այս պահին գտնվում եք.

ամուսնությունների տեսակները ԼեհաստանումՏպիր

Լեհաստանում ամուսնությունները կարելի է կնքել.

 

  1. Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում (USC) , այսպես կոչված՝ քաղաքացիաիրավական ամուսնություն:   

Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում (USC) հասցեները հասանելի են այստեղ 

Նշում՝ ամուսնությունը Լեհաստանի օրենքի համաձայն վավեր ճանաչվելու համար, այն պետք է գրանցվի Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում (USC):

Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում (USC) ամուսնության վկայական է կազմվում, որը հաստատում է ամուսնության վավերականությունը:

  1. սրբավայրում (օր. եկեղեցում)

Լեհաստանում որոշ կրոնական ծիսակարգերով կնքված ամուսնությունները կարող են գրանցվել Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում (USC) առանց քաղաքացիաիրավական ամուսնություն կնքելու անհրաժեշտության: Սա այսպես կոչված կոնկորդատ ամուսնություն է և կարող է կնքվել հետևյալ եկեղեցիներում և կրոնական միություններում՝

  1. Կաթոլիկ եկեղեցի (այդ թվում՝ Հռոմի կաթոլիկ, հունական, ունիական, նեօունիական, հայկական)
  2. Լեհական  Ավտոկեֆալ ( Ինքնավար) Ուղղափառ Եկեղեցի
  3. Ավետարանական Աուգսբուրգյան Եկեղեցի
  4. Ավետարանական Բարեփոխված եկեղեցի
  5. Լեհաստանի Ավետարանական Մեթոդիստական Եկեղեցի
  6. Բապտիստական Եկեղեցի
  7. Յոթերորդ օրվա Ադվենտիստական Եկեղեցի
  8. Մարոնիտ Եկեղեցի
  9. Բողոքական հիսունական եկեղեցի

10. Լեհական Կատոլիկ Եկեղեցի

11. Հրեական Կրոնական Համայնքների Միություն

Լեհաստանում գործող հետևւալ եկեղեցիները և կրոնական կազմակերպությունները  կոնկորդատ ամուսնություններ կնքելու իրավունք չունեն (ինչը նշանակում է որ թեև տվյալ ծիսական արարողությունը ընդունված է տվյալ կրոնում, միևնույն է այն չի գրանցվում Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում (USC): Այս դեպքում տվյալ անձանց ամուսնությունը լեհական օրենսդրության համաձայն ճանաչելու համար, այն պետք է կնքվի նաև Քաղաքացիական Կացության Կարգավիճակի  Գրասենյակում (USC) .

  1. Մուսուլմանական Կրոնական Միություն
  2. Քարաիմների Կրոնական Միություն
  3. Հին ծեսի Արևելյան Եկեղեցի, այսպես կոչված ՝ bezpopowcy

 

Facebook