այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Լեհաստանի քաղաքացիություն Ինչպես ձեռք բերել Լեհաստանի քաղաքացիությունը

Ինչպես ձեռք բերել Լեհաստանի քաղաքացիությունըՏպիր

Լեհաստանի քաղաքացիության ձեռքբերումը հնարավոր է՝

  • Օրենսդրության համաձայն
  • Լեհաստանի քաղաքացիություն տրամադրելու միջոցով
  • Որպես Լեհաստանի քաղաքացի ճանաչելու միջոցով
  • Լեհաստանի քաղաքացիության վերականգնման միջոցով

Օրենսդրության համաձայն

Օրենդրության համաձայն Լեհաստանի քաղաքացիություն է տրամադրվում անչափահաս երեխային, եթե

1)      նրա  ծնողներից առնվազն մեկը նրա ծնվելու պահին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի է (արյան իրավունքի սկզբունք), կամ

2)      նա ծնվել է Լեհաստանի Հանրապետության տարածքում, իսկ նրա ծնողներն անհայտ են, քաղաքացիություն չունեցող անձինք են կամ նրանց քաղաքացիությունն անորոշ է (հողի իրավունքի սկզբունք)

Երեխան, որին գտել են Լեհաստանի Հանրապետության տարածքում, իսկ նրա ծնողներն հայտնի չեն, ստանում է լեհական քաղաքացիություն:

Եթե անչափահաս օտարերկրացին, մինչ նրա 16 տարին լրանալը, որդեգրվել է լեհական քաղաքացիություն ունեցող անձի կամ անձանց կողմից, ապա ընդունվում է, որ նա Լեհաստանի քաղաքացիություն է ձեռք բերել ծննդյան օրվանից:

Լեհաստանի քաղաքացիության տրամադրում

Լեհաստանի քաղաքացիություն է տրամադրում Լեհաստանի Հանրապետության  Նախագահը: Նախագահի որոշումը չի սահմանափակվում որևէ պայմաններով, որոնք պետք է կատարվեն օտարերկրացու կողմից: Դա նշանակում է որ Նախագահը կարող է քաղաքացիություն տրամադրել յուրաքանչյուր օտարերկրացու, անկախ այն փաստից, թե որքան ժամանակ է տվյալ օտարերկրացին բնակվում Լեհաստանում:

Քաղաքացիության տրամադրումը կատարվում է օտարերկրացու խնդրանքով: Լեհաստանում օրինական հիմունքներով բնակվող անձինք քաղաքացիության հայտը ներկայացնում են Նախագահին, բնակության վայրին համապատասխան վոյեվոդայի միջնորդությամբ: Արտերկրում գտնվող օտարերկրացիները քաղաքացիության հայտը ներկայացնում են համապատասխան հյուպատոսությունում: Վոյեվոդության գերատեսչությունների և  Լեհաստանի Հանրապետության հյուպատոսությունների հասցեները հասանելի են այստեղ->

Հայտը ներկայացվում է անձամբ կամ փոստով: Օտար լեզուներով կազմված փաստաթղթերը պետք է թարգմանվեն և հաստատվեն նոտարի կամ ԼՀ հյուպատոսի կողմից:

Քաղաքացիություն տրամադրելու հայտի ձևը հասանելի է այստեղ ->

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ նախագահի կողմից քաղաքացիություն տրամադրելու գործընթացը կարող է երկար տևել, քանի որ այս դեպքում չեն կիրառվում վարչական օրենսգրքի դրույթները: Դա նշանակում է, որ նույնիսկ այն դեպքում, երբ հայտատուի կողմից ներկայացված ապացույցները հիմք են հանդիսանում հայտը բավարարելու համար, միևնույն է դա չի կատարվում անմիջապես, ինչպես քաղաքացի ճանաչելու դեպքում: Քաղաքացիություն տրամադրելու հայտ ներկայացնող անձը պետք է հիմնավորի իր հայտը և ներկայացնի այն կարևոր պատճառը, որի համար պետք է տրամադրվի քաղաքացիությունը:

Հայտը մերժելու դեպքում այն չի հիմնավորվում և բողոքարկվել չի կարող:

