այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Անհատական տնտեսական գործունեություն

Անհատական տնտեսական գործունեությունՏպիր

Սա տնտեսական գործունեության ամենա պարզ տեսակն է: Կարող է ձեռնարկվել և իրականացվել ֆիզիկական անձի կողմից:

Այս դեպքում ձեռնարկատերը իրավաբանական անձ չի համարվում Ովքեր՞ են իրավաբանական անձ համարվում

Ով՞ կարող է անհատական տնտեսական գործունեութամբ զբաղվել

Անհատական տնտեսական գործունեությունն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից: Ովքեր՞ են ֆիզիկական անձ համարվում

Անհատական տնտեսական գործունեություն ձեռնարկելու գործընթացը

Անհատական տնտեսական գործունեություն ձեռնարկելու համար անհրաժեշտ է գրանցել այն  Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրում CEIDG: Գրանցման համար սկզբնական ներդրում չի պահանջվում:

Հարկեր

Անհատական տնտեսական գործունեությունը համարվում է PIT հարկատու: Ինչ՞ է նշանակում PIT

Գործարարի պարտականություները

Գործարարը իր  հասարակական և քաղաքացիաիրավական պարտավորությունների համար գույքային պատասխանատվություն է կրում: Դա նշանակում է, որ հնարավոր գույքային բռնագրավման դեպքում գործարարը պատասխանատու է իր ողջ անձնական գույքով (անշարժ գույք, աշխատավարձ, եկամուտ այլ գործունեությունից, գույքային իրավունքներ):

ԼՀ անհատական տնտեսական գործունեություն կարող են ձեռնարկել և իրականացնել այն օտարերկրացիները, որոնց տրամադրվել են հետևյալ կացության կարգավիճակները՝

  1. Մշտական կացության կարգավիճակ
  2. Եվրոպական Համայնքների  երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ
  3. Ընտանեկան միացման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ:   Ով է համարվում ընտանիքի անդամ
  4. Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է ԵՄ այլ երկրում  Եվրոպական Համայնքների ժամանակավոր ռեզիդենտի կարգավիճակ ունեցող օտարերկրացուն, որը կհիմնավորի իր բնակությունը ԼՀ տարածքում
  5. Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է ԵՄ այլ երկրում  Եվրոպական Համայնքների ժամանակավոր ռեզիդենտի կարգավիճակ ունեցող և ԼՀ  իր բնակությունն հիմնավորած օտարերկրացու ընտանիքի անդամին, Ով է համարվում ընտանիքի անդամ եթե ԵՄ այլ երկրում  այն բնակվել է տվյալ օտարերկրացու հետ և ցանկանում է ուղեկցել նրան կամ բնակվել նրա հետ ԼՀ տարածքում
  6. Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է օտարերկրացուն  բարձրագույն ստացիոնար հաստատություններում կամ ասպիրանտուրայում ուսումը սկսելու կամ շարունակելու նպատակով
  7. Ժամանակավոր բնակության թույլտվություն և գտնվում են ամուսնական կարգավիճակում ԼՀ տարածքում բնակվող ԼՀ քաղաքացու հետ
    Նշում՝ ԼՀ քաղաքացիների ամուսինները տնտեսական գործունեություն ձեռնարկելու իրավունք ունեն, եթե նրանց տրամադրված ժամանակավոր բնակության թույլտվությունը հիմնված է ամուսնության փաստով
  8. Փախստականի կարգավիճակ
  9. Լրացուցիչ պաշտպանություն
  10. Հանդուրժող բնակության թույլտվություն
  11. Օգտվում են ժամանակավոր պաշտպանվածությունից
  12. Ունեն վավեր Լեհի Քարտ
Facebook