այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Լեհաստանի քաղաքացիություն Լեհական քաղաքացիության դադարեցում

Լեհական քաղաքացիության դադարեցումՏպիր

ԼՀ սահմանադրությունը հստակորեն նշում է, որ լեհական քաղաքացիությունը կորցնելու միակ ճանապարհը՝ այդ քաղաքացիությունից հրաժարվելն է: Պետությունը ինքնուրույն չի կարող անձին զրկել քաղաքացիությունից: Լեհաստանի քաղաքացին կարող է կորցնել քաղաքացիությունը միայն իր դիմումի համաձայն,  լեհական քաղաքացիության հետկանչմանը վերաբերվող, ԼՀ Նախագահի համաձայնությունը ստանալուց հետո:

Քաղաքացիությունից հրաժարվելու համաձայնություն ստանալու հայտը ներկայացվում է անձամբ կամ նամակագրության ձևով, վոյեվոդայի կամ հյուպատոսի միջնորդությամբ: Վոյեվոդության գերատեսչությունների և ԼՀ հյուպատոսությունների հասցեները հասանելի են այստեղ

Լեհական քաղաքացիության դադարեցումը տեղի է ունենում Լեհաստանի Հանրապետության Նախագահի որոշումից 30 օրվա ընթացքում, եթե նախագահի որոշմամբ ավելի կարճ  ժամկետ չի նշվել:

Facebook