այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ՀՏՀ Աշխատանքը Լեհաստանում

Աշխատանքը ԼեհաստանումՏպիր

Արդյոք, ուսանողները Լեհաստանում աշխատելու իրավունք ունե՞ն:

Եթե ուսանողը Լեհաստանում է գտնվում ուսանողական վիզայի հիման վրա, ապա նա կարող է աշխատել միայն հուլիս, օգոստոս և   սեպտեմբեր ամիսներին: Եթե ուսանողը Լեհաստանում է գտնվում ուսման նպատակով տրամադրված ժամանակավոր բնակության թույլտվության հիման վրա, ապա նա կարող է աշխատել քարտի վավերության ողջ ժամկետի ընթացքում:

Ո՞րն է գործատուի կողմից գրավոր վկայությունը օտարերկրացուն աշխատանք վստահելու մտադրության մասին:

Օտարերկրացուն աշխատանք վստահելու մտադրության մասին գործատուի կողմից գրավոր վկայության վերաբերյալ կարող եք կարդալ այստեղ->

Ինչպե՞ս համոզվել, թե տվյալ գործատում իրոք գոյություն ունի:

Գործատուի տվյալները կարող եք ստուգել տնտեսական գործունեության գրանցամատյանում (REGON) www.stat.gov.pl/regon/

Կամ Ազգային Դատական Գրանցամատյանում (KRS) www.krs-online.com.pl:

Եթե որպես գործատու մարմին հանդիսանում ժամանակավոր աշխատանքի գործակալությունը, ապա տվյալները կգտնեք Աշխատանքի Տեղավորման Գործակալությունների Գրանցամատյանում  www.kraz.praca.gov.pl

Ինչպիսի փաստաթղթերը կարող են հաստատել տվյալ գործատուի մոտ աշխատանքը, եթե աշխատանքային պայմանագիր չենք ստացել գործատուի ...

Ինչպիսի փաստաթղթերը կարող են հաստատել տվյալ գործատուի մոտ աշխատանքը, եթե աշխատանքային պայմանագիր չենք ստացել գործատուի մեղավորությամբ (պայմանագիրը ստորագրվել է աշխատողի կողմից, բայց նա գործատուի ստորագրությամ

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր: Եթե պայմանագիրը չի կնքվել մինչ աշխատանքի մեկնարկը, ապա ոչ ուշ, քան առաջին աշխատանքային օրը, գործատուն պարտավոր է գրավոր հաստատել պայմանագրի տեսակը և դրույթները:

Եթե պայմանագիրը ստորագրվել , սակայն չի փոխանցվել աշխատողին, ապա նա աշխատանքային հարաբերությունների ապացուցման նպատակով, կարող է դիմել աշխատանքի դատարան: Այն փաստը, թե աշխատողն իսկապես աշխատել է տվյալ աշխատավայրում կարող են հաստատել՝ աշխատողի կողմից ստորագրված  փաստաթղթերը, աշխատավայրում էլեկտրոնային փոստի օգտագործումը, հեռախոսազանգերը, վկաները և այլն:

Եթե աշխատանքային պայմանագիր չի ստորագրվել և աշխատանքը չի վարձատրվել, ապա բացի դատարանից, գործը կարելի է ուղարկել նաև աշխատանքային տեսուչին: Աշխատանքային տեսուչները չեն զբաղվում քաղաքացիաիրավական պայմանագրերով:Նման բողոքներով անհրաժեշտ է դիմել դատարան:

Շրջանային Աշքատանքի Տեսչությունների հասցեները հասանելի են այստեղ->

Աշխատանքային տեսչությունը տրամադրում է նաև աշխատանքային օրենսդրությանը վերաբերվող անվճար խորհրդատվություն: Հեռախոսահամարները հասանելի են այստեղ->

 

Կարո՞ղ եմ արդյոք աշխատել Դանիայում գտնվող, նույն գործատուի ձեռնարկության մասնաճյուղում, եթե Լեհաստանում տվյալ գործատուի մոտ աշխատանքի թույլտվություն ունեմ:

Ոչ, դա հնարավոր չէ, քանի որ Լեհաստանում տրված աշխատանքի թույլտվությունը միայն Լեհաստանի տարածքում աշխատելու իրավումք է տալիս: Դանիայում աշխատելու համար, անհրաժեշտ է այնտեղ դիմել աշխատանքի թույլտվության հայտով:

Անհրաժե՞շտ է արդյոք ԵՄ անդամ չհանդիսացող երկրի քաղաքացուն աշխատանքի թույլտվությունը լեհական ընկերությունում պրակտիկա անցնելու համար:

Որպես կանոն, եթե պրակտիկայի շրջանակներում կատարված աշխատանքը  վարձատրվելու է, ապա աշխատանքային թույլտվությունը պարտադիր է: Անվճար պրակտիկայի դեպքում աշխատանքային թույլտվություն չի պահանջվում:

Ստացիոնար բաժանմունքի ուսանող լինելու և ուսանողական վիզայի հիմունքներով Լեհաստանում բնակվելու դեպքում՝ կարող եք վարձատրվող պրակտիկ աշխատանքներ կատարել միայն հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին: Մյուս ամիսներին կատարվող պրակտիկայի համար աշխատանքային թույլտվությունն անհրաժեշտ է:

Ստացիոնար բաժանմունքի ուսանող լինելու և ժամանակավոր բնակության թույլտվության հիմունքներով Լեհաստանում բնակվելու դեպքում՝ կարող եք վարձատրվող պրակտիկ աշխատանքներ կատարել  բնակության թույլտվության ողջ ժամանակահատվածում և առանց աշխատանքային թույլտվության:

Անհրաժե՞շտ է արդյոք աշխատանքի թույլտվությունը ժամանակավոր կացության քարտ ունեցող լեհական ԲՈւՀ ի ուսանողին (ստացիոնար ցերեկային բաժանմունք):

Կարո՞ղ եմ արդյոք աշխատել աշխատանքային պայմանագրի հիմունքներով:

Եթե ժամանակավոր կացության թույլտվությունը տրվել է Ձեզ  ստացիոնար ցերեկային բաժանմունքի ուսանող լինելու հիմունքով, ապա Դուք կարող եք աշխատել Լեհաստանում բնակության թույլտվության ողջ ժամանակահատվածում առանց աշխատանքային թույլտվության: Դա նշանակում է որ  գործատուն կարող է Ձեզ աշխատանքի ընդունել Լեհաստանի քաղաքացիների համար սահմանված հիմունքներով: Գործատուն նաև պետք է Ձեզ հետ պայմանագիր կնքի:

Աշխատանքային և այլ պայմանագրերի դեպքում գործատուն պետք է  7 օրվա ընթացքում ներկայացնի Ձեր տվյալները Սոցիալական Ապահովագրությոանների Վարչություն (ZUS): Աշքատանքային պայմանագրի դեպքում գործատուն պետք է կատարի աշխատանքային օրենսգրքի դրույթները՝ 8 ժամ աշխատանք մեկ օրում, 40 ժամ շաբաթական, ինչպես նաև պետք է կատարի նվազագույն աշխատավարձի պայմանը (2013 թ համախառն ամբողջ դրույքով աշխատավարձը կազմել՝ է1600 զլոտի):

Facebook