այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ՀՏՀ Առողջապահություն

ԱռողջապահությունՏպիր

Օտարերկրացուն տրվել է վիզա աշխատանքի թույլտվության հիման վրա: Արդյոք գործատուն պե՞տք է երեխայի տվյալները ներկայացնի բժշկական ապահովագրության:

Եթե երեխան գտնվում է Լեհաստանում  վիզայի հիման վրա, նա արդեն իր բնակության երկրում, վիզա ստանալիս, պետք է ընդգրկված լինի մասնավոր ապահովագությամբ (նվազագույն գումարը ՝ 30 000 եվրո): Այդ  ապահովագրությունը պետք է վավեր լինի Երեխայի Լեհաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածում: Հետևաբար, ապահովագրությունն անհրաժեշտ է ձեռք բերել վստահելի ընկերություններում, որն անհրաժեշտության դեպքում իսկապես կհոգա բժշկական ծառայությունների ծախսերի մասին:

Ծնողի օրինական աշխատանքի անցնելու դեպքում (տվյալ անձն ունի աշխատանքի իրավունքով վիզա, աշխատանքի թույլտվություն, կատարում է փաստաթղթերում նշված աշխատանքը  նշված գործատուի մոտ, ունի ստորագրված պայմանագիր և նրա գործատուն նրա տվյալները  7 օրվա ընթացքում ներկայացրել է Սոցիալական Ապահովագրությունների Վարչություն -ZUS), անհրաժեշտ է հիշել, որ յուրաքանչյուր ապահովագրված անձ պարտավոր է ապահովագրության ներկայացնել նաև Լեհաստանում բնակվող իր ընտանիքի անդամների տվյալները, եթե նրանք այլ ապահովագրություն չունեն: Հետևաբար, այս դեպքում երեխան կարող է ապահովագրվել Սոցիալական Ապահովագրությունների Վարչությունում (ZUS): Անհրաժեշտ է միայն նրա տվյալները փոխանցել գործատուին, լրացնելուվ համապատասխան դիմում:

 

Կարո՞ղ եմ ես, ունենալով Լեհի Քարտ, Լեհաստանում օգտվել սոցիալական օժանդակությունից: Ինչպե՞ս կարող եմ ապահովագրվել Լեհաստանում:

Լեհի Քարտը սոցիալական օժանդակությունից օգտվելու իրավունք չի տալիս: Եթե Դուք ուսանող չԵք,  չեք աշխատում և ապահովագրված չեք, ապա Դուք պետք է ձեռք բերեք կամավոր ապահովագրություն Ազգային Առողջապահական Հիմնադրամում (NFZ) կամ մասնավոր ապահովագրական ընկերություններում:

Լեհաստանի տարածքում օրինական գտնվող, սակայն առողջապահական ապահովագրություն չունեցող անձը կարող է ապահովագրվել կամավոր՝ այդ նպատակով պետք է հայտ ներկայացնի Ազգային Առողջապահական Հիմնադրամի տարածաշրջանային բաժանմունքում, ըստ բնակության վայրի: Հայտի ձևը հասանելի է բաժանմունքներում և Հիմնադրամի ինտերնետային կայքում: Հիմնադրամի բաժանմունքների հասցեները կգտնեք այստեղ  http://www.nfz.gov.pl/new/index.php?katnr=3&dzialnr=2

Ապահովագրական վճարումների վերաբերյալ տեղեկությունները կստանաք հիմնադրամի բաժանմունքներում:

Facebook