Որպես Լեհաստանի քաղաքացի ճանաչում

Լեհաստանի քաղաքացի  կարող է ճանաչվել այն օտարերկրացին, որը՝

  1. անընդհատ գտնվում է Լեհաստանի Հանրապետության տարածքում (ո՞րն է անընդհատ (շարունակական բնակությունը->) առնվազն 3 տարի մշտական բնակության թույլտվության հիմունքներով -> կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակով-> , որն ունի կայուն և կանոնավոր եկամտի աղբյուր և նշված բնակության վայրում բնակվելու իրավական հիմք ->
  2. անընդհատ գտնվում է Լեհաստանի Հանրապետության տարածքում (ո՞րն է անընդհատ (շարունակական բնակությունը->) առնվազն 2 տարի մշտական բնակության թույլտվության հիմունքներով -> կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի թույլտվության հիմունքներով -> , որն առնվազն 3 տարի է ինչ ամուսնացած է Լեհաստանի քաղաքացու հետ կամ ոչ մի երկրի քաղաքացիություն չունի
  3. անընդհատ գտնվում է Լեհաստանի Հանրապետության տարածքում (ո՞րն է անընդհատ (շարունակական բնակությունը->) առնվազն 2 տարի մշտական բնակության թույլտվության հիմունքներով -> որը ստացել է Լեհաստանում փախստականի կարգավիճակ ունենալու հիման վրա
  4. անչափահաս  օտարերկրացի է, որը  Լեհաստանում է գտնվում մշտական բնակության թույլտվության հիմունքներով -> կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի թույլտվության հիմունքներով -> և որի ծնողներից մեկը Լեհաստանի քաղաքացի է, իսկ մյուս ծնողը, որը Լեհաստանի քաղաքացի չէ՝ երեխային Լեհաստանի քաղաքացի ճանաչելու համաձայնություն է տվել
  5. անչափահաս  օտարերկրացի է, որը  Լեհաստանում է գտնվում մշտական բնակության թույլտվության հիմունքներով -> կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի թույլտվության հիմունքներով ->[nbsp] և որի ծնողներից մեկի լեհական քաղաքացիությունն է վերականգնվել, իսկ մյուս ծնողը, որը Լեհաստանի քաղաքացի չէ՝ երեխային Լեհաստանի քաղաքացի ճանաչելու համաձայնություն է տվել
  6. առնվազն 10 տարվա ընթացքում անընդհատ և օրինական հիմունքներով գտնվում է Լեհաստանի Հանրապետության տարածքում (ո՞րն է անընդհատ (շարունակական բնակությունը->) և կատարում է ստորև նշված բոլոր պայմանները.

 

( Ի տարբերություն 1. կետի, այս դեպքում չի նշվում, թե առնվազն 10 տարվա ընթացքում օտարերկրացին ինչ հիմունքներով պետք է գտնվի Լեհաստանում, դա կարող է լինել նաև վիզա կամ ժամանակավոր բնակության թույլտվություն: Այսինքն, Լեհաստանի քաղաքացի ճանաչելու հայտը ներկայացնելու պահին օտարերկրացին պետք է ունենա մշտական բնակության թույլտվություն  կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի թույլտվություն: Օրինակ՝ տվյալ անձը         9 տարվա ընթացքում անընդհատ գտնվել է Լեհաստանում ժամանակավոր բնակության թույլտվության հիմունքներով, 9 տարի հետո ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի թույլտվություն է ստացել և այդ հիմունքով 1 տարի  գտնվել է Լեհաստանում, ապա այս դեպքում տվյալ անձը կարող է որպես Լեհաստանի քաղաքացի ճանաչվելու հայտ ներկայացնել)

  1. առնվազն 2 տարի անընդհատ Լեհաստանում է գտնվում մշտական բնակության թույլտվության հիմունքներով ->, որը ստացել է  լեհական ծագում ունենալու հիմունքներով

 

Տվյալ անձին որպես Լեհաստանի քաղաքացի ճանաչումը տեղի է ունենում ըստ նրա անձնական հայտի: Հայտը ներկայացվում է վոյեվոդային, ըստ օտարերկրացու բնակության վայրի (այն վայրի, որտեղ օտարերկրացին իրականում բնակվում է), այլ ոչ թե գրանցման հասցեի: Հետևաբար, օտարերկրացին պարտավոր է հայտում նշել իրական բնակվելու վայրը, այլ ոչ թե գրանցման հասցեն: Վոյեվոդության գերատեսչությունների հասցեները հասանելի են այստեղ->  Օտարերկրացուն որպես Լեհաստանի քաղաքացի ճանաչելու որոշումը կայացնում է վոյեվոդան, ըստ օտարերկրացու բնակության վայրի:

 

