այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Տնտեսական գործունեությունը Լեհաստանում Օտարերկրացիների տնտեսական գործունեությունը Լեհաստանում

Օտարերկրացիների տնտեսական գործունեությունը ԼեհաստանումՏպիր

Որոշ օտարերկրացիներ կարող են Լեհաստանում տնտեսական գործունեությամբ զբաղվել նույն պայմաններով, ինչպիսիք սահմանված են Լեհաստանի քաղաքացիների համար: Դա նշանակում է, որ նրանք կարող են ձեռնարկել և իրականացնել լեհական օրենսդրությամբ թույլատրված տնտեսական գործունեության յուրաքանչյուր տեսակ: (Տնտեսական գործունեությունը Լեհաստանում ՝ հիմնական տեղեկություններ->) Վերաբերվում է օտարերկրացիներին, ովքեր ունեն հետևյալ կացության կարգավիճակները.

  1. Մշտական կացության կարգավիճակ
  2. Եվրոպական Համայնքների  երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ
  3. Ընտանեկան միացման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ: Ով է համարվում ընտանիքի անդամ
  4. Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է ԵՄ այլ երկրում  Եվրոպական Համայնքների ժամանակավոր ռեզիդենտի կարգավիճակ ունեցող օտարերկրացուն, որը կհիմնավորի իր բնակությունը ԼՀ տարածքում
  5. Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է ԵՄ այլ երկրում  Եվրոպական Համայնքների ժամանակավոր ռեզիդենտի կարգավիճակ ունեցող օտարերկրացու ըմտանիքի անդամին, եթե ԵՄ այլ երկրում  այն բնակվել է տվյալ օտարերկրացու հետ և ցանկանում է ուղեկցել նրան կամ բնակվել նրա հետ ԼՀ տարածքում
  6. Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է օտարերկրացուն  բարձրագույն ստացիոնար հաստատություններում կամ ասպիրանտուրայում ուսումը սկսելու կամ շարունակելու նպատակով
  7. Ժամանակավոր բնակության թույլտվություն և գտնվում են ամուսնական կարգավիճակում ԼՀ տարածքում բնակվող ԼՀ քաղաքացու հետ ( ԼՀ քաղաքացիների ամուսինները տնտեսական գործունեություն ձեռնարկելու իրավունք ունեն, եթե նրանց տրամադրված ժամանակավոր բնակության թույլտվությունը հիմնված է ամուսնության փաստով)
  8. Փախստականի կարգավիճակ
  9. Լրացուցիչ պաշտպանություն
  10. Հանդուրժող բնակության թույլտվություն
  11. Օգտվում են ժամանակավոր պաշտպանվածությունից
  12. Ունեն վավեր Լեհի Քարտ

Վերոնշյալ խմբերում չնդգրկված օտարերկրացիները (օրինակ նրանք, ովքեր գտնվում են ԼՀ տարածքում վիզայի հիման վրա, կամ գտնվում են արտասահմանում և Լեհաստանում տնտեսական գործունեություն ձեռնարկելու համար նրանց ներկայությունը չի պահանջվում) կարող են տնտեսական գործունեություն ձեռնարկել և իրականացնել միայն հետևյալ ձևով.

  • Կոմանդիտ ընկերակցություն այս տեսակի գործունեության գրանցման, իրականացման և պարտավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->
  • Կոմանդիտ բաժնետիրական  ընկերություն այս տեսակի գործունեության գրանցման, իրականացման և պարտավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->
  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն այս տեսակի գործունեության գրանցման, իրականացման և պարտավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->
  • Բաժնետիրական ընկերություն այս տեսակի գործունեության գրանցման, իրականացման և պարտավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Նշում՝ Լեհաստանի և այլ երկրների միջև կնքված միջազգային պայմանագրերը կարող են լրացուցիչ արտոնություններ կամ սահմանափակումներ նախատեսել: Անհարաժեշտ է ճշտել տվյալ երկրի հետ կնքված պայմանագրերի առկայությունը: Արտաքին Գործերի Նախարարության կայքում կարող եք ճշտել այդ տեղեկությունները www.traktaty.msz.gov.pl

Տնտեսական գործունեության հիման վրա բնակության կարգավիճակը  օրինականացնելու վերաբերյալ կարող եք կարդալ 

