այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ՀՏՀ Անշարժ գույքի ձեռք բերում

Անշարժ գույքի ձեռք բերումՏպիր

Կարո՞ղ է արդյոք օտարերկրացին անշարժ գույք ձեռք բերել Լեհաստանում:

Ինչպիսի՞ իրավական կարգավիճակ պետք է ունենա օտարերկրացին, որպիսզի կարողանա անշարժ գույք ձեռք բերել Լեհաստանում:

Կանոնները տարբերում են երկու տեսակի անշարժ գույք. բնակարան (որն անվանվում է նաև որպես՝ ինքնուրույն բնակելի տարածք) և առանձնատուն:

Բնակարան գնելու համար օտարերկրացուց Լեհաստանում որևէ իրավական կարգավիճակ չի պահանջվում: Այսինքն, վիզա, ժամանակավոր բնակության թույլտվություն, մշտական բնակության թույլտվություն կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի բնակության թույլտվություն ունեցող օտարերկրացուն բնակարան գնելու համար թույլտվություն անհրաժեշտ չէ:  Թույլտվությունը անհրաժեշտ չէ նաև այն օտարերկրացուն, որը Լեհաստանում չի գտնվում, սակայն  բնակարան գնելու ցանկություն ունի:

Առանձնատուն գնելու դեպքում՝ օտարերկրացուն անհրաժեշտ է Ներքին Գործերի Նախարարի թույլտվությունը: Թույլտվությունը չի պահանջվում այն օտարերկրացուց, որը առնվազն 5 տարվա ընթացքում բնակվում է Լեհաստանում մշտական բնակության թույլտվության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի բնակության թույլտվության հիման վրա: Ներքին Գործերի Նախարարի թույլտվությունը չի պահանջվում նաև այն օտարերկրացուց, որն ամուսնացել է Լեհաստանի քաղաքացու հետ և առնվազն 2 տարի բնակվում է մշտական բնակության թույլտվության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի բնակության թույլտվության հիման վրա, և որի ձեռք բերած տունը դառնալու է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը:

Ներքին Գործերի Նախարարի թույլտվությունն անհրաժեշտ է սահմանմերձ տարածքներում տեղադրված անշարժ գույքի և 1 հեկտարը գերազանցող գյուղատնտեսական տարածքների դեպքում:

Ինչպիսին՞ է օտարերկրացու կողմից անշարժ գույքի ձեռք բերման գործընթացը:

Օրենքով տարբերվում է անշարժ գույքի ձեռք բերումը՝ թույլտվությունող և առանց թույլտվության:  Վերևում կարող եք կարդալ թե որ դեպքերում է պահանջվում այդ թույլտվությունը և որ օտարերկրացիները պետք է ունենան այդպիսի թույլտվություն:

Թույլտվությունը տրվում է Ներքին Գործերի Նախարարի վարչական որոշմամբ:

Թույլտվությունը տրվում է ըստ օտարերկրացու ներկայացրած հայտի, հետևյալ պայմանները կատարելու դեպքում՝
1) Օտարերկրացու կողմից անշարժ գույքի ձեք բերումը վտանգ չի ներկայացնում երկրի շահերի, պետական անվտանգության, հասարակական կարգի կանոնադրության համար և չի հակասում սոցիալական քաղաքականությանը և հանրային մտնոլորթին
2)Իր կապերը Լեհաստանի հետ հաստատող հանգամանքներ կներկայացնի

Թույլտվությունը ստանալու համար օտարերկրացին պետք է հայտ ներկայացնի (հատուկ ձև սահմանված չէ), որին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը.

Որոնք հաստատում են օտարերկրացու կարգավիճակը.

a) ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագիր, որտեղ նշված է քաշաքացիությունը, ծննդյան և բնակության վայրը, իսկ տնտեսական գործունեություն վարելու դեպքում՝ վկայական համապատասխան գրանցամատյաններից
b)իրավաբանական անձի և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ընկերությունների դեպքում՝ վկայական համապատասխան գրանցամատյաններից

Որոնք բնութագրում են անշարժ գույքը՝

  • քաղվածք անշարժ գույքի կադաստրից
  • քաղվածք հողային կադաստրից կցված կադաստրային քարտեզով
  • եթե անշարժ գույքը միաձուլվել կամ բաժանվել է, ապա տվյալ փոփոխությունների ցանկը կամ փոփոխություննեը հաստատող որոշումը
  • քաղվածք տարածքների զարգացման ծրագրից, իսկ բացակայության դեպքում՝ մշակված հետազոտությունից

3) անշարժ գույքը վաճառող անձի դիմումը, որը  հաստատում է օտարերկրացուն գույքը վաճառելու նրա կամքը, իսկ այն դեպքում, երբ գույքի առքը կատարվում է  ընկերությունների միաձուլման կամ բաժանման ընթացքում, ապա՝ միաձուլման կամ բաժանման համաձայնեցված նախագիծը և պայմանագրերը, կամ՝ ձեռք բերող, առանձնացված կամ նորաստեղծ  ընկերության կանոնադրությունը

c)Կարո՞ղ է արդյոք, որոշ գումարի անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացին, Լեհաստանում բնակվելու թույլտվություն ստանալ:

Օտարերկրացին կարող է դիմել ժամանակավոր բնակության թույլտվության հայտով, եթե կհիմնավորի, որ գոյություն ունեն այլ պատճառներ, որոնք օրենսդրությամբ սահմանված չեն, սակայն կարող են ժամանակավոր բնակության թույլտվության հիմք հանդիսանալ և կարդարացնեն օտարերկրացու Լեհաստանում բնակվելու  3 ամսից ավելի ժամանակահատվածը: Այսպիսով, հայտը կարելի է հիմնավորել այն հանգամանքով, որ տվյալ անձը անշարժ գույք է ձեռք բերել Լեհաստանում, բնակվում է Լեհաստանում և կապում է իր ապագան Լեհաստանի հետ: Հարկ է հիշել, որ Վոյեվոդության գերատեսչությունը կարող է Լեհաստանի հետ կապը հաստատող, լրացուցիչ փաստաթղթեր խնդրել օտարերկրացուց: Վերջնական որոշումը կայացնում է վոյեվոդան և նա է որոշում, թե արդյոք անշարժ գույքի ձեռք բերումը բավարար հիմք է հանդիսանում ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու համար:

Facebook