատելի 5 ամյա բնակության հիմունքներով, ապա անընդհատելի ժամանակահատվածն այս դեպքում ներառում է նաև վերընշյալ կարգավիճակներ հատկացնելու գործավարույթների ժամանակահատվածները, նաև այն դեպքում , երբ տվյալ ժամանակահատվածում օտարերկրացին գտնվել է օտարերկրացիների համար նախատեսված հսկվող վայրերում կամ կալանվայրում:

Facebook