ազգանվան փոփոխությունՏպիր

Ամուսնություն կնքելիս, անհրաժեշտ է ամուսինների և նրանց երեխաների ապագա ազգանուններին վերաբերվող որոշում կայացնել: Լեհաստանում կինը կարող է կրել ամուսնու ազգանունը, պահպանել իր մինչամուսնական ազգանունը, կամ կրել իր և ամուսնու ազգանունները: Ամուսինը նույնպես կարող է կրել տիկնոջ ազգանունը, պահպանել իր ազգանունը, կամ կրել իր և տիկնոջ ազգանունները: Ամուսնություն կնքող օտարերկրացու որոշումը պետք է կատարվի իր ծագման երկրոի օրենսդրությանը համապատասխան: Դիմումը ներկայացվում է ամուսնությունը կնքելուց անմիջապես հետո կամ ամուսնությանը վերաբերվող բացասական հանգամանքների բացակայության մասին գրավոր հավաստիացումը կազմելուց առաջ: Դիմումի բացակայության դեպքում, ամուսինները պահպանում են իրենց մինչամուսնական ազգանունները:

Նշում՝ ազգանվան փոփոխության հետ անհրաժեշտ է փոխել նաև բոլոր փաստաթղթերը՝ անձնագիր,վարորդական իրավունք, մեքենայի գրանցման վկայական և այլն:

Եթե ամուսինները որոշել են փոխել ազգանունները, ապա նոր ազգանունից կարող են օգտվել ամուսնության վկայականը կազմելու պահից:

Այն դեպքում, երբ ամուսինները ազգանվան ընտրություն  են կայացրել, իսկ որոշ ժամանակ անց ամուսիններից մեկը որոշում է փոխել ազգանունը, անհրաժեշտ է համապատասխան դիմում ներկայացնել  Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակ (USC): Այս ընթացակարգը կիրառվում է ինչպես Լեհաստանի քաղաքացիների, այնպես էլ քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց դեպքում:

Եթե ծնողների ամուսնությունը կնքվել է երեխայի ծնունդից հետո, ապա նրա ծննդյան վկայականում գրանցվում է մոր ազգանունը: Հայրության ճանաչման դեպքում ազգանունը տրվում է ըստ ծնողների համաձայնության, որը ներկայացվում է հայրության ճանաչման համար անհրաժեղտ վկայությունների հետ: Երեխան կարող է կրել ծնողներից մեկի կամ նրանց երկուսի ազգանուններից ստեղծված  ազգանունը: Ծնողների կողմից համապատասխան դիմումի բացակայության դեպքում երեխան կրում է նրանց երկուսի ազգանուններից ստեղծված  ազգանունը: Տասներեք տարին ավարտած երեխայի ազգանունը կարող է փոխվել իր համաձայնությամբ: Եթե երեխայի հայրությունը չի որոշվել, ապա նրան տրվում է մոր ազգանունը: Հայրության ճանաչման վերաբերյալ ավելին կարելի է կարդալ այստեղ-> 

 

Facebook