այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Օտարերկրացուն ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ տրամադրելու հիմք հանդիսացող անընդհատելի (շարունակական) բնակություն

Օտարերկրացուն ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ տրամադրելու հիմք հանդիսացող անընդհատելի (շարունակական) բնակությունՏպիր

ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ տրամադրելու հիմք հանդիսացող  բնակությունը անընդհատելի է համարվում, եթե ցանկացած ընդմիջում՝

  1. Լեհաստանում բնակվելու դեպքում՝ չի գերազանցել 6 ամիսը, իսկ ընդհանուր առմամբ չի գերազանցել 10 ամիսը  5 տարվա ընթացքում
  2. ԵՄ այլ երկրում բնակվելու դեպքում՝ չի գերազանցել 12 ամիսը,  իսկ ընդհանուր առմամբ չի գերազանցել 18 ամիսը 5 տարվա ընթացքում: Այս պայմանը վերաբերվում է միայն բարձր որակավորում պահանջոշ մասնագիտությամբ աշխատելու նպատակով տրամադրված ժամանակավոր բնակության թույլտվություն ստացած օտարերկրացիներին (այսպես կոչված՝Կապույտ Քարտ)

Լեհաստանում բնակվելու ժամանակահատվածը անընդհատելի է համարվում, եթե ընդմիջումները կապված են եղել.

  1. մասնագիտական պարտականությունների  կատարման կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա երկրից դուրս կատարվող աշխատանքների հետ (երբ գործատուի նստավայրը գտնվում է Լեհստանում)
  2. երբ վերընշյալ պայմաններում աշխատողներին  ուղեկցում են ամուսինները կամ անչափահաս երեխաները
  3. օտարերկրացու բացակայելը Լեհաստանից  կապված է նրա  անձնական իրավիճակի հետ, իսկ ներկայությունը Լեհաստանում տևել է ավելի քան  6 ամիս:
  4. օտարերկրացու բացակայելը Լեհաստանից կապված է նրա լեհական ուսումնական հաստատությունում նախատեսված ուսմնական պրակտիկաների հետ

5-ամյա անընդհատելի ժամանակահատվածը հաշվառկելիս, հաշվի է առնվում օտարերկրացու ԼՀ գտնվելու ժամանակահատվածի կեսը, երբ օտարերկրացին գտնվել է ԼՀ

  1. ուսման կամ վերապատրաստման նպատակով տրված վիզայի հիման վրա
  2. մասնագիտական վերապատրաստման նպատակով տրված վիզայի հիման վրա
  3. ժամանակավոր կացության թույլտվության հիման վրա, եթե այն տրվել է բարձրագույն, ստացիոնար, դոկտորական կամ մասնագիտական ուսուցման հիման վրա:
  4. ժամանակավոր կացության թույլտվության հիման վրա,  եթե այն տրվել է մասնագիտական վերապատրաստման նպատակով
  5. փախստականի կարգավիճակ տրամադրելու գործընթացի ընթացքում (եթե գործընթացի ժամանակահատվածը գերազանգում է 18  ամիսը, ապա հաշվի է առնվում այդ ամբողջ ժամանակահատվածը)

5-ամյա անընդհատելի ժամանակահատվածը հաշվառկելիս, հաշվի չի առնվում օտարերկրացու Լեհաստանում բնակվելու ժամանակահատվածը եթե օտարերկրացին՝

  1. միջսահմանային ծառայություններ մատուցելու նպատակով պատվիրակված անձ կամ միջսահմանային ծառայությունների մատակարար է, ինչը նշանակում է, որ  հիմնելով ձեռնարկատիրությունը ԵՄ որևէ երկրում, ծառայությունները ժամանակավոր մատուցում է այլ երկրում
  2. գտնվում է Լեհաստանում մարդասիրական սկզբունքներով, երկրի շահերից ելնելով կամ միջազգային պայմանավորվածություւններից ելնելով նրան տրամադրված  Լեհաստան մուտք գործելու և բնակվելու իրավունք տվող Շենգենի վիզայի հիմունքներով 
  3. Լեհաստանում ուսումը սկսելու կամ շարունակելու ընթացքում
  4. պարտադիր վերադարձի որոշում է ստացել, սակայն որոշումը կատարելու ժամկետը դեռ չի լրացել (նաև տվյալ ժամկետի երկարձգման դեպքում)
  5. պարտավորված է լքելու Լեհաստանի տարածքը
  6. հանդիսնում է դիվանագիտական պատվիրակության անդամ կամ որևէ երկրի հյուպատոսության աշխատակից
  7. գտնվում է Լեհաստանում կարճաժամկետ բնակվելու նպատակով տրված ժամանակավոր բնակության իրավունքի հիման վրա
  8. գտնվում է Լեհաստանում փախստականի կարգավիճակ տրամադրելու գործավարույթի ընթացքում, եթե  փախստականի կարգավիճակ կամ լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու  գործավարույթն ավարտվել է բացասական որոշմամբ
  9. գտնվում է Լեհաստանում սահմանամերձ զբոսաշրջության սկզբունքներով

5-ամյա անընդհատելի ժամանակահատվածը հաշվառկելիս հաշվի է առնվում ԵՄ տարածքում գտնվելու ընդհանուր ժամանակահատվածը,  եթե օտարերկրացին օրինական և շարունակական 5 տարվա ընթացքում գտնվել է ԵՄ տարածքում Կապույտ Քարտի հիման վրա, այդ թվում՝ առնվազն 2 տարի գտնվել է Լեհաստանում մինչ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ տրամադրելու հայտ ներկայացնելը:

Facebook