այս պահին գտնվում եք.

Տոները ԼեհաստանումՏպիր

Լեհաստանի պետական տոները համարվում են ոչ աշխատանքային օրեր: Կաթոլիկ եկեղեցու որոշ տոներ նույնպես, օրենքով սահմանված պետական տոներ են, և նույնպես՝ ոչ աշխատանքային: Այլ հավատքների ներկայացուցիչները, որոնց կրոնական տոները միշտ չէ որ համնկնում են ոչ աշխատանքային օրերի հետ, կարող են դիմել գործատուին, այդ օրերին նրանց աշխատանքից ազատելու խնդրանքով: Սակայն, ազատ օրերի փոխարեն, նրանք պարտավոր են այլ ժամանակահատվածում աշխատել: 

Դիմումը անհրաժեշտ է ներկայացնել նախատեսված ազատ օրվանից՝ առնվազն 7 օր առաջ: Գործատուն պարտավոր է տեղեկացնել այլ աշխատանքային օր նշանակելու մասին ազատ օրը տրամադրելուց առնվազն 3 օր առաջ: 

Եթե աշխատողը ցանկանում է յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ազատ օր ունենալ, ապա հնարավոր է նրա համար անհատական աշխատանքային գրաֆիկի սահմանումը: Սովորաբար, աշխատավարձը մնում է անփոփոխ, քանի որ այլ աշխատանքային օրը նշանակվում է նույն ամսվա ընթացքում:

Facebook