այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող, իր անունից գործող ձեռնարկություն

Ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող, իր անունից գործող ձեռնարկությունՏպիր

Տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը՝ Լեհաստանում իրականացվող տնտեսական գործունեության կազմակերպման ամենա պարզ կազմակերպչական ձևն է (ֆիզիկական անձ անվանումը տրվում է մարդուն ծնվելու պահից մինչ մահը):

Այս տեսակի տնտեսական գործունեությունը նախատեսված չէ իրավաբանական անձանց համար:

Տնտեսական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը՝

կազմակերպչական միավոր է, որն  օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձ է համարվում: Այս խմբին պատկանում են՝ առևտրային կապիտալի ընկերակցությունները, ընկերությունները, հիմնադրամները, կոոպերատիվները, այդ թվում՝ բնակարանային:

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավորը, որը տնտեսական գործունեություն է իրականացնում, օրենքով սահմանված կարգով իրավաբանական գործունակություն է ստանում, սակայն իրավաբանական անձ չի համարվում: Սա նշանակում է, որ տվյալ միավորները կարող են ունենալ լիարժեք տնտեսական և իրավաբանական հարաբերություններ: Այս խմբին պատկանում են՝ բնակարանային համայնքները, բաժնետիրական և անհատական առևտրային ընկերությունները:

Տնտեսական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավորի միջև եղած գլխավոր տարբերությունը կայանում է նրանում, որ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավորը չի գործում կառավարող մարմնի անունից (օրինակ՝ տնօրեն, աշխատանքային խորհուրդ), ինչպես տեղի է ունենում իրավաբանական անձի դեպքում, այլ տվյալ միավորը հիմնադրող անձանց կողմից: Սա նշանակում է, որ պարտականությունների համար պատասխանատու է ոչ թե իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավորը, այլ, օրինակ՝ բաժնետերերը:

 

Facebook