այս պահին գտնվում եք.

ամուսնության համար անհրաժեշտ փաստաթղթերՏպիր

ամուսնություն կնքելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Ամուսնություն կնքելու մտադրություն ունեցող անձանց լուսանկարը պարունակող ինքնությունը հաստատող փաստաթղթեր
  2. Վերոնշյալ անձանց ծննդյան վկայականները: Օտար լեզվով կազմված վկայականների դեպքում, անհրաժեշտ է կցել նաև վավերացված թարգմանությունը, որը թարգմանված կլինի ԼՀ Արդարադատության Նախարարության կայքում տեղադրված երդվյալ թարգմանիչների ցուցակում գտնվող թարգմանչի կամ ԼՀ հյուպատոսի կողմից:
  3. Այն անձինք, որոնք արդեն կնքված ամուսնություն են ունեցել, ներկայացնում են նրանց ներկայիս քաղաքացիական կարգավիճակը հաստատող փաստաթուղթը.

- ամուսնության վկայականի համառոտ պատճենը ամուսնալուծությանը վերաբերվող նշումով, կամ ամուսնալուծությանը վերաբերվող դատական որոշումը: Եթե ամուսնալուծությունը տեղի է ունեցել արտասահմանում, ապա անհրաժեշտ է կցել նաև վավերացված թարգմանությունը, որը թարգմանված կլինի ԼՀ Արդարադատության Նախարարության կայքում տեղադրված երդվյալ թարգմանիչների ցուցակում գտնվող թարգմանչի կամ ԼՀ հյուպատոսի կողմից: Եթե անհրաժեշտ է դատական որոշման ճանաչումը ԼՀ տարածքում, ապա կցվում է նաև համապատասխան դատական վճիռը: ԵՄ տարածքում ամուսնալուծված անձինք, պարտավոր են ներկայացնել կցված թարգմանությունով համապատասխան վկայականը, որը տրված կլինի ԵՄ Խորհրդի կանոնակարգի 39  հոդվածի թիվ 2201/2003 որոշման համաձայն (art. 39 Rozporządzenia Rady (WE) nr 2201/2003)

- ամուսնության վկայականի համառոտ պատճենը ամուսնությունը անվավեր ճանաչելու նշումով կամ համապատասխան դատական որոշումը

- ամուսնու մահվան վկայական (ամուրի, այրի անձանց համար)

  1. օտարերկրացիները ներկայացնում են նաև լեհերենի թարգմանված և վավերացված, ծագման երկրում տրված տեղեկանք, իրենց ամուսնություն կնքելու իրավունքի վերաբերյալ (այս փաստաթուղթը հավաստում է, որ տվյալ անձը, իր երկրում սահմանված օրենքի համաձայն, կարող է Լեհաստանում ամուսնություն կնքել: Փաստաթուղթը ստանալու համար անհրաժեշտ է դիմել օտարերկրացու ծագման երկրի համապատասխան մարմիններին):

Եթե օտարերկրացին տվյալ փաստաթուղթը ներկայացնելու հնարավորություն չունի ( օրինակ՝ իր ծագման երկիրը նման փաստաթղթեր չի տալիս), ապա նա կարող է ներկայացնել տվյալ փաստաթուղթը ներկայացնելու պարտականությունից նրան ազատելու որոշումը: Այդ որոշումը տրվում է ի պատասխան օտարերկրացու հայտի, Շրջանային Դատարանի կողմից , ոչ դատավարույթային ճանապարհով:

 Սա նշանակում է, որ տվյալ գործընթացի համար դատական վարույթ չի հարուցվում: Վերոնշյալ փաստաթուղթը ներկայացնելու պարտականությունից ազատելու վերաբերվող որոշումը կարելի է ստանալ, հայտ ներկայացնելով Շրաջանային դատարան, ըստ բնակության վայրի: Հայտում անհրաժեշտ է նշել այն պատճառները, որոնք թույլ չեն տալիս տվյալ փաստաթղթի ձեռքբերումը ծագման երկրում:

  1. Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում (USC) կատարված պետական տուրքի վճարումը, որը կազմում է 84 զլոտի:

