այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Քաղաքացիական ընկերակցություն

Քաղաքացիական ընկերակցությունՏպիր

Այս տեսակի ընկերակցությունը նախատեսված է փոքր ծավալի տնտեսական գործունեության համար և չունի իրավաբանական անձի կարգավիճակ Ովքեր՞ են իրավաբանական անձ համարվում : Դա նշանակում է որ ընկերության պարտավորությունների համար պատասխանատու են ընկերության բոլոր հիմնադիրները: Այս տեսակի ընկերությունը հարմար է փոքր ձեռնարկությունների համար, օրինակ՝ ընտանեկան բիզնեսի:

Ովքեր՞ կարող են քաղաքացիական  ընկերակցություն ստեղծել

Այս տեսակի ըկերությունը նախատեսված է առնվազն երկու ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավորումների համար, որոնց օրենքով սահմանված կարգով իրավաբանական գործունակություն է տրվում Ովքեր՞ են համարվում Ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավոր

Քաղաքացիական ընկերակցություն ստեղծելու գործընթացը

Ընկերությունը հիմնվում է պայմանագրի ստորագրման պահից: Պայմանագրում նշվում են ընկերության հիմնադիրները, նրանց ընդհանուր գործարարական նպատակը և պարտականությունները: Այս տեսակի պայմանագրի կնքման համար գործարարի գրանցված լինելը չի պահանջվում, սակայն, պայմանագրի գրանցման և տնտեսական գործունեություն ձեռնարկելու համար անհրաժեշտ է գործընկերների հաշվառումը: (գրանցումը կատարվում է Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրի (CEIDG)  Որն՞ է Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրը (CEIDG) ->)

Բացի այդ, ընկերության պայմանագիրն անհրաժեշտ է գրանցել հարկային և վիճակագրական վարչություններում:

Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրում  (CEIDG)  գրանցումը հնարավոր է էլեկտրոնային ձևով (https://prod.ceidg.gov.pl/ceidg.cms.engine, կամ անձամբ, կամ գրանցված նամակի ձևով համայնքային կամ քաղաքային գրասենյակում (հասցեները հասանելի են այստեղ http://www.instytucje.com.pl/urzedy_miast_i_gmin )

Էլեկտրոնային գրանցման դեպքում անձի ներկայանալն անհրաժեշտ չէ, նա միայն լրացնում է CEIDG կայքում հասանելի ձևը, հաստատում էլեկտրոնային ստորագրությամբ կամ ePUAP վստահված պրոֆիլի օգնությամբ (Որն է՞ ePUAP վստահված պրոֆիլը) Համակարգը նշված էլեկտրոնային հասցեով կուղարկի դիմումի ընդունման կամ հնարավոր թերություններին վերաբերվող տեղեկություններ:

Համայնքային կամ քաղաքային գրասենյակում դիմումը ներկայացնելու դեպքում, անհրաժեշտ է հաստատել այն անձնական ստորագրությամբ, իսկ գրանցված նամակի դեպքում, անձնական ստորագրությունը պետք է հաստատվի նոտարի կողմից:

Դիմող անձը նշում է իր քաղաքացիությունը և անձնագրային տվյալները: Օտարերկրացիները լրացուցիչ նշում են ԼՀ իրենց օրինական բնակվելու հիմքը (օրինակ՝ մշտական կացության կարգավիճակ)

Նշում՝ եթե տնտեսական գործունեության գրանցման համար անհրաժեշտ են  օտարերկրացու օրինական բնակությունը հաստատող փաստաթղթերը, ապա նա պետք է ներկայացնի այդ կարգավիճակը հաստատող փաստաթղթի բնօրինակը (դիմումը անձամբ ներկայացնելու դեպքում ) կամ կրկնօրինակը (էլեկտրոնային դիմումի դեպքում): Այդպիսի փաստաթուղթ կարող է լինել, օրինակ՝ մշտական բնակության թույլտվության որոշումը:

Դիմումի համար վճարումներ չեն գանձվում:

Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրում  (CEIDG)  գրանցվելու հայտը միաժամանակ համարվում է հետևյալ գրանցամատյաններում գրանցվելու հայտ՝ Կենտրոնական Վիճակագրական Վարչությոն (GUS), Սոցիալական Ապահովագրությունների Վարչություն (ZUS) և Հարկային Վարչություն (REGON համարի տրամադրում):

Գրանցման հաստատումից հետո ձեռնարկատերերը պարտավոր են կնքել ընկերության գրավոր պայմանագիրը: Նոտարական հաստատում չի պահանջվում: Գրավոր պայմանագիրը, սակայն, վերջնական պայման չի հանդիսանում, միայն ծառայում է որպես ապացույց կողմերի վիճաբանությունների դեպքում: Ընդհանրապես, գրավոր պայմանագրի բացակայության դեպքում, դատարանը չի կարող հիմնվել վկաների հայտարարություների կամ կողմերի հարցաքննումների վրա (այսպես կոշված՝ ապացույցների սահմանափակում)

Lիակատար ընկերակցություն հիմնելու համար նվազագույն կապիտալ չի պահանջվում:

Հարկեր

Հարկման ձևը կախված է նրանից, թե ովքեր են համագործակցողները: Ֆիզիկական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավորումների դեպքում կիրառվում է PIT հարկման ձևը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ CIT տարբերակը:

Ձեռնարկատերերի պարտականությունները

Յուրաքանչյուր գործընկեր անձնական գույքային պատասխանատվություն է կրում ընկերության պարտավորությունների համար: Դա նշանակում է, որ հնարավոր գույքային բռնագրավման դեպքում գործարարը պատասխանատու է իր ողջ անձնական գույքով:

ԼՀ լիակատար ընկերակցություն կարող են  հիմնադրել օտարերկրացիները, որոնց տրամադրվել են հետևյալ կացության կարգավիճակները՝

1) Մշտական կացության կարգավիճակ
2) Եվրոպական Համայնքների  երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ
3) Ընտանեկան միացումի նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ:   Ով է համարվում ընտանիքի անդամ
4) Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է ԵՄ այլ երկրում  Եվրոպական Համայնքների ժամանակավոր ռեզիդենտի կարգավիճակ ունեցող օտարերկրացուն, որը կհիմնավորի իր բնակությունը ԼՀ տարածքում
5) Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է ԵՄ այլ երկրում  Եվրոպական Համայնքների ժամանակավոր ռեզիդենտի կարգավիճակ ունեցող և ԼՀ  իր բնակությունն հիմնավորած օտարերկրացու ընտանիքի անդամին, Ով է համարվում ընտանիքի անդամ(12) եթե ԵՄ այլ երկրում  այն բնակվել է տվյալ օտարերկրացու հետ և ցանկանում է ուղեկցել նրան կամ բնակվել նրա հետ ԼՀ տարածքում
6) Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է օտարերկրացուն  բարձրագույն ստացիոնար հաստատություններում կամ ասպիրանտուրայում ուսումը սկսելու կամ շարունակելու նպատակով
7) Ժամանակավոր բնակության թույլտվություն և գտնվում են ամուսնական կարգավիճակում ԼՀ տարածքում բնակվող ԼՀ քաղաքացու հետ

Նշում՝ ԼՀ քաղաքացիների ամուսինները տնտեսական գործունեություն ձեռնարկելու իրավունք ունեն, եթե նրանց տրամադրված ժամանակավոր բնակության թույլտվությունը հիմնված է ամուսնության փաստով

8) Փախստականի կարգավիճակ
9) Լրացուցիչ պաշտպանություն
10) Հանդուրժող բնակության թույլտվություն
11) Օգտվում են ժամանակավոր պաշտպանվածությունից
12)  Ունեն վավեր Լեհի Քարտ

Նշում՝ քաղաքացիական ընկերություն կարող են հիմնադրել այն գործարարները, որոնք մինչ այդ անհատական տնտեսական գործունեություն են իրականացրել որպես ֆիզիկական անձ:

Facebook