այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Լիակատար ընկերակցություն

Լիակատար ընկերակցությունՏպիր

Այս տեսակի ընկերակցությունը նախատեսված է ավելի լայնածավալ գործունեության համար, քան, օրինակ քաղաքացիական ընկերակցության դեպքում: Լիակատար  ընկերակցությունը իրավաբանական անձ չի հադիսանում Ովքեր՞ են իրավաբանական անձ համարվում և ընկերակցության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում: Սուբսիդիար պատասխանատվությունն այնպիսին է, երբ ընկերակցության գույքը բավական չե պարտավորությունները կատարելու համար, ապա պատասխանատվությունը բաշխվում է ընկերակցոթյան մասնակիցների միջև:

Ովքեր՞ կարող են լիակատար ընկերակցութություն ստեղծել

Այս տեսակի ընկերակցությունը նախատեսված է առնվազն երկու ֆիզիկական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավորումների համար, որոնց օրենքով սահմանված կարգով իրավաբանական գործունակություն է տրվել: Ովքեր՞ են համարվում Ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավորում                              

Լիակատար ընկերակցություն ստեղծելու գործընթացը

Լիակատար  ընկերակցություն ստեղծելու համար անհրաժեշտ է կնքել ընկերակցության պայմանագիրը: Նոտարական հաստատում չի պահանջվում: Պայմանագիրը կնքելուց հետո ընկերակցությունն անհրաժեշտ է գրանցել Ազգային Դատական Գրանցամատյանում (Որն է Ազգային Դատական Գրանցամատյանը- KRS?->)    

Ազգային Դատական Գրանցամատյանում գրանցման համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել ընկերակցության հասցեին համապատասխան շրջանային դատարանում:

Հայտն անհրաժեշտ է ներկայացնել KRS-W1 ձևով, որը պետք է լրացվի ընկերակցության պայմանագրին համապատասխան: Հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  • KRS-WB, որտեղ նշվում են գործընկերների տվյալները,
  • KRS-WM, որտեղ դասակարգվում  է ընկերակցության գործունեությունը,
  • KRS-WK, որտեղ նշվում են ընկերակցությունը ներկայացնելու համար  լիազորված անձինք

Բացի այդ, անհրաժեշտ է կցել ընկերակցության պայմանագրի 1 օրինակը (բնօրինակը), գործընկերների տվյալները, հասցեները, ֆիրմայի անվանումը և ընկերակցությունը ներկայացնելու համար  լիազորված անձանց նոտարապես հաստատված ստորագրությունները

Դատական գրանցամատյանում համար նախատեսված գումարը կազմում է՝500 զլոտի:

Ընկերակցությունը համարվում է ստեղծված Ազգային Դատական Գրանցամատյանում գրանցումը կատարելու պահից:

Նվազագույն ներդրման կապիտալը օրենքով սահմանված չէ:

Հարկեր

Հարկման ձևը կախված է նրանից, թե ովքեր են համագործակցողները: Ֆիզիկական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավորումների դեպքում կիրառվում է PIT հարկման ձևը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ CIT տարբերակը:

Ձեռնարկատերերի պարտականությունները

Ընկերակցուության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ պատասխանատվություն են կրում (սուբսիդիար) իրենց գույքով:

Դա նշանակում է որ պարտքերի առաջացման դեպքում պարտատերը ինքն է որոշում, թե ում նկատմամբ են ձեռնարկվելու միջոցները՝

  • Բոլոր պարտատուների նկատմամբ
  • Պարտատուերից մի քանիսի նկատմամբ
  • Առանձին յուրաքանչյուր պարտատուի նկատմամբ

Պարտատիրոջ պահանջները կարող է կատարել ընկերակցության մասնակիցներից մեկը, այդպիսով ազատելով մյուս մասնակիցներին պատասխանատվությունից: Տվյալ մասնակիցը կարող է պահանջել մյուս պարտատուներից իրենց պարտավորությունների մասնաբաժնի վերադարձը:

ԼՀ  լիակատար ընկերակցություն կարող են  հիմնադրել օտարերկրացիները, որոնց տրամադրվել են հետևյալ կացության կարգավիճակները՝

1) Մշտական կացության կարգավիճակ
2) Եվրոպական Համայնքների  երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ
3) Ընտանեկան միացումի նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ:   Ով է համարվում ընտանիքի անդամ
4) Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է ԵՄ այլ երկրում  Եվրոպական Համայնքների ժամանակավոր ռեզիդենտի կարգավիճակ ունեցող օտարերկրացուն, որը կհիմնավորի իր բնակությունը ԼՀ տարածքում
5) Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է ԵՄ այլ երկրում  Եվրոպական Համայնքների ժամանակավոր ռեզիդենտի կարգավիճակ ունեցող և ԼՀ  իր բնակությունն հիմնավորած օտարերկրացու ընտանիքի անդամին, Ով է համարվում ընտանիքի անդամ(12) եթե ԵՄ այլ երկրում  այն բնակվել է տվյալ օտարերկրացու հետ և ցանկանում է ուղեկցել նրան կամ բնակվել նրա հետ ԼՀ տարածքում
6) Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է օտարերկրացուն  բարձրագույն ստացիոնար հաստատություններում կամ ասպիրանտուրայում ուսումը սկսելու կամ շարունակելու նպատակով
7) Ժամանակավոր բնակության թույլտվություն և գտնվում են ամուսնական կարգավիճակում ԼՀ տարածքում բնակվող ԼՀ քաղաքացու հետ

Նշում՝ ԼՀ քաղաքացիների ամուսինները տնտեսական գործունեություն ձեռնարկելու իրավունք ունեն, եթե նրանց տրամադրված ժամանակավոր բնակության թույլտվությունը հիմնված է ամուսնության փաստով

8) Փախստականի կարգավիճակ
9) Լրացուցիչ պաշտպանություն
10) Հանդուրժող բնակության թույլտվություն
11) Օգտվում են ժամանակավոր պաշտպանվածությունից
12) Ունեն վավեր Լեհի Քարտ

Facebook