Ուշադրություն. Լեհաստանի քաղաքացի ճանաչվելու համար օտարերկրացին, բացառությամբ 4 և 5   կետերում նշվածների, պարտավոր է տիրապետել լեհերեն լեզվին: Լեզվի իմացությունը պետք է հաստատվի հավաստագրով, որը տրվում է պետական քննությունը հանձնելուց հետո, դպրոցի ավարտական վկայականով (տարրական, միջին կամ բարձր), կամ արտերկրում տրված, լեհերենի ուսուցումը հաստատող դպրոցական վկայականով:

Լեհերենի իմացության հավաստագիրը տրվում է Լեզվի Պետական Հանձնաժողովի կողմից: Ներկայումս, հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է հանձնել հիմնական մակարդակի (B1) քննությունը:

Քննության, ժամկետների և գնացուցակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք կապնվել՝ Լեհերենը որպես օտար լեզու գնահատող Պետական Հանձնաժողովի հետ http://www.buwiwm.edu.pl/certyfikacja/ (կայքը միայն լեհերեն լեզվով  է)

Քննությանը վերաբերվող կարևոր տեղեկությունները հասանելի են այստեղ www.certyfikatpolski.pl

 

Որպես Լեհաստանի քաղաքացի ճանաչվելու հայտ ներկայացնող օտարերկրացին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

 

  1. լեհերեն լեզվով լրացված օտարերկրացուն որպես Լեհաստանի քաղաքացի ճանաչելու հայտը- ձևը հասանելի է այստեղ->
  2. 1 լուսանկար- լուսանկարին վերաբերվող տեղեկությունները հասանելի են այստեղ->
  3. ծննդյան վկայականի բնօրինակը կամ վավերացված պատճենը: Ամուսնության վկայականի լեհական պատճենը չի պահանջվում: Արտասահմանում տրված վկայականները պետք է ներկայացվեն վավերացված թարգմանության հետ:
  4. ինքնությունը և քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի վավերացված բնօրինակը ( անձնագիր, ճամփորդական փաստաթուղթ)
  5. Լեհաստանում մշտական կացության կամ  ԵՄ Երկարաժամկետ ռեզիդենտի թույլտվության վավերացված բնօրինակը
  6. վոյեվոդայի կողմից տրված կացության քարտի վավերացված բնօրինակը
  7. լեհերեն լեզվի իմացության հավաստագիրը

 

Նշում՝ ներկայումս պետք է հաստատվի առնվազն հիմնական մակարդակի (B1) լեհերեն լեզվի իմացությունը: Լեհերեն լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ կարող է լինել Լեհաստանի դպրոցի ավարտական վկայականը , արտերկրում տրված, լեհերենի ուսուցումը հաստատող դպրոցական վկայականը կամ Լեզվի Պետական Հանձնաժողովի  կողմից տրված հավաստագիր

                         http://www.buwiwm.edu.pl/certyfikacja/

 

  1. վկայություն Լեհաստանից մեկնելու և վերադարձի ժամկետների վերաբերյալ անընդհատ բնակության պահանջվող ժամանակահատվածում (10 , 3 կամ  2 տարի, կախված նրանից, թե քաղաքացիության ճանաչման հիմքը որն է), անընդհատ բնակությունը հաստատող փաստաթղթերի հետ (օրինակ՝ կնիքներ անձնագրում, ավիատոմսեր): Կոնկրետ ամսաթվերը չհիշելու և տեղեկություններ ստանալու հնարավորություն չլինելու դեպքում (օրինակ՝ ներկայումս, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների անձնագրերում Լեհաստանի սահմանն անցնելու պահին կնիք չի դրվում), օտարերկրացին կարող է վկայագիր ներկայացնել կոնկրետ ամսաթվերը չհիշելու վերաբերյալ և նշել մոտավորապես ժամկետները: Անընդհատ(շարունակական) բնակության վերաբերյալ վկայագրի ձևը հասանելի է այստեղ->
  2. մասնագիտական ձեռքբերումները հաստատող (օրինակ՝ գիտական կամ մասնագիտական աստիճաններ) ինչպես նաև քաղաքական և հասարակական գործունեության մասին վկայող փաստաթղթեր
  3. օտարերկրացու ամուսնու կամ տիկնոջ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, օրինակ՝ անձնագիր
  4. անցյալում Լեհաստանի քաղաքացի լինելու կամ լեհական քաղաքացիության համար դիմելու մասին վկայող փաստաթղթեր
  5. քաղաքացիության ճանաչման պետական տուրքի գանձումը հաստատող կտրոն

 

Այն օտարերկրացիները, որոնք քաղաքացիության ճաճաչման հայտ են ներկայացրել ըստ 1 և 6 կետերի, պետք է լրացուցիչ ներկայացնեն

 

