այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Բնակությունը Լեհաստանում Օտարերկրացիների Լեհաստանում գտնվելու օրինականության վերահսկում

Օտարերկրացիների Լեհաստանում գտնվելու օրինականության վերահսկումՏպիր

Ինչ է նշանակում` գտնվելու օրինականության վերահսկումը

Օտարերկրացիների Լեհաստանում գտնվելու օրինականության վերահսկումը իրականացվում է օտարերկրացու փաստաթղթերի, բնակության թույլտվությունների, ինչպես նաև` ֆինանսական միջոցների ստուգման միջոցով: Նման վերահսկողություն կատարելու համար լիազորված են `

  1. Մաքսային ծառայության ներկայացիցիչը
  2. Սահմանային Ցառայության ներկայացիցիչը
  3. Ոստիկանությունը
  4. Օտարերկրացիների հարցով Գերատեսչությունը
  5. Վոյեվոդության վարչության ներկայացուցիչը

Պահանջվող փաստաթղթեր

Լիազորված մարմինները կարող են պահանջել  հետևյալ փաստաթղթերի ներկայացնելը`

1)      Լեհաստանում բնակությունը կամ գտնվելը թույլատրող

  • անձնագիր
  • վիզա
  • կացության քարտ
  • ժամանակավոր բնակության թույլտվություն
  • մշտական բնակության թույլտվություն
  • լեհական ճանապարհորդական փաստաթուղթ
  • անձի ինքնության  վկայական
  • ժամանակավոր լեհական ճանապարհորդական փաստաթուղթ
  • անձը ինքնության ժամանակավոր վկայական
  • Ժնևի կոնվենցիայի ճանապարհորդական փաստաթուղթ
  • կացության քարտի վերադարձման վկայական կամ անձի ինքնության ժամանակավոր վկայական, որն ուժի մեջ է մինչ ԼՀ տարածքը լքելու պահը (վերաբերվում է այն օտարերկրացիներին, որոնց բնակության թույլտվությունը չեղյալ է համարվել)
  • փաստաթուղթ, որը հաստատում է  Լեհաստան մուտք գործելու մասնագիտական գործունեության նպատակը 

2)      օտարերկրացուն աշխատանք կատարելու կամ տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունք տվող փաստաթղթեր, մասնավորապես`

  • աշխատանքի իրավունք
  • Աշխատանքի վարչությունում (Urząd pracy) գրանցված վկայագիր, որը հաստատում է օտարերկրացուն աշխատանք վստահելու մտադրությունը
  • աշխատանքային պայմանագիր ( երաշխավորված պայմանագիր, գործարքային պայմանագիր)
  • տնտեսական գործունեության գրանցամատյանում մուտքագրման վկայական 

3)      Լեհաստանում գտնվելու և ծագման երկիր վերադառնալու համար անհրաժեշտ միջոցներ (Լեհաստանի կամ արտասահմանյան արժույթով)  կամ նման միջոցներ ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթեր`

  • ճանապարհորդային կտրոն կամ վարկային քարտ
  • լեհական բանկի կողմից  հաստատված վկայագիր, բանկային հաշվին միջոցների առկայության վերաբերյալ
  • հրավերների գրանցամատյանում գրանցված հրավերի բնօրինակը
  • կրթաթոշակի վկայական 

4)      առողջական ապահովագրություն 

Նշումներ`վերահսկման արդյունքում ստացված տվյալները օգտագործվում են օտարերկրացու հնարավոր արտաքսման կամ Լեհաստանի տարածքը լքելու պարտավորության գործընթացում:

Facebook