այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Բնակության օրինականացում

Բնակության օրինականացումՏպիր

  • եթե օտարերկրացին ցանկություն է հայտնում օգտվելու վերջնական որոշում կայացնելու համար տրամադրվող 3  ամիս ժամանակահատվածից (անչափահաս անձանց դեպքում՝ 4 ամիս), ապա նա այդ ընթացքում կարող է օգտվել Թրաֆիքինգի զոհերի խորհրդատվության և միջամտության  կենտրոնի (Krajowe Centrum Interwencyjno-Konsultacyjne dla ofiar handlu ludźmi (KCIK)) օժանդակությոանից և օրինականացնել իր բնակությունը Լեհաստանում: Այս դեպքում անհրաժեշտ է օտարերկրացու համագործակցությունը իրավապահ մարմնի հետ, որի կողմից օտարերկրացուն կտրվի  թրաֆիքինգի զոհ լինելու կանխավարկածը հաստատող վկայական: Օտարերկրացու բնակությունը օրինական է համարվում մինչ տվյալ վկայականի վավերության ավարտը, այսինքն՝ 3 ամիս (անչափահաս անձանց դեպքում՝ 4 ամիս):

Նշում՝ եթե տվյալ անձը իրավապահ մարմինների հետ համագործակցելու որոշում չի կայացնում, ապա եռամսյա ժամկետի լրանալուց հետո նա կարող է օգտվել ծագման երկիր կամավոր վերադարձների ծրագրից Կամավոր վերադարձի ծրագրի մասին կկարդաք այստեղ->

  • եթե 3 ամսվա ընթացքում տվյալ անձը իրավապահ մարմինների հետ համագործակցելու որոշում է կայացնում (կատարված հանցագործության վերաբերյալ դիմում է ներկայացնում), ապա նրան առնվազն 6 ամսվա ժամանակավոր բնակության թույլտվություն է տրվում  ժամանակավոր բնակության թույլտվության վերաբերյալ կկարդաք այստեղ  Մեկ տարվա ընթացքում թրաֆիքինգի զոհրի համար նախատեսված ժամանակավոր բնակության թույլտվության կարգավիճակով բնակվելուց հետո օտարերկրացին կարող է դիմել մշտական բնակության թույլտվության հայտով: Սակայն այս դեպքում անհրաժեշտ է իրավապահ մարմինների հետ համագործակցությունը, ինչպես նաև տվյալ անձի ծագման երկիր անվտանգ վերադարձի հետ կապված հիմնավորված մտահոգությունների առկայությունը:
Facebook