այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Ամուսնություն Լեհաստանի քաղաքացու հետ Ամուսնության ընթացակարգը ամուսնություն Լեհաստանի քաղաքացու հետ արտասահմանում

ամուսնություն Լեհաստանի քաղաքացու հետ արտասահմանումՏպիր

Այն դեպքում, երբ օտարերկրացին ցանկանում է օրինականացնել իր բնակությունը Լեհաստանում, հիմնավորելով այն Լեհաստանի քաղաքացու հետ ամուսնության փաստով, ապա անհրաժեշտ է հիշել, որ արտասահմանում կնքված ամուսնությունը անհրաժեշտ է գրանցել բնակության վայրին համապատասխան Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում  (USC), հաստատելով այն համապատասխան փաստաթղթով: Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակների (USC) հասցեները հասանելի են այստեղ-> 

Արտասահմանում կնքված ամուսնությունը լեհական քաղաքացիական ակտերում գրանցելու համար անհրաժեշտ է դիմումի հետ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Արտասահմանում կնքված ամուսնության վկայականը, որին օտար լեզվով կազմված լինելու դեպքում, անհրաժեշտ է կցել նաև վավերացված թարգմանությունը, որը թարգմանված կլինի ԼՀ Արդարադատության Նախարարության կայքում տեղադրված երդվյալ թարգմանիչների ցուցակում գտնվող թարգմանչի կամ ԼՀ հյուպատոսի կողմից
  • Ամուսինների անձնագրերը
  • Եթե արտսահմանում տրված վկայականը չի պարունակում Լեհաստանի օրենսդրությամբ նախատեսված բոլոր տվյալները, ապա դրանք կարող են լրացվել ամուսինների ծննդյան վկայականների հիման վրա (բոլոր արտասահմանյան փաստաթղթերին անհրաժեշտ է կցել թարգմանությունը վերոնշյալ սկզբունքների համաձայն)
  • Պետական տուրքի վճարման կտրոնը

Արտասահմանյան ամուսնոական վկայականի գրանցման դեպքում պետական տուրքը կազմում է՝ 50 զլոտի, իսկ տվյալները լրացնելու դեպքում՝ 39 զլոտի:

Նշում՝  գրանցվող ամուսնության վկայականում նշվում  են ամուսինների և նրանց երեխաների ազգանունները: Եթե արտասահմանյան վկայականում այդ տվյալները բացակայում են, ապա դրանց գրանցումը կատարվում է այլ փաստաթղթերի հիման վրա:

Նշում՝ ԼՀ հյուպատոսություններում կարող են կնքվել միայն Լեհաստանի քաղաքացիների ամուսնությունները:

Facebook