ծննդյան գրանցումՏպիր

Լեհաստանում ծնված երեխան, անկախ ծնողների քաղաքացիությունից, 14  օրվա ընթացքում պետք է գրանցվի Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում  (USC) ըստ նրա ծննդյան վայրի: Եթե ծնողները չեն բնակվում այն Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակի  (USC) տարածքում , որտեղ երեխան ծնվել է, ապա նրա ծննդյան փաստն  անհրաժեղտ է հայտնել ըստ ծնողներից մեկի բնակության վայրի: Այստեղ կազմվում է երեխայի ծննդյան արձանագրությունը և ուղարկվում ծննդյան վայրին համապատասխան  Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակ  (USC) ծննդյան վկայականը կազմելու նպատակով:

Երեխայի ծննդյան վկայականը կազմելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.

  1. 1.   բժշկի, մանկաբարձուհու կամ առողջապահական հաստատության գրավոր արձանագրությունը երեխայի ծննդյան վերաբերյալ
  2. 2.   եթե երեխայի ծնողներն ամուսիններ են, ապա նրանց ամուսնական վկայականը
  3. 3.   ծննդյան վկայականը, ամուսնալուծությանը վերաբերվող նշումով ամուսնության վկայականի համառոտ պատճենը, կամ ամուսնու մահվան վկայականը, եթե մայրը՝ ամուսնացած չէ, ամուսնալուծված կամ այրի է

 

 

Երեխայի ծնունդը գրանցելիս, ծնողներն ընտրում են նրա անունը  (առավելագույնը՝ 2): Եթե ծնողներն ընտրություն չեն կատարել, ապա երեխայի ծննդյան վկայականում գրանցվում է երկրում օգտագործվող անուններից մեկը: 6 ամսվա ընթացքում, սկսած ծննդյան վկայականը կազմելու օրվանից, ծնողները կարող են  դիմում ներկայացնել Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակ  (USC) և փոխել երեխայի անունը: Այս դեպքում գանձվում է  11 զլոտի պետական տուրք:

Եթե երեխան այլ երկրի քաղաքացի է լինելու, ապա ծննդյան վկայականն անհրաժեշտ փաստաթուղթ է Լեհաստանում նրա բնակությունն օրինականացնելու համար (օրինակ, ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու ժամանակ):

Ծննդյան վկայականը կազմելուց հետո, ծնողները կարող են ստանալ վկայականի պատճեները:

Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե հայրության ճանաչում տեղի չի ունեցել, ապա ծննդյան վկայականը կազմելիս, որպես երեխայի ազգանուն և երեխայի  հոր ազգանուն գրվում է երեխայի մոր ազգանունը, որն այն կրել է երեխայի ծնվելու պահին: Երեխայի հոր անունը գրանցվում է ըստ երեխայի մոր վկայության: Եթե երեխայի կենսաբանական հայրը ճանաչում է հայրությունը՝ ապա երեխային տրվում է ծնողների ընդհանուր որոշմամբ նշված ազգանունը: Դա կարող է լինել երեխայի հոր, մոր կամ երկու ծնողների ազգանուններից բաղկացած ազգանունը:

 

 

Facebook