այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Տնտեսական գործունեությունը Լեհաստանում Տնտեսական գործունեությամբ զբաղվող

Տնտեսական գործունեությամբ զբաղվողՏպիր

Տնտեսական գործունեությամբ զբաղվող օտարերկրացիների բնակության օրինականացումը Լեհաստանում

Լեհաստանում տնտեսական գործունեություն իրականացնող օտարերկրացին կարող է դիմել վիզա տրամադրելու հայտով: Վիզա տրամադրելու համար նախատեսված  փաստաթղթեի հիմնական փաթեից բացի, անհրաժեշտ է ԼՀ դեսպանություն ներկայացնել տնտեսական գործունեության իրականացումը հաստատող փաստաթղթեր, օրինակ ՝ Ազգային Դատական Գրանցամատյանում ցրանցում, նոտարի կողմից հաստատված ընկերության պայմանագիր, հարկային զեկուցագիր:

Նշում՝ վիզան չի կարող տրամադրվել տնտեսական գործունեություն ձեռնարկելու մտադրության նպատակով, սակայն այն դեպքում, երբ տվյալ անձը ներկայացնում է և հիմնավորում է իր Լեհաստան մուտք գործելու նպատակը, վերջնական որոշումը կախված է ներկայացված փաստերից  և հյուպատոսն է որոշում, թե արդյոք այդ փաստերը բավականաչափ հիմք են հանդիսանում:

Օգտակար է իմանալ՝
Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրում CEIDG ընկերության գրանցումը կարելի է կատարել էլեկտրոնային ճանապարհով և տվյալ անձի ներկայությունը Լեհաստանում չի պահանջվում: Եթե օտարերկրացին գտնվում է արտասահմանում և մտադիր է տնտեսական գործունեություն իրականացնել Լեհաստանում,  սակայն վիզա կամ կացության քարտ չունի, ապա նա կարող է գրանցել ընկերությունը էլեկտրոնային ճանապարհով և գրանցման հաստատումից հետո վիզայի հայտ ներկայացնել հյուպատոսությունում և հիմնավորել այն տնտեսական գործունեության ձեռնարկումով: Հարկ է հիշել, որ տվյալ անձը կարող է տնտեսական գործունեություն իրականացնել միայն 4 տեսակի ընկերակցությունների ձևով՝ կոմանդիտ, կոմանդիտ-բաժնետիրական, բաժնետիրական և սահմանափակ պատասխանատվությամբ: Լեհաստանի քաղաքացիների համար սահմանված հիմունքներով տնտեսական գործունեություն ձեռնարկելու համար օտարերկրացին պետք է ունենա համապատասխան կացության քարտ (տեղեկություններն այն մասին, թե ով կարող է Լեհաստանի քաղաքացիների համար սահմանված հիմունքներով տնտեսական գործունեություն ձեռնարկել, հասանելի են այստեղ->)

Վիզա տրամադրելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են  այստեղ->

Նշում՝ անհրաժեշտ է հիշել, որ վիզա տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կարող է տարբերել տարբեր հյուպատոսություններում և ցանկալի է տեղեկությունների ճշտումը համապատասխան հյուպատոսությունում:

Ժամանակավոր բնակության թույլտվություն

Տնտեսական գործունեություն իրականացնող և Լեհաստանում գտնվող օտարերկրացին կարող է ժամանակավոր բնակության թուլտվություն ստանալու դիմում ներկայացնել:

Նշում՝ ժամանակավոր բնակության թույլտվության համար դիմող օտարերկրացիները կարող են տնտեսական գործունեություն ձեռնարկել և իրականացնել միայն 4 տեսակի ընկերակցությունների ձևով՝ կոմանդիտ, կոմանդիտ-բաժնետիրական, բաժնետիրական և սահմանափակ պատասխանատվությամբ:

Անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Նշում՝ տնտեսային գործունեություն իրականացնող կամ ձեռնարկելու մտադրություն ունեցող օտարերկրացին պետք է ապացույցներ ներկայացնի այն փաստի վերաբերյալ, որ իր ծավալած գործունեությունը շահավետ է Լեհաստանի տնտեսության համար ( օրինակ՝ նպաստում է ներդրումների աճին, տեխնոլոգիաների փոխանակմանը, նորարարությունների ներմուծմանը կամ աշխատատեղերի ստեղծմանը): Այդպիսի ապացույց է հանդիսանում օտարերկրացու ընկերությունում առնվազն երկու Լեհաստանի քաղաքացիների զբաղվածությունը:

Facebook