այս պահին գտնվում եք.

ամուսնություն կնքելու ընթացակարգըՏպիր

Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում (USC) կամ կոնկորդատ ամուսնություն դեպքում՝ կրոնական վայրերում, ամուսնություն կնքելու համար նախ և առաջ անհրաժեշտ է  Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակի Պետին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը և ստորագրել ամուսնությանը վերաբերվող բացասական հանգամանքների բացակայության մասին գրավոր հավաստիացումը, ինչպես նաև՝ ամուսինների և իրենց երեխաների ազգանուններին վերաբերվող գրավոր վկայությունը:

Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում (USC) ամուսնությունը կարող է կնքվել ոչ շուտ, քան մեկ ամսից, փաստաթղթերը հանձնելու օրվանից: Հիմնավորված դեպքերում անհրաժեշտ է դիմում ներկայացնել, նշված ժամկետը կրճատելու խնդրանքով:

Ամուսնությունը կնքելու պահին անհրաժեշտ է երկու չափահաս վկաների ներկայությունը: Վկա կարող է լինել իրավական գործողություններ իրականացնելու հնարավորություն ունեցող ցանկացած անձ, որը կարող է հաստատել ամուսնությունը: Վկա կարող է լինել նաև լեհական քաղաքացիություն չունեցող, սակայն լեզվին տիրապետող անձ (հակառակ դեպքում անհրաժեշտ է երդվյալ թարգմանչի ներկայությունը): Վկան պետք է ներկայանա ինքնությունը հաստատող փաստաթղթով:

Որպես կանոն, լեհերենին չտիրապետող օտարերկրացին բոլոր իրավական գործողությունները (նաև ամուսնության կնքումը) կատարում է երդվյալ  թարգմանչի ներկայությամբ:

Քաղաքացիաիրավական ամուսնությունը կնքվում է Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում (USC): Հիմնավորված դեպքերում   Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակի (USC) պետը կարող է թույլ տալ ամուսնության կնքումը այլ վայրում: Կոնկորդատի ամուսնությունը կնքվում է ընտրված սրբավայրում:

Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում (USC) կնքված ամուսնության դեպքում՝ վկայականը կազմվում է անմիջապես այն կնքելուց հետո: Հոգևորականի առջև կատարված ամուսնության դեպքում՝ վկայական կազմելու հիմք է հանդիսանում հոգևորականի, վկաների և ամուսինների կողմից ստորագրված, տվյալ ամուսնությանը վերաբերվող բացասական հանգամանքների բացակայությունը հաստատող վկայականը, որը հոգևորականը 5 օրվա ընթացքում ներկայացնում է Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակ (USC): Ամուսնության վկայականը կազմվում է վերոնշյալ փաստաթուղթը ներկայացնելուց ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում :

Ինչպես քաղաքացիաիրավական, այնպես էլ կոնկորդատի ամուսնության դեպքում՝ գանձվում է 84 զլոտի պետական տուրք: Ամուսնությունը կնքելու և ամուսնության վկայականը կազմելուց հետո, ամուսինները ստանում են վկայականի պատճենը:

Նշում՝ամուսնության վկայականը՝ ամուսնությունը հաստատող կարևոր փաստաթուղթ է, որն անհրաժեշտ է տարբեր գործավարույթներում, օրինակ՝ Լեհաստանի քաղաքացու ամուսին ունեցող օտարերկրացու բնակությունը օրինականացնելու ժամանակ:

Facebook