Տնտեսական գործունեության գրանցամատյաններըՏպիր

Յուրաքանչյուր գործարար, անկախ գործունեության իրավական ձևից, մինչ տնտեսական գործունեությամբ զբաղվելը պետք է գրանցում կատարի համապատասխան գրանցամատյաններում: Գրանցումները կատարվում են հետևյալ գրանցամատյաններում և կախված են բիզնեսի տեսակից.

  • Ազգային Դատական Գրանցամատյան (KRS)
  • Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստր(CEIDG)
  • Օտարերկրյա Գործարարների Ռեգիստր

Ազգային Դատական Գրանցամատյան (KRS)

Ազգային Դատական Գրանցամատյանը ` տվյալների կենտրոնացված համակարգ է, որը բաղկացած է 3 առանձին բաժիններից

  • անհատ ձեռնարկատերերի ռեգիստր
  • միությունների, հասարակական և մասնագիտական կազմակերպությունների, հիմնադրամների և պետական առողջապահական հիմնարկությունների ռեգիստր
  •  անվճարունակ պարտապանների ռեգիստր

Ազգային Դատական Գրանցամատյանը ապահովում է գրանցված մարմնի կամ ընկերության իրավաբանական կարգավիճակի, ֆինանսական վիճակի վերաբերյալ կարևորագույն տեղեկատվությունը:

Ազգային Դատական Գրանցամատյանում գրանցումի կատարումը հնարավոր է էլեկտրոնային դատական գրանցումների միջոցով Elektroniczny dostęp do Sądów Rejestrowych (ընկերություն գրանցող անձին անձամբ ներկայանալու պայման չի ներկայացվում): Հայտադիմումը կարող է ներկայացնել միայն Ազգային Դատական Գրանցամատյանում գրանցված անձը: Հայտադիմումի համար նախատեսված դատական վճարումը կազմում է՝ 500 զլոտի:

Ազգային Դատական Գրանցամատյանի (KRS) կայք http://bip.ms.gov.pl/pl/rejestry-i-ewidencje/okrajowy-rejestr-sadowy/

Ազգային Դատական Գրանցամատյանում  (KRS) գրանցվում են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները՝

  1. Լիակատար ընկերակցություն  այս տեսակի գործունեության գրանցման, իրականացման և պարտավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->
  2. Կոմանդիտ ընկերակցություն այս տեսակի գործունեության գրանցման, իրականացման և պարտավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->
  3. Կոմանդիտ բաժնետիրական  ընկերություն այս տեսակի գործունեության գրանցման, իրականացման և պարտավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->
  4. Մասնագիտական ընկերություն այս տեսակի գործունեության գրանցման, իրականացման և պարտավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->
  5. Բաժնետիրական ընկերություն այս տեսակի գործունեության գրանցման, իրականացման և պարտավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->
  6. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն այս տեսակի գործունեության գրանցման, իրականացման և պարտավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->
  7. Մասնաւճուղ այս տեսակի գործունեության գրանցման, իրականացման և պարտավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Ազգային Դատական Գրանցամատյանը հանրային է: Յուրաքանչյուր գրանցված միավորի համար կազմվում են հաշվառման առանձին ակտեր (թղթային ձևով), և ներառում են, մասնավորապես, գրանցմատյանում գտնվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, և ընկերությունը ներկայացնող լիազոված անձանց ստորագրությունները: Յուրաքանչյուր հետաքրքրված անձ կարող է համապատասխան դատարանում առանց սահմանափակումների ծանոթանալ գրանցման ակտերին, եթե օրենքով սահմանափակումներ չեն նախատեսվում:

Բացի այդ կայգում հնարավոր է գրանցամատյանում գրանցված միավորների որոնումը: Որոնման համար անհրաժեշտ է մուտքագրել փնտրվող մարմնի անվանումը կամ գրանցման համարը, կայքում գտնվում են  միայն հիմնական տեղեկությունները:

Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստր (CEIDG)

Այս գրանցամատյանը նախատեսված է ֆիզիկական անձ հանդիսացող գործարարների համար: Տրամադրվող տեղեկությունները և գրանցման հետ կապված բոլոր գործողություններն անվճար են: Անհրաժեշտ է զգուշությամբ մոտենալ վճարովի գրանցման ծառայություններին, քանի վոր դրանք կոմերցիոն բնույթ են կրում: Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրում  (CEIDG)  գրանցումը հնարավոր է էլեկտրոնային ձևով (անձի ներկայանալն անհրաժեշտ չէ):

Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրի (CEIDG) կայքը https://prod.ceidg.gov.pl/ceidg.cms.engine հասանելի է անգլերեն և լեհերեն լեզուներով:

Տեղեկատվական հեռախոսահամարը 801 055 088 lub 22 100 20 79  հասանելի է

Ժ. 07:00- 17:00

Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրում (CEIDG)  գրանգվում են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.

  1. Քաղաքացիական ընկերակցություն այս տեսակի գործունեության գրանցման, իրականացման և պարտավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->
  2. Անհատական տնտեսական գործունեություն այս տեսակի գործունեության գրանցման, իրականացման և պարտավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի ենայստեղ->

Օտարերկրյա գործարար ներկայացուցչությունների ռեգիստր

Օտարերկրյա գործարարները կարող են Լեհաստանում ստեղծել իրենց ներկայացուցչությունները: Տվյալ տնտեսական գործունեության համար անհրաժեշտ է գրանցում կատարել  էկոնոմիկայի նախարարին ենթակա օտարերկրյա գործարարների գրանցամատյանում:

Գրանցման հայտադիմումը կարելի է ներկայացնել անձամբ կամ հետևյալ հասցեյով. 

Ministerstwo Gospodarki,
Departament Handlu i Usług,
Plac Trzech Krzyży 3/5, 00-507 Warszawa

Օտարերկրյա գործարարների ներկայացուցչությունների գրանցամատյանում գրանցման համար նախատեսված պետական տուրքը կազմում է 1000 զլոտի:

Վճարումները կատարվում են Վարշավայի քաղաքապետարանում: Բանկային հաշվեհամարը ճշտելու համար անհրաժեշտ է դիմել Վարշավայի քաղաքապետարան:

Facebook