այս պահին գտնվում եք.

ՏրանսպորտՏպիր

Հասարակական տրանսպորտը քաղաքներում

Լեհաստանի յուրաքանչյուր քաշաքում կարող եք օգտվել ավտոբուսներից: Խոշոր քաղաքներում, ինչպիսիք են ՝Վարշավան, Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը, Պոզնանը, նաև տրամվայներ են գործում: Վարշավայում կարող եք նաև օգտվել մետրոյի մեկ գծից (երկրորդը կառուցման փուլում է): 

Տրանսպորտի ընթացիկ քարտեզների և Վարշավայի հասարակական տրանսպորտի վերաբերյալ այլ տեղեկությունները հասանելի են Վարշավայի Քաղաքային Տրանսպորտի Վարչության կայքում 

(հասանելի է նաև անգլերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներով): 

Տրանսպորտի գնացուցակները Վարշավայում 

Վարշավայում օգտագործվում են մի քանի տեսակի տոմսեր: Բոլոր տեսակի տոմսերի դեպքում զեղչից օգտվելու հնարավորություն է նախատեսված: Զեղչից կարող են օգտվել աշակերտները և մինչև 26 տարեկան ուսանողները, համապատասխան վավեր փաստաթղթերի հիման վրա: 

20- րոպեանոց տոմս – 3,40 զլոտի (սովորական), 1,70 զլոտի (զեղչով)
միանգամյա տոմս – 4,40 զլոտի (սովորական), 2,20 զլոտի (զեղչով)
շուրջօրյա տոմս – 15 զլոտի (սովորական), 7,50 զլոտի (զեղչով)
30- օրյա տոմս – 110 զլոտի (սովորական), 55 զլոտի (զեղչով)
90 – օրյա տոմս – 280 զլոտի (սովորական), 140 զլոտի (զեղչով)
Մեծահասակների տոմս (65 տարեկանից բարձր անձանց համար) – 50 զլոտի 

Վարշավայում կարող եք օգտվել թղթյա տոմսերից (առնվազն 3 – օրյա ժամկետ ունեցող), կամ Վարշավայի Քաղաքային Քարտից, որը նախատեսված է կարճաժամկետ և երկարաժամկետ տոմսերի համար (շուրջօրյա, 3 – օրյա, 30- օրյա, 90 – օրյա): Քարտում տեղադրվում են օգտվողի անձնական տվյալները և լուսանկարը: Քարտը կարող եք ձեռք բերել Քաղաքային Տրանսպորտի Վարչության տոմսարկղերում: Առաջին Քարտը անվճար է տրվում: Այլ դեպքերում, ինչպես նաև կորուստի դեպքում, օգտվողը վճարում է 14,00 զլոտի: 

Ուշադրություն՝ 

Թղթյա տոմսերը անհրաժեշտ է վավերացնել տրանսպորտում տեղադրված սարքերի օգնությամբ, անմիջապես մուտքից հետո:

Քարտերի վավերության ժամկետը ստուգելու նպատակով, անհրաժեշտ է այն մոտեցնել տեղադրված սարքին: 

                        Տրամվայի, ավտոբուսի և մետրոյի համար նախատեսված են նույն տոմսերը: 

Տոմսով ընդգրկված է նաև ուղեբեռի (ճամպրուկ, մեջքի պայուսակ), հեծանիվների և կենդանիների տեղափոխումը:

Օգտակար է իմանալ՝

            Տոմսերի վերահսկում.

  • Հսկիչները համազգեստ չեն կրում, սակայն պետք է ինքնությունը հաստատող, լուսանկարով և իդենտիֆիկացման համարով փաստաթուղթ ունենան: Այդ փաստաթուղթը պարունակում է նաև հսկիչի անձնական տվյալները, սակայն նա պարտավորված չէ դրանք ներկայացնել ուղևորին: Մինչ վերահսկում կատարելը, հսկիչները անջատում են տոմսերի սարքերը: Առանց վավեր տոմսի (իսկ զեղչից օգտվելու դեպքում, նաև անհրաժեշտ փաստաթղթի) ուղևորները տուգանվում են: Վարշավայում տուգանքի չափը կազմում է՝ 140 – 180 զլոտի (+տոմսի արժեքը): Հսկիչը պետք է ստացական փաստաթուղթ լրացնի: Եթե ուղևորը չի ցանկանում կամ ի վիճակի չէ տեղում վճարում կատարել, ապա նա անդորագիր է ստանում, որտեղ նշված են՝ տուգանքի չափը, վճարման ժամկետը (վճարումը կարելի է կատարել քաղաքային տրանսպորտի դրամարկղերում կամ բանկային փոխանցման միջոցով): Այս դեպքում ուղևորը պետք է ինքնությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնի: Նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում, փոխադրամիջոցի օպերատորը կարող է դիմել դատարան:

  • Լեհաստանում արգելված է տրանսպորտի կանգառներում ծխելը: Այս արգելքի խախտողները պատժվում են 500  զլոտի տուգանքով: 

Տաքսի

Հասարակական տրանսպորտից բացի, Լեհաստանում նաև տաքսի ծառայություններ են գործում: Վարշավայում առավելագույն սկզբնական վճարը կազմում է՝ 8 զլոտի: 

Տեղադրված տաքսոմետրը կհաշվառկի վճարման չափը, ըստ սահմանված սակագների (սակագները տեղադրվում են մեքենայի կողքից): Վարորդը, ուղևորի խնդրանքով, ստացական կտրոն է տալիս: 

