այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Թրաֆիքինգ Թրաֆիքինգ ստիպողական աշխատանքի նպատակով

Թրաֆիքինգ ստիպողական աշխատանքի նպատակովՏպիր

Հարկադիր աշխատանքի նպատակով թրաֆիքինգի մասին վկայում են հետևյալ գործողությունները.

  • գործատուն կողմից անարդար կամ հարկադիր մեթոդների կիրառում
  • ֆիզիկական կամ հոգեբանակական բռնության կիրառում
  • ազատազրկում կամ տեղաշարժման վերահսկում
  • աշխատանք առանց վարձատրության
  • աշխատանք առանց պայմանագրի
  • սոցիալ- կենցաղային ծանր պայմաններ
  • աշխատանք պարտքերի դիմաց
  • թույլատրելի աշխատանքային ժամերի գերազանցում
  • փաստաթղթերի պահում (վավեր վիզա, անձնագիր և այլ)

Լեհաստանում օտարերկրացիների աշխատանք կազմակերպող անձը

(կամ աշխատանքային գործակալությունը) պարտավոր է տեղեկացնել օտարերկրացիներին աշխատանքային պայմանների վերաբերյալ: Եթե տվյալ պայմանը չի կատարվել, կամ եթե աշխատանքային պայմանները սահմանված չեն օտարերկրացու փաստաթղթերում (վիզա, օտարերկրացուն աշխատանք տրամադրելու հայտարարություն), և հետագայում գործատուն տվյալ օտարերկրացուն օգտագործել է աշխատանք կատարելու համար, ապա կարելի է ենթադրել, որ տվյալ անձը հարկադիր աշխատանքի նպատակով թրաֆիքինգի զոհ է եղել:

թրաֆիքինգի մասին վկայող այլ հանգամանքների մասին կկարդաք այստեղ->

Facebook