այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Թրաֆիքինգ

ԹրաֆիքինգՏպիր

Ի՞նչ է թրաֆիքինգը

Թրաֆիքինգ կամ մարդկանց առևտուր է համարվում հետևյալ գործողությունների օգնությամբ իրականացվող մարդկանց հավաքագրումը, տեղափոխումը, փոխանցումը, թաքցնումը.

  • բռնի ուժ կամ սպառնալիքներ
  • առևանգում
  • խաբեություն
  • փաստերի սխալ ներկայացում կամ սխալների շահագործում, կամ ձեռնարկվող գործողությունները ճիշտ ընկալելու անկարողության օգտագործում
  • իշխանության կամ կրիտիկական և անօգնականության վիճակի օգտագործում
  • ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունը ստանալու համար անձնական շահի հետապնդում կամ կաշառքի ընդունում կամ այլ անձի կաշառում

և հետագա օգտագործումը (նույնիսկ տվյալ անձի համաձայնությամբ) մարմնավաճառության, պորնոգրաֆիայի կամ սեռական շահագործման այլ տեսակներում, աշխատանքի կամ այլ հարկադիր գործողությունների ընթացքում, մուրացկանության, ստրկության կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնող այլ հանգամանքներում (թրաֆիքինգի մասին վկայող այլ հանգամանքների մասին կկարդաք այստեղ->), կամ բջիջների, հյուսվածքների կամ օրգանների անօրինական ձեռք բերման նպատակով:

Նշում՝ եթե իրավախախտումները երեխայի են վերաբերվում (18 ցածր տարիքի անձի), ապա դրանք թրաֆիքինգ են համարվում նույնիսկ այն դեպքում, երբ նշված մեթոդները և գործողությունները չեն կիրառվել:

Թրաֆիքինգը հանցագործություն է համարվում և Լեհաստանում պատժվում է 3 ից մինչև 15 տարի ազատազրկմամբ:

Նշում՝ թրաֆիքինգի զոհերին օգնություն է ցուցաբերվում անկախ նրանց քաղաքացիությունից և իրավական կարգավիճակից:

Facebook