այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ՀՏՀ Վիզա և սահմանն անցնելու կարգ

Վիզա և սահմանն անցնելու կարգՏպիր

Կարո՞ղ է արդյոք այն անձը, որին Լեհաստանի կողմից 1 տարի վավերություն ունեցող ազգային վիզա է տրվել, Լեհաստանից մուտք գործել Շենգեն տարածքի այլ պետություն:

D տեսակի վիզա ունեցող անձը, կարող է տեղաշարժվել Շենգենի տարածքով 3 ամիսը չգերազանցող ժամանակահատվածում ՝ 6 ամսվա ընթացքում, եթե կատարում է Շենգենի տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները .

-ունի վավեր ճամփորդության փաստաթուղթ

-ունի ապահովագրություն, որն ուժի մեջ է Շենգենյան տարածքում ճանապարորդության ողջ ընթացքում

-հիմնավորում է ճանապարհորդության նպատակը և նախատեսված այցի պայմանները, ունի բավարար ֆինանսական միջոցներ երկրում գտնվելու, վերադարձի կամ երրորդ երկիր տարանցիկ ճանապարհորդության համար, կամ ի վիճակի է օրինական ձևով ձեռք բերել տվյալ միջոցները

-նրա տվյալները չեն գտնվում  Շենգենի Տեղեկատվական Համակարգում` մուտքի մերժման նպատակով

- տվյալ անձը չի համարվում վտանգ կրող հասարակական կարգի, ներքին անվտանգության կամ միջազգային հարաբերությունների համար

Ինչպես՞ է ստուգվում լեհական վիզա կամ Շենգենի տարածքի այլ երկրում կացության քարտ ունեցող անձի երկրում գտնվելու տևողությունը:

Ազգային վիզա կամ կացության քարտ ունեցող անձը կարող է գտնվել Շենգենի տարածքի այլ երկրներում  3 ամիսը չգերազանցող ժամանակահատվածում ՝ 6 ամսվա ընթացքում (որոշակի պայմանները կատարելու դեպքում, ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ ումեցող անձանց համար բացառություն է արվում):

Ելնելով այն փաստից, որ Շենգենյան գոտում, անդամ պետությունների միջև  վերացվել է սահմանն անցնող անձանց հսկողությունը, ավտոտրանսպորտային միջոցներով ճանապարհորդելու դեպքում, տվյալ գոտում տվյալ անձի գտնվելու տևողությունը հսկելու հստակ ընթացակարգ գոյություն չունի: Այդպիսի հսկողությունը հնարավոր է օդային ճանապարհորդության ժամանակ, քանի որ ուղևորների տվյալները գրանցվում են վերահսկողության համակարգում:

Հարկ է հիշել, որ տվյալ անձը կրում է ողջ պատասխանատվությունը            3-ամսյա թույլատրելի ժամկետը  խախտելու դեպքում: Շենգենի գոտում գտնվող (այլ երկրում, քան վիզա կամ կացության քարտ տրամադրող երկիրն է) և թույլատրելի ժամկետը չպահպանող (3 ամիսը չգերազանցող ժամանակահատված ՝ 6 ամսվա ընթացքում) անձի նկատմամբ կարող է արտաքսման և Շենգենի գոտի մուտք գործելու արգելքի որոշում կայացվել:

Կարո՞ղ է արդյոք Լեհաստանում կացության քարտ ունեցող անձը մեկնել Մեծ Բրիտանիա:

Ոչ, չի կարող, քանի որ Մեծ Բրիտանիան չի պատկանում Շենգենի գոտուն:

Վիզայի ժամկետի լրանալուց որքա՞ն ժամանակ անց օտարերկրացին կարող է նոր վիզայի հայտ ներկայացնել:

Վիզայի հայտն անհրաժեշտ է ներկայացնել ոռ շուտ, քան նախատեսված ճանապարհորդությունից 3 ամիս առաջ:

Առնվազն 6 ամսվա ժամկետով տրված բազմակի մուտքի վիզա ունեցող անձը կարող է  նոր հայտը ներկայացնել մինչ ներկայումս ունեցած վիզայի ավարտը: Նոր վիզան կարող է վավեր ճանաչվել նախորդ վիզայի ավարտվելուց ոչ շուտ, քանի որ նույն ժամանակահատվածում երկու վիզա ունենալը՝ հնարավոր չէ (օրինակ, եթե վիզան վավեր է մինչև օքոստոսի  15, ապա նոր վիզայի վավերության ժամկետը կարող է սկսվել օգոստոսի 16 ից ոչ շուտ):

Որքա՞ն են այն նվազագույն միջոցները, որոնք անհրաժեշտ են Լեհաստան մուտք գործող օտարերկրացուն:

Լեհաստան մուտք գործող օտարերկրացուն անհրաժեշտ միջոցների վերաբերյալ տեղեկությունները գտնվում են այստեղ. 

