հայրության ճանաչումՏպիր

Այն դեպքում, երբ երեխայի ծնողներն ամուսիններ չեն, անհրաժեշտ է հայրության ճանաչումը: Հայրությունը կարելի է ճանաչել նաև մինչ երեխայի ծնվելը: Եթե երեխայի հայրը Լեհաստանի քաղաքացի է, ապա երեխան նույնպես Լեհաստանի քաղաքացիություն կունենա:

Ամուսնալուծության կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուց հետո 300 օրվա ընթացքում  ծնված երեխան համարվում է տվյալ ամուսնական զույգի երեխան: Երեխայի ծննդյան վկայականում որպես հայր գրանցվում է երեխայի մոր ամուսինը: Եթե երեխայի հայրն այլ է, ապա այս փաստն անհրաժեշտ է հաստատել դատական ճանապարհով: Հայրության ժխտման դատավճիռը ստանալուց հետո երեխայի կենսաբանական հայրը կարող է ճանաչել հայրությունը Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում  (USC), ԼՀ հյուպատոսությունում կամ դատարանում, և միայն դրանից հետո կարելի է փոխել երեխայի ազգանունը:

Հայրության ճանաչումը կարող է կատարվել մինչ երեխայի ծնվելը, երեխայի ծննդյան վկայականը կազմելու կամ գրանցելու պահին: Հայրության ճանաչմանը վերաբերվող վկայությունը կատարվում է երեխայի հոր կողմից և հաստատվում է երեխայի մոր կողմից Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում  (USC), դատարանում (ընտանեկան հարցերի և անչափահասների բաժնում) կամ ԼՀ հյուպատոսությունում: Հայրության ճանաչումից հետո, երեխայի ծննդյան վկայականում գրանցվում են երեխայի հոր տվյալները:

Հայրության ճանաչման համար անհրաժեշտ փաստաթղթեր.

  • ծնողների անձնագրերը
  • չամուսնացած լինելու դեպքում՝ երեխայի մոր ծննդյան վկայականը
  • ամուսնալուծության դեպքում՝ ամուսնության վկայականի պատճենը ամուսնալուծության վերաբերյալ նշումով
  • մոր այրի լինելու դեպքում՝ ամուսնու մահվան վկաճականը
  • կնոջ հղիությունը հաստատող բժշկական եզրակացություն (չծնված երեխայի հայրությունը հաստատելու դեպքում
  • երեխայի ծննդյան վկայականի ամբողջական պատճենը (այն դեպքում, երբ մինչ այդ կազմվել է)

Եթե երեխայի հայրության ճանաչումը կատարվում է արտասահմանում, իսկ երեխայի ծնողներից առնվազն մեկը  Լեհաստանի քաղաքացի է, ապա հայրության ճանաչումը կատարվում է ԼՀ հյուպատոսությունում:

Հայրության ճանաչման ընթացակարգն ազատված է պետական տուրքից:

 

Facebook