Նշում՝ օտարերկրացին, որը ցանկանում է ստեղծել վերոնշյան չորս ընկերություններից որևէ մեկը, պարտավոր չէ օրինականացնել իր բնակությունը Լեհաստանում և դիմել աշխատանքի իրավունք ստանալու նպատակով: Տվյալ օտարերկրացին համարվում է ընկերության սեփականատեր և նրա ներկայությունը Լեհաստանում պարտադիր չէ՝ նա կարող է գրանցել ընկերությունը էլեկտրոնային ձևով: Տնտեսական գործունեությունը Լեհաստանում կարող է իրականացնել, օրինակ ընկերության տնօրենը: Այն դեպքում, երբ ընկերության տնօրենը օտարերկրացի է, նա պետք է օրինականացնի իր բնակությունը Լեհաստանում և աշխատանքի իրավունք ունենա:

Այն օտարերկրացիների ընտանիքի անդամները, որոնց նկատմամբ միջազգային պայմանագրեր են կիրառվում, և որոնք կարող են տնտեսական գործունեություն ձեռնարկել կոմանդիտ ընկերակցությանկոմանդիտ –բաժնետիրական  ընկերությանսահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և բաժնետիրական ընկերության ձևով, կարող են տնտեսական գործունեություն ձեռնարկել և իրականացնել նույն հիմունքներով, ինչպիսիք սահմանված են տվյալ օտարերկրացիների համար:

Ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող  և միջազգային պայմանագրերով հիմնավորված տնտեսական գործունեություն իրականացնող օտարերկրացիների ընտանիքի անդամները,  որոնց ընտանեկան միացման

նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ է տրամադրվել, կարող են տնտեսական գործունեություն ձեռնարկել և իրականացնել նույն հիմունքներով, ինչպիսիք սահմանված են տվյալ օտարերկրացիների համար:

Օգտակար նշում՝ տնտեսական գործունեությամբ հետաքրքրված անձինք կարող են կապ հաստատել Գործարարության Զարգացման Լեհական Գործակալության Polską Agencją Rozwoju Przedsiębiorczości (PARP)  հետ, որը գործարարների վերապատրաստման և հետդիպլոմային ուսուցման ծառայություններ է առաջարկում:

Բացի այդ, տվյալ գործակալությանը կից ստեղծվել է Ազգային Խորհրդատվական Համակարգ  (KSU), որն անվճար տեղեկություններ է տրամադրում տնտեսական գործունեությամբ հետաքրքրված անձանց համար: Խոհրդատվական կենտրոնների ցանկը հասանելի է այստեղ->

Ծառայություններից կարող եք օգտվել հեռախոսային, էլեկտրոնային կապերով, կամ պայմանավորվել անձնական խորհրդատվության: Օտար լեզուներով ծառայություններ մատուցող կենտրոնների ցանկը.

Lubelska Fundacja Rozwoju

Ul. Zana 41
20-601 Lublin
tel. 81 528 53 55
consult@lfr.lublin.pl www.lubelskie.ksu.parp.gov.pl

Անգլերեն

Wojewódzki Zakład Doskonalenia Zawodowego w Gorzowie Wlkp.

ul. Sikorskiego 95
66-400 Gorzów Wlkp.
tel. 95 722 40 09
www.zdz.gorzow.pl
wzdzpk@zdz.gorzow.pl

Անգլերեն, գերմաներեն, ռուսերեն

Fundacja Gospodarcza

ul. Olimpijska 2
81-538 Gdynia
tel. 58 622 60 17  pkgdynia@fungo.com.pl
www.fungo.com.pl

Անգլերեն, ռուսերեն

Polska Izba Gospodarcza Importerów, Eksporterów i Kooperacji

ul. Św. Marcin
61-809 Poznań
tel. 61 854 78 48
izba@pcc.org.pl
www.pcc.org.pl

Անգլերեն, գերմաներեն, ռուսերեն , պայմանավորվածության դեպքում

Wojewódzki Zakład Doskonalenia Zawodowego w Gorzowie Wlkp.

ul. Bema 6
73-110 Stargard Szczeciński
tel. 91 578 45 16
www.zdz.gorzow.pl
wzdzpk@zdz.gorzow.pl

Անգլերեն, գերմաներեն, ռուսերեն

Wojewódzki Zakład Doskonalenia Zawodowego w Gorzowie Wlkp.

ul. Sikorskiego 95
66-400 Gorzów Wlkp.
tel. 95 722 40 09
wzdzpk@zdz.gorzow.pl
 www.zdz.gorzow.pl

Անգլերեն, գերմաներեն, ռուսերեն

Facebook