այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ՀՏՀ Օտարերկրացու կողմից ավտոմեքենայի առքի և գրանցման կարգը

Օտարերկրացու կողմից ավտոմեքենայի առքի և գրանցման կարգըՏպիր

Ես կացության քարտ ունեմ: Կարո՞ղ եմ արդյոք ավտոմեքենա գնել և նվիրել որդուս:

Դուք կարող եք ավտոմեքենա գնել Լեհաստանում: Որևէ սահմանափակումներ ավտոմեքենա գնել ցանկացող օտարերկրացիների համար օրենքով նախատեսված չեն: Դուք կարող եք նաև նվիրել այն Ձեր որդուն: Լեհաստանում հարազատների բոլոր նվիրատվություններն ազատված են հարկից:

 

Ինչպե՞ս կարող է մեքենա ձեռք բերող օտարերկրացին և գրանցել այն:

Գործընթացը կատարվում է քաղաքապետարանում (համայնքում)

Անհրաժեշտ փաստաթղթեր.

  • տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հայտը գրանցման վերաբերյալ
  • օտարերկրացու անձը հաստատող փաստաթղթեր՝ օտարերկրացին պետք է օրինական հիմունքներով գտնվի Լեհաստանում, ներկայացնի վավեր անձնագիր և ժամանակավոր գրանցման փաստաթուղթ
  • տրանսպորտային միջոցի սեփականության իրավունք ( դա կարող է լինել՝ վաճառքի, փոխանակման, նվիրատվությամ կամ ցմահ օգտագործման պայմանագիր, ապրանքագիր հաշիվ, սեփականությանը վերաբերվող վերջնական դատական վորոշում)
  • տրանսպորտային միջոցի  քարտ (եթե տրվել է)
  •  քաղվածք մեքենայի տեսակի հաստատման վկայականից, կամ նման հաստատումից ազատող որոշումից
  • Լեհաստան ներկրվող յուրագանչյուր տրանսպորտային միջոցի համար սահմանված գումարի՝ 500 զլոտի  վճարման կտրոն (VIN համարի կամ ավտոմեքենայի այլ համարակիր մասերի ՝ թափքի, ամրաշրջանակի, հենոցի  համարների նշումով) կամ վկայություն տրանսպորտային միջոցների օգտահանության ցանցի ապահովման պարտականությանը ենթակա լինելու վերաբերյալ, եթե  տրանսպորտային միջոցը գրանցվում է առաջին անգամ, որտեղ՝
  • օգտահանության  ցանցի ապահովման պարտականությանը ենթակա լինելու վկայությունը տրվում է միայն ներկրողի կողմից
  • վկայությունը կարող է տրվել ապրանքագիր հաշվի վրա
  • լիազորագրի համար սահմանված տուրքի վճարում, եթե այդպիսին տրվել է

Եթե տրանսպորտային միջոցը ներկրվել է ԵՄ անդամ երկրից, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև ստորև նշված փաստաթղթերից մեկը

  • ակցիզային տուրքի վճարումը այն երկրի տարածքում, որտեղից տրանսպորտային միջոցը ներկրվել է, կամ՝
  • ակցիզային տուրքի վճարման պարտականության բացակայություն այն երկրի տարածքում, որտեղից տրանսպորտային միջոցը ներկրվել է
  • ակցիզային տուրքի վճարումից ազատելու վկայություն, եթե տրանսպորտային միջոցը ներկրվել է ԵՄ անդամ երկրից և գրանցվում է առաջին անգամ
  • ակցիզային տուրքի չափը հաստատող ապրանքագիր հաշիվ

Անհրաժեշտ է ներկայացնել պահանջվող փաստաթղթերի բնօրինակները: Օտար լեզվով կազմված փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել, կցելով հաստատված թարգմանությունը: Դրույթը չի վերաբերվում Շվեյցարիայի Համադաշնության անդամ պետության, Եվրոպական Ազատ Առեւտրային Ասոցիացիայի անդամ պետությունների կողմից տրված գրանցման վկայականին, ինչը պայմանավորված է Եվրոպական տնտեսական տարածքում նշանակման կոդերի օգտագործմանը վերաբերվող պայմանագրով:

Պատասխանատու մարմին. Քաղաքապետարանի (համայնքի) վարչական և քաղաքացիական հարցերի կառավարման բաժին:

Պատասխանի ժամկետը.

Անմիջապես՝ եթե լրացուցիչ տեղեկություններ, ապացույցներ կամ պարզաբանումներ չեն պահանջվում:
Մինչև 1 ամիս - պարզաբանումներ պահանջող գործընթացներոամ
Մինչև 2 ամիս, հատուկ բարդ դեպքերում

Facebook