 

Ինչպե՞ս երկարաձգել աշխատանքային վիզան Լեհաստանում:

Լեհաստանում վիզան հնարավոր է երկարաձգել միայն բացառիկ դեպքերում: Ազգային և Շենգենի վիզաների երկարաձգման վերաբերյալ տեղելություններկգտնեք այստեղ -> 

     Այն դեպքում, երբ օտարերկրացին աշխատանքի իրավունք ունի, նա կարող է նաև ժամանակավոր բնակության թույլտվության հայտ ներկայացնել:

Ես օտարերկրացի եմ և բնակվում եմ Լեհաստանում: Ամուսինս մի քանի ...

Ես օտարերկրացի եմ և բնակվում եմ Լեհաստանում: Ամուսինս մի քանի տարի  է ինչ պաշտոնապես աշխատում է Մեծ Բրիտանիայում: Արդյոք ես Մեծ Բրիտանիա մշտապես տեղափոխվելու իրավունք ունե՞մ: Եթե այո, ապա ինչպիսի փաստաթղթեր են անհրաժեշտ:

Մեծ Բրիտանիան չի պատկանում Շենգենի գոտուն, այդ պատճառով Ձեզ անհրաժեշտ է վիզա ունենալ: Բրիտանական վիզա ստանալու վերաբերյալ տեղեկությունները կգտնեք ԼՀ Մեծ Բրիտանիայի հյուպատոսության կայքում 

Ես կացության քարտ ունեմ: Կարո՞ղ է արդյոք տղաս օգտվել որևէ արտոնություններից Լեհաստան ժամանելու համար:

Լեհաստան ժամանելու համար ձեր տղան պետք է վիզա կամ սահմանն անցնելու հնարավորություն տվող այլ փաստաթուղթ ունենա (օրինակ՝ կացության քարտ): Եթե Դուք մշտական բնակության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի քարտ ունեք և առնվազն 5 տարի է ինչ մշտապես բնակվում եք Լեհաստանում օրինական հիմունքներով, ապա կարող եք Ձեր տղային Լեհաստան գալու համար հրավեր տալ: Այդ հրավերի հիման վրա նա կարող է վիզայի հայտ ներկայացնել իր ծագման երկրում:

Արդյոք օտարերկրացուն Լեհաստան հրավիրող անձը պե՞տք է բանկային հաշիվ ունենա:

Բանկային հաշիվն անհրաժեշտ չէ, սակայն հրավիրող անձը պետք է ապացույցի օտարերկրացու ժամանելու հետ կապված ծախսերը հոգալու հնարավորությունը: Դա կարող է լինել բանկային վկայական, կամ աշխատանքային պայմանագիր, որտեղ նշված կլինի վարձատրության չափը:

Որքա՞ն է օտարերկրացու համար տրվող հրավերի առավելագույն ժամկետը: Արդյոք մեկ տարի վավերությամբ հրավերի դեպքում վիզայի վավերության ժամկետը նույնպես մեկ տարի է կազմում :

Օտարերկրացու համար տրվող հրավերի առավելագույն ժամկետը կազմում է մեկ տարի: Սակայն դա  չի նշանակում, որ արտոնագրի ժամկետը նույնպես  մեկ տարի է կազմելու: Ժամկետին վերաբերվող որոշումը կայացնում է հյուպատոսը, որը հաշվի է առնում բոլոր ներկայացված հանգամանքները:

Վիզայի վավերության ժամկետը չի կարող գերազանցել հրավերի վավերության ժամկետը, ինչը բացատրվում է այն հանգամանցով, որ հրավիրող անձը պարտավորվում է հոգալ օտարերկրացու կացության և վերադարձի հետ կապված ծախսերը:

Եթե հրավերը տրվել է  3 ամիսը գերազանցող ժամանակահատվածով, ապա օտարերկրացին պետք է ազգային վիզայի հայտ ներկայացնի, իսկ  3 ամիսը գերազանցող ժամանակահատվածի դեպքում՝ Շենգենյան վիզայի հայտ: Այս երկու վիզաների դեպքում օտարերկրացին կարող է երեք ամսյա ժամկետում (կես տարին չգերազանցող ժամանակահատվածում) մեկնել Շենգենյան այլ երկրներ զբոսաշրջության նպատակով:

Կարո՞ղ եմ արդյոք 01 մուտքերի քանակով ազգային վիզայի դեպքում մեկնել Շենգենի այլ երկրներ:

Վիզայում նշված է  Շենգենի տարածք մուտք գործելու թույլատրելի քանակը:  01   թիվը նշանակում է, որ Դուք կարող եք հատել Շենգենի սահմանը միայն մեկ անգամ, այսինքն՝ կարող եք մուտք գործել Լեհաստան և ճանապարհորդել  Շենգենի տարածքի այլ երկրներ, սակայն Շենգենի տարածքը լքել չեք կարող: Շենգենի տարածքը լքելու դեպքում Դուք չեք կարող կրկին մուտք գործել Լեհաստանի կամ Շենգելի այլ երկրի տարածք:

Ազգային կամ Շենգենյան   MULTI  նշումով արտոնագրի դեպքում կարող եք անսահման քանակությամբ մուտք գործել Շենգենի տարածք արտոնագրի վավերության ժամանակահատվածում:

Վիզայի հայտ եմ ներկայացրել Լեհաստանի քաղաքացու կողմից տրված հրավերի հիման վրա: Կարո՞ղ է արդյոք հյուպատոսը ճանապարհորդության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթղթեր պահանջել:

Վոյևոդության վարչությունում գրանցված հրավերն օտարերկրացու կացության և վերադարձի համար անհրաժեշտ միջոցների ապացույց է հանդիսանում: Դա նշանակում է, որ հրավերի հիման վրա վիզա տրամադրելու դեպքում հյուպատոսը չպետք է նման փաստաթուղթ պահանջի, քանի որ այդպիսի փաստաթուղթ է հանդիսանում հրավերը:

Ես բնակվում եմ Լեհաստանում Լեհի Քարտի հիման վրա: Կարո՞ղ եմ հորս համար Լեհաստանն այցելելու հրավեր ներկայացնել, թե ոչ:

Հրավեր ներկայացնելու հնարավորությունը կախված է Լեհաստանում  բնակվելու ժամանակահատվածից: Հրավեր ներկայացնելու իրավունք ունեն մշտական կարգավիճակ ունեցող կամ Լեհաստանում առնվազն 5 տարվա ընթացքում բնակվող օտարերկրացիները: Դա նշանակում է, որ Լեհաստանում   5  տարվա ընթացքում օրինական և անընդհատ բնակվելու դեպքում Ո՞րն է անընդհատ բնակությունը->  Դուք կարող եք ներկայացնել տվյալ հրավերը:

5 տարվա ժամկետի պայմանը չկատարելու դեպքում Դուք հրավեր ներկայացնելու հնարավորություն չեք ունենա: Լեհի Քարտը հրավեր ներկայացնելու համար լրացուցիչ արտոնություններ չի տալիս:

Ես բնակվում եմ Լեհաստանում առանց վավեր վիզայի և կացության քարտի: Կարո՞ղ եմ օրինականացնել իմ Լեհաստանում բնակվելու իրավունքը օրինակ՝ աշխատանքի հիմունքով:

Առանց վավեր  փաստաթղթի Լեհաստանում բնակվող անձանց կացության օրինականացումը հնարավոր չէ: Ներկայացված իրավիճակում Ձեր բնակությունն օրինականացնելու լավագույն տարբերակն է՝ ծագման երկիր մեկնելը: Այդ դեպքում սահմանն անցնելու պահին Դուք կստանաք Լեհաստանից սահմանված ժամկետում մեկնելու և նշված ժամանակահատվածում Լեհաստան մուտք գործելն արգելող որոշումը: Այդ ժամանակահատվածը կազմում է  6 ամսից մինչև 5 տարի: Եթե սահմանված ժամկետում լքեք Լեհաստանի տարածքը, ապա կարող եք դիմել այդ որոշումը կայացրած Սահմանապահ Ծառայություններին որոշումը չեղյալ ճանաչելու խնդրանքով:

Որոշումը չեղյալ է համարվում  խոչնդոտող հանգամանքների բացակայության դեպքում (այդպիսի հանգամանք կարող է հանդիսանալ օրինակ՝ այն փաստը, որ օտարերկրացին վտանգ է ներկայացնում Լեհաստանի անվտանգության և հասարակական կարգի համար): Որոշումը չեղյալ համարելու գործընթացի տևողությունը ՝ մեկից մինչև մի քանի ամիս է, և կախված է անհատական իրավիճակից: Որոշումը չեղյալ համարելուց հետո Դուք կարող եք դիմել հյուպատոսություն, օրինակ՝ աշխատանքային վիզա ստանալու խնդրանքով: Լեհաստան ժամանելուց հետո կարող եք նաև դիմել աշխատանքի հիմունքով ժամանակավոր բնակության թույլտվության հայտով:

Եթե Դուք վերադարձի որոշում կայացնեք, ապա խորհուրդ ենք տալիս ծանոթանալու Կամավոր Վերադարձների և Վերաինտեգրման Ծրագրին http://www.iom.pl/item.aspx?id=12

Facebook