  1. կայուն և կանոնավոր ֆինանսական միջոցների աղբյուրը հաստատող փաստաթղթեր (օրինակ՝ աշխատանքային պայմանագիր, հայտը նախորդող տարվա հարկային հռչակագիր, տեղեկանք գյուղատնտեսական սեփականության մասին, թոշակի վկայական և այլն)
  2. նշված բնակության վայրում բնակվելու իրավական հիմք հանդիսացող փաստաթղթեր->

Վճարումներ

Քաղաքացիության ճանաչման որոշման համար նախատեսված պետական տուրքը կազմում է՝ 219 զլոտի: Բացասական որոշման դեպքում գումարը կարող է վերադարձվել:

Գործավարույթի ժամկետը

Եթե հայտում ներկայացված ապացույցները բավարար են համարվում, ապա  գործաքննությունը կատարվում է անհապաղ: Պարզաբանումներ պահանջող գործաքննության դեպքում՝ ոչ ավել, քան մեկ ամիս: Ավելի բարդ դեպքերում որոշումը պետք է կայացվի 2 ամսվա ընթացքում (նշված ժամկետը չի ներառում դիմող կողմի պատճառով առաջացած ուշացումները կամ գործաքննությամբ զբաղվող կողմի վերահսկողությունից դուրս  պատճառները) :

Բողոքարկման կարգը

Վոյեվոդայի որոշումը կարող է բողոքարկվել բացասական որոշումը ստանալու օրվանից 14 օրվա ընթացքում: Այս դեպքում անհրաժեշտ է վոյեվոդայի միջնորդությամբ դիմել Ներքին Գործերի Նախարարին:

Նախարարի որոշումը կարող է բողոքարկվել Վոյեվոդության Վարչական Դատարանում Վարշավայում:

Լեհաստանի քաղաքացիության վերականգնումը

Օտարերկրացիները կարող են դիմել  լեհական քաղաքացիությունը վերականգնելու հայտով, եթե նախկիում Լեհաստանի քաղաքացի են եղել և կորցրել են այդ քաղաքացիությունը մինչ 1999թ հունվարի1: Օտարերկրացին պետք է համապատասխան հայտով դիմի Ներքին Գործերի Նախարարին: Արտերկրում բնակվող օտարերկրացին հայտը ներկայացնում է ԼՀ հյուպատոսին ըստ բնակության վայրի:

Լեհական քաղաքացիությունը վերականգնելու հայտը պետք է ներառի օտարերկրացու տվյալները, հասցեն, նախկինում Լեհաստանի քաղաքացի լինելու և այդ քաղաքացիությունը կորցնելու պատճառների վերաբերյալ վկայությունը և կենսագրությունը:

Հայտի հետ անհրաժեշտ է նաև ներկայացնել.

  1. ինքնությունը և քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր
  2. անունը և ազգանունը փոխելու մասին վկայող փաստաթղթեր, եթե նման փոփոխություններ տեղի են ունեցել
  3. լեհական քաղաքացիության դադարեցումը հաստատող փաստաթղթեր
  4. հայտը ներկայացնող անձի լուսանկար

Օտար լեզուներով կազմված փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նոտարապես վավերացված կամ հյուպատոսի կողմից հաստատված թարգմանության  հետ:

Քաղաքացիության տրամադրումը կատարվում է քաղաքացիության վերականգնման վերաբերյալ վերջնական որոշման օրվանից:

Գործավարույթի ժամկետը

Եթե հայտում ներկայացված ապացույցները բավարար են համարվում, ապա  գործաքննությունը կատարվում է անհապաղ: Պարզաբանումներ պահանջող գործաքննության դեպքում՝ ոչ ավել, քան մեկ ամիս: Ավելի բարդ դեպքերում որոշումը պետք է կայացվի 2 ամսվա ընթացքում (նշված ժամկետը չի ներառում դիմող կողմի պատճառով առաջացած ուշացումները կամ գործաքննությամբ զբաղվող կողմի վերահսկողությունից դուրս  պատճառները)

Վճարումներ

Ներքին Գործերի Նախարարին քաղաքացիության հայտը ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքը կազմում է՝ 219 զլոտի: ԼՀ հյուպատոսություններում հայտը ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքն այլ է: Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել ԼՀ հյուպատոսություն ըստ օտարերկրացու բնակության վայրի:

Բողոքարկման կարգը

Ներքին Գործերի Նախարարի բացասական որոշումը ստանալու օրվանից 14 օրվա ընթացքում կարելի է կրկին դիմել  գործը նույն մարմնի կողմից վերանայելու հայտով:

Facebook