երեխայի քաղաքացիությունՏպիր

Երեխան, որի ծնողներից մեկը Լեհաստանի քաղաքացի է՝ ստանում է ԼՀ քաղաքացիություն: Սակայն, ծնողները կարող են երեխայի համար ընտրել ԼՀ քաղաքացի չհանդիսացող ծնողի երկրի քաղաքացիությունը, եթե դա հնարավոր է այդ երկրի օրենսդրությամբ:

Երեխայի քաղաքացիության ձեռքբերումը փաստացի ճանաչելու համար անհրաժեշտ է բնակության վայրին համապատասխան Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակ (USC) ներկայացնել  երեխայի քաղաքացիությունն ընտրելու վերաբերյալ համապատասխան դիմում: Այն դեպքում, երբ ծնողների ամուսնությունը գրանցված չէ, անհրաժեշտ է երեխայի հայրության ճանաչումը: Եթե երեխայի հայրը Լեհաստանի քաղաքացի է, ապա երեխան նույնպես կարող է Լեհաստանի քաղաքացիություն ստանալ: Դիմումն անհրաժեշտ է ներկայացնել երեք ամսվա ընթացքում, սկսած երեխայի ծննդյան օրվանից: Դիմումը ներկայացվում է անձամբ, երկու ծնողների կողմից: Դիմումն ընդունելու համար նախատեսված պետական տուրքը կազմում է՝ 9 զլոտի:

Եթե երեխան ծնվել է արտասահմանում, ապա տվյալ դիմումն անհրաժեշտ է ներկայացնել ԼՀ հյուպատոսությունում: Հյուպատոսությունում դիմումն ընդունելու համար նախատեսված պետական տուրքը կազմում է՝ 9 զլոտի

 

Facebook