այս պահին գտնվում եք.

Քաղաքացիաիրավական պայմանագիրՏպիր

Քաղաքացիաիրավական պայմանագրերը տարբերվում են աշխատանքային պայմանագրերից և կարգավորվում են Քաղաքացիաիրավական Օրենսգրքով: 

Քաղաքացիաիրավական պայմանագրերը սովորաբար կնքվում են այն ժամանակ, երբ գործատուն չի նախատեսում տվյալ անձին աշխատանքի ընդունել  աշխատանքային պայմանագրով, միայն հանձնարարում է նրան  որոշ գործողությունների կամ առաջադրանքների կատարումը: 

Քաղաքացիաիրավական պայմանագրերը տարբերվում են աշխատանքային պայմանագրերից.

  • քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում ծառայություններ մատուցող անձին գործողությունների ավելի մեծ ազատություն է տրամադրվում, իսկ հրամանները կատարելու մերժումը չի խախտում պայմանագրային պարտավորությունները (լրացուցիչ տեղեկություններ աշխատողի պարտականությունների մասին հասանելի են այստեղ->)
  • քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում հնարավոր է աշխատանքը կատարելու նպատակով այլ անձանց ներգրավումը
  • քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում հնարավոր է վայրի և կատարման ժամկետի նշումը, սակայն դա պարտադիր չէ, քանի որ այստեղ կարևոր է՝ աշխատանքի կատարումը
  • քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում չի պարտադրում բոլոր սոցիալական ապահովագրությունների վճարումների և աշխատողին արձակուրդ տրամադրելու պայմանը 

Ծանոթություն՝ ծառայություններ մատուգելու պայմանագրի, ինչպես նաև կապալառու պայմանագրի դեպքում, օտարերկրացին պետք է աշխատանքի թույլտվություն ունենա: Աշխատանքի թույլտվությաւն վերաբերյալ րացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Քաղաքացիաիրավական պայմանագրերի ամենատարածված տեսակներն  են՝

  • Ծառայություններ մատուցելու պայմանագիր (umowa zlecenie)
  • Կապալի պայմանագիր (umowa o dzieło)

Ծառայություններ մատուցելու պայմանագիր

Այս դեպքում գործատուն հանձնարարում է նշված ժամանակահատվածում նշված աշխատանքի կատարումը, որի դիմաց վճարում է պայմանավորված աշխատավարձը:

Այս պայմանագրի սահմաններում պատվեր կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով կատարել նշված գործողությունները:

Կողմերը գրավոր պայմանագիր են կնքում գործողությունների բնույթի, տեսակի, կազմակերպչական շրջանակների և վարձատրության վերաբերյալ: Պայմանագրում նշված է համախառն եկամուտը Ինչ է նշանակում համախառն (bruto )վարձատրության չափը->

Ուշադրություն՝ անհրաժեշտ է հիշել, որ այս պայմանագրի դեպքում չի գործում նվազագույն աշխատավարձի պայմանը (ինչ է նշանակում նվազագույն աշխատավարձը)

Վարձատրության պայմանները կախված են նրանից, թե կատարողը այլ աղխատանքային պայմանագրից եկամուտ ունի, թե սա միակ աշխատանքային եկամտի աղբյուրն է: Եթե միակն է, ապա՝ անհրաժեշտ է կատարել սոցիալական ապահովագրության բոլոր վճարումները (Որն է սոցիալական ապահովագրությունը), ինչը նաև նշանակում է, որ պայմանագրի ողջ ժամանակահատվածում պատվեր կատարողի առողջական ապահովագրության և հարկային վճարումներն են կատարվում:

Այն դեպքում, երբ այս պայմանագիրը լրացուցիչ աշխատանք է հանդիսանում, իսկ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանքը առնվազն նվազագույն աշխատանքի չափն է կազմում և ապահովագրական վճարումները կատարվում են այլ գործատուի կողմից, ապա այստեղ պարտադիր են միայն հարկային վճարումներըը: Ինչէ նշանակում եկամտահարկը-> 

Գործատուն պարտավորված չէ՝ արձակուրդ տրամադրելու, հիվանդության կամ այլ պատճառներով վճարումներ կատարելու : 

Մեկ գործատուի հետ կարելի է կնքել բազմաթիվ ծառայություն մատուցելու պայմանագրեր:

Կապալի պայմանագիր

Կապալի պայմանագիրը նախատեսում է որոշակի աշխատանքի կատարումը, որի արդյունքը հանձնվում է պատվիրատուին: Այդպիսով, կապալի պայմանագիրը համարվում է արդյունքի պայմանագիր: Արդյունքը պետք է հստակ նշվի և առնվազն մասամբ ֆիզիկական բնույթ կրի: 

Պայմանագրում նշված է համախառն եկամուտը Ինչ է նշանակում համախառն (bruto )վարձատրության չափը->

Ոխշադրություն՝ անհրաժեշտ է հիշել որ այս պայմանագրի դեպքում չի նախատեսվում նվազագույն վարձատրության պայմանը (ինչ է նշանակում նվազագույն աշխատավարձը)

Պայմանագրում, սովորաբար, նշվում է աշխատանքը կատարելու ժամկետը: 

Կապալառուն պատասխանատու է աշխատանքի արդյունքի համար: 

Այս պայմանագիրը շահավետ է կապալարուի տեսանկյունից, եթե լրացուցիչ աշխատանք է հանդիսանում նրա համար: Շահավետությունը բացատրվում է այն փաստով, որ սոցիալական և առողջության ապահովագրման վճարումներ չե նկատարվում իսկ հարկային վճարումներն ավելի ցածր են, քան այլ պայմանագրերի դեպքում Ինչէ նշանակում եկամտահարկը->

Իրավական հիմք

1964թ. ապրիլի 23-ի Քաղաքացիական օրենսգիրք

Ustawa z dnia 23 kwietnia 1964 r. Kodeks cywilny

http://isap.sejm.gov.pl/DetailsServlet?id=WDU19640160093

Facebook