այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Թրաֆիքինգ Ինչպիսի օգնություն կարող եք ստանալ

Ինչպիսի օգնություն կարող եք ստանալՏպիր

Թրաֆիքինգի զոհերի/վկաների աջակցության և պաշտպանության ծրագիր

Թրաֆիքինգի զոհերի/վկաների աջակցության և պաշտպանության ծրագիրը նախատեսված է Ոստիկանության, Սահմանապահ ծառայության, Դատախազության կամ Կենտրոնի կողմից թրաֆիքինգի զոհ ճանաչված անձանց համար:

Մասնակցությունը ծրագրին նախատեսում է հանցագործների հետ բոլոր տեսակի շփուների դադարեցումը  և համագործակցությունը իրավապահ մարմինների հետ: Տվյալ որոշումը կապված է կատարված հանցագործության վերաբերյալ դիմումի հետ: Այն անձանց, որոնք դեռ ցուցմունքներ տալու որոշում չեն կայացրել, 3 ամիս ժամանակ է տրվում վերջնական որոշում կայացնելու համար (անչափահաս անձանց դեպքում՝ 4 ամիս): Այդ ժամանակահատվածում նրանց ևս օգնություն է ցուցաբերվում:

Ծրագիրն ընդգրկում է.

  • որոշում կայացնելու հնարավորություն ստացած անձանց (ոչ ավել քան 3ամսվա ընթացքում), այսինքն այն անձանց, ովքեր ընդգրկվել են Թրաֆիքինգի զոհերի խորհրդատվության և միջամտության կենտրոնի օգնության ծրագրով, սակայն իրավապահ մարմինների հետ համագործակցելու որոշում դեռ չեն կայացրել
  • համագործակցում են  իրավապահ մարմինների հետ մինչ նրանց մասնակցությամբ հետաքննչական գործընթացի ավարտը

Ծրագրով ընդգրկված անձինք կարող են.

  • Օրինականացնել իրենց բնակությունը Լեհաստանում (եթե անօրինական կարգավիճակով են գտնվում)- ինչպես օրինականացնել բնակությունը Լեհաստանում->
  • որոշում կայացնելու ժամանակահատվածի ընթացքում կարող են ստանալ նաև հետևյալ օգնությունը.
    - ապահով բնակեցում
    - սննդամթերք
    - բուժօգնություն
    - հոգեբանական օգնություն
    - իրավաբանական խորհրդատվություն
    - թարգմանչի օգնություն
    - տրանսպորտ երկրի տարածքում
    - կազմակերպության աշխատակցի օգնություն իրավապահ մարմինների հետ համագործակցելու, ցուցմունքներ ներկայացնելու և դատական գործընթացին մասնակցելու ընթացքում

Մասնակցությունը ծրագրին դադարեցվում է տուժածի մասնակցությամբ հետաքննչական գործընթացի ավարտի պահից:

Օգնություն կենտրոնի փորձագետնետի կողմից թրաֆիքինգի զոհ ճանաչված, սակայն Ոստիկանության, Սահմանապահ ծառայության կամ Դատախազության հետ չհամագործակցող անձանց համար:

Եթե որևէ անձ իրավապահ մարմիների հետ համագործակցել չի ցանկանում, սակայն կենտրոնի փորձագետների կողմիզ թրաֆիքինգի զոհ է ճանաչվել, ապա տվյալ անձը ևս օգնություն կստանա: Օգնությունն ընդգրկում է՝ ապահով բնակեցում, սննդամթերք, բուժօգնություն, հոգեբանական օգնություն, իրավաբանական խորհրդատվություն, թարգմանչի օգնություն:

Նշում՝ այս դեպքում Լեհաստանում անօրինական գտնվող անձի բնակության օրինականացումը հնարավոր չէ:

Facebook