երեխայի ազգանունՏպիր

Եթե երեխան ծնվել է ամուսնության մեջ գտնվող անձանցից, ապա երեխային տրվում է ծնողների հայտարարագրի համաձայն ամուսնական վկայականում գրանցված ազգանունը:

Եթե ծնողները նման հայտարարագիր չէին ներկայացրել, ապա երեխային տրվում է մոր և հոր ազգանուններից բաղկացած ազգանունը:

Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե հայրության ճանաչում տեղի չի ունեցել, ապա ծննդյան վկայականը կազմելիս, որպես երեխայի ազգանուն գրվում է երեխայի մոր ազգանունը, որն այն կրել է երեխայի ծնվելու պահին : Եթե երեխայի կենսաբանական հայրը ճանաչում է հայրությունը՝ ապա երեխային տրվում է ծնողների ընդհանուր որոշմամբ նշված ազգանունը: Դա կարող է լինել երեխայի հոր, մոր կամ երկու ծնողների ազգանուններից բաղկացած ազգանունը: Ազգանունը երկուսից ավելի մասերից կազմվել չի կարող:

Երեխայի հայրության ճանաչման վերաբերյալ կարող եք կարդալ վերևում տեղադրված նյութերում:

Facebook