Կոնկորդատ ամուսնության դեպքում անհրաժեշտ է կրոնական հաստատությանը ներկայացնել փաստաթղթեր, որոնք պահանջվում են տվյալ կրոնական հաստատության կամ միավորության կողմից (օր.՝ կնունքի վկայական, նախամուսնական դասընթացների կամ  ընտանեկան խորհրդատվությունների վկայական և այլ), ինչպես նաև,  Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակի (USC) կողմից տրված, ամուսնությանը վերաբերվող բացասական հանգամանքների բացակայության տեղեկանք: Տեղեկանքի համար անհրաժեշտ է դիմել Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակ (USC), ըստ կողմերից մեկի բնակության վայրի, և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Ամուսնություն կնքելու մտադրություն ունեցող անձանց լուսանկարը պարունակող, ինքնությունը հաստատող փաստաթղթեր
  • Վերոնշյալ անձանց ծննդյան վկայականները: Վկայականները օտար լեզվով կազմված լինելու դեպքում, անհրաժեշտ է կցել նաև վավերացված թարգմանությունը, որը թարգմանված կլինի ԼՀ Արդարադատության Նախարարության կայքում տեղադրված երդվյալ թարգմանիչների ցուցակում գտնվող թարգմանչի կամ ԼՀ հյուպատոսի կողմից
  • Ամուսնալուծված անձինք ներկայացնում են նաև ամուսնալուծությանը վերաբերվող նշումով ամուսնության վկայականի համառոտ պատճենը, կամ ամուսնալուծությանը վերաբերվող դատական որոշումը: Եթե ամուսնալուծությունը տեղի է ունեցել արտասահմանում, ապա անհրաժեշտ է կցել նաև վավերացված թարգմանությունը, որը թարգմանված կլինի ԼՀ Արդարադատության Նախարարության կայքում տեղադրված երդվյալ թարգմանիչների ցուցակում գտնվող թարգմանչի կամ ԼՀ հյուպատոսի կողմից: Եթե անհրաժեշտ է դատական որոշման ճանաչումը որպես արդյունավետ ԼՀ տարածքում, ապա կցվում է նաև համապատասխան դատական վճիռը: ԵՄ տարածքում ամուսնալուծված անձինք, պարտավոր են ներկայացնել կցված թարգմանությունով համապատասխան վկայական, որը տրված կլինի ԵՄ Խորհրդի կանոնակարգի 39  հոդվածի թիվ 2201/2003 որոշման համաձայն (art. 39 Rozporządzenia Rady (WE) nr 2201/2003)
  • ամուսնության վկայականի համառոտ պատճենը ամուսնությունը անվավեր ճանաչելու նշումով կամ համապատասխան դատական որոշումը
  • ամուսնու, կնոջ մահվան վկայական (ամուրի, այրի անձանց համար)
  • օտարերկրացիները ներկայացնում են նաև լեհերենի թարգմանված և վավերացված, ծագման երկրում տրված տեղեկանք, իրենց ամուսնություն կնքելու իրավունքի վերաբերյալ (այս փաստաթուղթը հավաստում է, որ տվյալ անձը, իր երկրում սահմանված օրենքի համաձայն, կարող է Լեհաստանում ամուսնություն կնքել: Փաստաթուղթը ստանալու համար անհրաժեշտ է դիմել օտարերկրացու ծագման երկրի համապատասխան մարմիններին): Եթե օտարերկրացին տվյալ փաստաթուղթը ներկայացնելու հնարավորություն չունի ( օրինակ՝ իր ծագման երկիրը նման փաստաթղթեր չի տալիս), ապա նա կարող է ներկայացնել տվյալ փաստաթուղթը ներկայացնելու պարտականությունից նրան ազատելու որոշումը: Այդ որոշումը տրվում է ի պատասխան օտարերկրացու հայտի, Շրջանային Դատարանի կողմից, ոչ դատավարույթային ճանապարհով
  • ամուսնությանը վերաբերվող բացասական հանգամանքների բացակայությանը վերաբերվող գրավոր հավաստիացում
  •       օտարերկրացին պարտավոր է նաև ներկայացնել ծագման երկրի օրենսդրությանը համապատասխանող և  ամուսնություն կնքելու հնարավորությունը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև՝ ծննդյան վկայական: Տվյալ պարտականությունից կարող է ազատել միայն դատարանի որոշումը (ինչպես նշված է վերևում)
  •       Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում (USC) կատարված պետական տուրքի վճարումը, որը կազմում է՝ 84 զլոտի:

Քահանան, ամուսնությունը կնքելուց 5 օրվա ընթացքում, ամուսինների, վկաների և իր կողմից ստորագրված վկայականը ներկայացնում է Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակ ամուսնության վկայականը կազմելու նպատակով:

Ամուսնության վկայականի համառոտ պատճենը սովորաբար տրվում է ամուսնությունը կնքելուց 2 շաբաթվա ընթացքում: Ստանալ կարող է ամուսիներից մեկը, ներկայացնելով անձանագիրը:

Facebook