այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Լեհաստանի քաղաքացիություն Երկքաղաքացիությունը Լեհաստանում

Երկքաղաքացիությունը ԼեհաստանումՏպիր

Լեհաստանի քաղաքացին կարող է միևնույն ժամանակ լեհական և այլ պետության քաղաքացիություն ունենալ: Երկքաղացիության դեպքում, լեհական և այլ պետության քաղաքացիություն ունեցող անձը Լեհաստանում ունի նույն իրավունքները և պարտականությունները, որոնք սահմանված են միայն լեհական քաղաքացիություն ունեցող անձանց համար: Դա նշանակում է որ տվյալ անձը չի կարող լեհական իշխանությունների առջև ներկայանալ   իրավաբանական պահանջներով, որոնք կապված  կլինեն այլ պետության քաղաքացիության, իրավունքների և պարտականությունների հետ:

Լեհաստանի քաղաքացիություն շնորհելու, որպես Լեհաստանի քաղաքացի ճանաչվելու կամ Լեհաստանի քաղաքացիության վերականգնման հայտ ներկայացնող անձից չի պահանջվում իր ներկայիս քաղաքացիությունից հրաժարվելը:

Մինչ հայտ ներկայացնելը հարկ է նաև ճշտել, թե օտարերկրացու ծագման երկրում գործում է երկքաղաքացիության օրենքը: Որոշ երկրներում տվյալ օրենքը չի գործում և այլ երկրի քաղաքացիություն ստանալու պահից տվյալ անձը մեխանիկորեն կորցնում է իր քաղաքացիությունը: Այդ պատճառով անհրաժեշտ է ճշտել երկքաղաքացիությանը վերաբերվող սկզբունքները երկու երկրներում՝ Լեհաստանում և օտարերկրացու ծագման երկրում:

Facebook