այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Մասնագիտական ընկերություն

Մասնագիտական ընկերությունՏպիր

Նախատեսված է արհեստավարժ մասնագիտական բաժնետերերի (գործընկերների) ընկերակցություն ստեղծելու համար, որտեղ գործունեությունը կատարվում է անձնական ձեռնարկատիրության տարբերակով:

Արհեստավարժ մասնագիտությունները հետևյալն են.

  • Փաստաբան
  • Դեղագործ
  • Ճարտարապետ
  • Աուդիտոր
  • Ապահովագրական բրոքեր
  • Ներդրումային խորհրդատու
  • Հարկային խորհրդատու
  • Շինարարության ինժեներ
  • Հաշվապահ
  • Բժիշկ
  • Ատամնաբույժ
  • Անասնաբույժ
  • Արժեթղթերի գործակալ
  • Նոտար
  • Բուժքույր
  • Մանկաբարձուհի
  • Իրավաբանական խորհրդատու
  • Արտոնագրային հավատարմատար
  • Գույքային հավատարմատար
  • Երդվյալ թարգմանիչ

Արհեստավարժ մասնագիտությունների ցանկը բաց է:

Ընկերակցությունը իրավաբանական անձ չի հանդիսանում, սակայն նրան իրավաբանական գործունակություն է տրվում՝ կարող է ձեռք բերել իրավունքներ, , կրել պարտականություններ, ներկայանալ հայցվորի կամ մեղադրյալի դերում: Ովքեր՞ են իրավաբանական անձ համարվում

Ովքեր՞ կարող են մասնագիտական  ընկերակցություն ստեղծել

Այս ընկերության ստեղծման համար անհրաժեշտ են առնվազն երկու ֆիզիկական անձ, որոնք արհեստավարժ մասնագիտությամբ զբաղվելու արտոնագրեր ունեն: Ովքեր՞ են ֆիզիկական անձ համարվում

Մասնագիտական ընկերակցություն ստեղծելու գործընթացը

Մասնագիտական ընկերակցություն ստեղծելու համար անհրաժեշտ է կնքել ընկերակցության պայմանագիրը նոտարական ակտի տեսքով: Պայմանագիրը կնքելուց հետո ընկերակցությունն անհրաժեշտ է գրանցել Ազգային Դատական Գրանցամատյանում (Որն է Ազգային Դատական Գրանցամատյանը- KRS? ->)

Հայտն անհրաժեշտ է ներկայացնել KRS-W1ձևով, որը պետք է լրացվի ընկերակցության պայմանագրին համապատասխան: Հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  • KRS-WD, որտեղ նշվում են գործընկերների տվյալները
  • KRS-WM, որտեղ դասակարգվում  է ընկերակցության գործունեությունը
  • KRS-WK, որտեղ նշվում են ընկերակցությունը ներկայացնելու   համար  լիազորված անձինք

Ընկերակցությունը համարվում է ստեղծված՝ Ազգային Դատական Գրանցամատյանում գրանցումը կատարելու պահից:

Դատական գրանցամատյանում գրանցման համար նախատեսված գումարը կազմում է՝500 զլոտի:

Նվազագույն ներդրման կապիտալը օրենքով սահմանված չէ:

Հարկեր

Մասնագիտական ընկերակցություն  դեպքում կիրառվում է ֆիզիկական անձանց համար նախատեսված PIT հարկման ձևը:

Ձեռնարկատերերի պարտականությունները

Գործընկերը պատասխանատվություն չի կրում այլ գործընկերների մասնագիտական գործունեության հետ կապված ընկերության պարտավորությունների համար, ինչպես նաև աշխատանքային պայմանագրի հիմունքներով աշխատող այլ անձանց բացթողումների համար, եթե նրանք աշխատել են այլ գործընկերոջ կառավարման ներքո: Ընկերության պայմանագրով հնարավոր է սահմանել այնպիսի դրույթներ, ինչպիսիք սահմանված են լիակատար ընկերակցութության դեպքում: Յուրաքանչյուր գործընկեր այլ գործընկերների և ընկերակցության հետ անձնական գույքով համապարտ սուբսիդիար պատասխանատվություն է կրում ընկերակցության այն պարտավորությունների համար, որոնք անմիջականորեն կապված չեն գործընկերների մասնագիտական գործունեության հետ:

ԼՀ  մասնագիտական ընկերակցություն  կարող են  հիմնադրել այն օտարերկրացիները, որոնց տրամադրվել են հետևյալ կացության կարգավիճակները՝

1) Մշտական կացության կարգավիճակ
2) Եվրոպական Համայնքների  երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ
3) Ընտանեկան միացումի նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ:   Ով է համարվում ընտանիքի անդամ
4) Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է ԵՄ այլ երկրում  Եվրոպական Համայնքների ժամանակավոր ռեզիդենտի կարգավիճակ ունեցող օտարերկրացուն, որը կհիմնավորի իր բնակությունը ԼՀ տարածքում
5) Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է ԵՄ այլ երկրում  Եվրոպական Համայնքների ժամանակավոր ռեզիդենտի կարգավիճակ ունեցող և ԼՀ  իր բնակությունն հիմնավորած օտարերկրացու ընտանիքի անդամին, Ով է համարվում ընտանիքի անդամ(12) եթե ԵՄ այլ երկրում  այն բնակվել է տվյալ օտարերկրացու հետ և ցանկանում է ուղեկցել նրան կամ բնակվել նրա հետ ԼՀ տարածքում
6) Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է օտարերկրացուն  բարձրագույն ստացիոնար հաստատություններում կամ ասպիրանտուրայում ուսումը սկսելու կամ շարունակելու նպատակով
7) Ժամանակավոր բնակության թույլտվություն և գտնվում են ամուսնական կարգավիճակում ԼՀ տարածքում բնակվող ԼՀ քաղաքացու հետ

Նշում՝ ԼՀ քաղաքացիների ամուսինները տնտեսական գործունեություն ձեռնարկելու իրավունք ունեն, եթե նրանց տրամադրված ժամանակավոր բնակության թույլտվությունը հիմնված է ամուսնության փաստով

8)      Փախստականի կարգավիճակ

9)      Լրացուցիչ պաշտպանություն

10)  Հանդուրժող բնակության թույլտվություն

11)  Օգտվում են ժամանակավոր պաշտպանվածությունից

12)  Ունեն վավեր Լեհի Քարտ

 
Facebook