Ուշադրություն՝

Տաքսի պատվիրելիս, օգտվեք լիցենզավորված ընկերությունների ծառայություններից (ուշադրություն դարձրեք մեքենայի կողքից տեղադրված նշումներին): Անհրաժեշտ է առավել ուշադիր լինել երկաթուղային և ավտոբուսային կայարանների, օդանավակայանի մոտակայքում, և ճշտել մեքենայի դռան վրա տեղադրված սակագները, քանի որ դրանք հաճախակի իրական գներից բարձր են ներկայացվում:

Միջքաղաքային գնացքներ

Երկրի ներքին փոխադրամիջոցներից առավել արագացվածը և թանկը Ինտերսիթին է- InterCity (IC) և Էքսպրեսը- Ekspres (EX): Ավելի ցածր են ՏԼԿ- TLK

գնացքների տոմսերի գները:

Գները կախված են գնացքի տեսակից, ճանապարհի երկարությունից, ինչպես նաև՝հնարավոր զէղչերից: Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ-> )

Որպես կանոն, աշակերտները, մինչև 26 տարեկան ուսանողները օգտվում են 50 % զեղչից, իսկ Լեհի Քարտ ունեցող անձիք՝ 37% զեղչից: 

Տոմսերի միջին գնացուցակը՝ 

Վարշավա-Կրակով -  60  ից125 զլոտի
Վարշավա-Գդանսկ -  120 ից  170 զլոտի
Վարշավա-Վրոցլավ -  120 ից  170 զլոտի
 Վարշավա- Պոզնան - 120 ից 160  զլոտի
 Կրակով-Գդանսկ -  70  ից 140 զլոտի 

Գնացքների ընթացոկ ժամանակացույցները և գնացուցակները հասանելի են այստեղ->  

Տոմսերը կարող եք գնել անմիջապես կայարաններում, իսկ Ինտերսիթի - InterCity (IC), Էքսպրես- Ekspres (EX) և ՏԼԿ- TLK գնացքների համար, նաև ինտերնետային կայքում->  

Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են Լեհաստանի Պետական Երկաթուղիների (PKP) ->  կայքերում՝

http://rozklad-pkp.pl/

http://intercity.pl/pl/

Ավտոբուսներ

Ավտոտրանսպորտային Ընկերությունը  (PKS) մասնաճյուղեր ունի ողջ Լեհաստանի տարածքում ՝յուրաքանչյուր քաղաքում ավտոկայարաններ են գործում:

Գնացուցակները և գրաֆիկները կարող եք ստուգել տեղեկատվական կետերում կամ Ավտոտրանսպորտային Ընկերության  (PKS) կայքում (ընկերությունը մասնաճյուղեր ունի բոլոր խոշոր քաղաքներում, այդպիսով, օր. Բիալիստոկի մասնաճյուղի վերաբերյալ տեղեկություններ փնտրելիս, որոնման համակարգում անհրաժեշտ է գրանցել „PKS Białystok”): Տոմսերը վաճառվում են տոմսարկղերում կամ վարորդի մոտ, անմիջապես մեկնելուց առաջ: 

Բացի Ավտոտրանսպորտային Ընկերության (PKS) ավտոբուսներից, կարող եք օգտվել նաև մասնավոր ընկերությունների ծառայություններից, սակայն այդ դեպքում գնացուցակները տարբերվում են պետական գնացուցակներից:

Մասնավոր ընկերությունները իրականացնում են ինչպես մինջքաղաքային, այնպես էլ քաղաքամերձ և միջազգային փոխադրումներ:

Քաղաքամերձ տրանսպորտի վերաբերյալ տեղեկությունները հասանելի են տվյալ վայրում, օրինակ ավտոկայաններում: Այս դեպքում տոմսերը կարող եք գնել անմիջապես վարորդի մոտ:

Քաղաքամերձ և միջազգային փոխադրումներ իրականացնող ընկերություններն են, օրինակ՝  PolskiBus.com. (Agat, Eurolines, Intercars, Sindbad): Տոմսերը վաճառվում են ավտոկայաններում կամ ինտերնետ կայքերում:

Ինքնաթիռներ

Լեհաստանի ամենամեծ օդանավակայանն է՝ Վարշավայի Okęcie( կարդ. Օկենչիե)

Օդանավակայանն է, որը օդային կապեր ունի 50 քաղաքների հետ 30 երկրներում:

Միջազգային օդանավակայաններ կան նաև Գդանսկ, Կատովիցե, Լոդզ, Պոզնան, Շչեչին, Վրոցլավ և Կրակով քաղաքներում՝

 

Ցածր սակագներ առաջարկող ավիաընկերություններ

Հաճախ օգտավետ է լինում ցածր սակագներ առաջարկող ավիաընկերությունների ծառայություններից օգտվելը: Ստորև նշված են այդ  ավիաընկերությունների ինտերնետաին կայքերը՝

  • Aer Lingus http://www.aerlingus.com/
  • Air Italyhttp://www.airitaly.eu/
  • Click Air http://www.clickair.com/
  • EasyJet http://www.easyjet.com/
  • Germanwings http://www.germanwings.com/
  • Norwegian http://www.norwegian.no/
  • Ryanair http://www.ryanair.com/
  • Wizz Air http://www.wizzair.com/

Հաշվի առնելով առաջարկվող թռիչքների ցանկում կատարվող դինամիկ փոփոխությունները, խորհուրդ է տրվում օգտվել հետևյալ որոնման միջոցներից՝

Facebook