այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Տնտեսական գործունեությունը Լեհաստանում Տնտեսական գործունեության օրինականության վերահսկում

Տնտեսական գործունեության օրինականության վերահսկումՏպիր

Սահմանապահ ծառայությունները կարող են վերահսկել սեփական տնտեսական գործունեությունն իրականացնող օտարերկրացիներին:

Վերահսկվող օտարերկրացին պարտավոր է ներկայացնել իր օրինական գործունեությանը վերաբերվող բոլոր փաստաթղթերը 7 օրվա ընթացքում: Այդպիսի փաստաթղթեր են հանդիսանում, օրինակ՝ Ազգային Դատական Գրանցամատյանում KRS, Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրում (CEIDG) կամ կարգավորվող տնտեսության գրանցամատյանում հաշվառվելու վկայականը, կամ անհրաժեշտ թույլտվությունը:

Նշոււմ՝ օտարերկրացին, որը տնտեսական գործունեություն է իրականացնում առանց համապատասխան ռեգիստրում հաշվառման, դրամական տուգանքի կամ ազատազրկման ենթակա է:

Այն օտարերկրացին, որի ձեռնարկած տնտեսական գործունեությունը չի համապատասխանում ԼՀ օրենսդրությանը՝ կարող է արտաքսվել երկրից:

Կամ նրա նկատմամբ կարող է Լեհաստանի տարածքը լքելու պարտավորության որոշում կայացվել (ինչ՞ է նշանակում Լեհաստանի տարածքը լքելու պարտավորություն) Օտարերկրացու տվյալները տեղադրվում են Շենգենի Տեղեկատվական Համակարգում (SIS) , այն օտարերկրացիների ցանկում, որոնց գտնվելը Շենգեն տարածքոմ անցանկալի է: (ինչ՞ է նշանակում Շենգենի Տեղեկատվական Համակարգ (SIS->)

Սահմանապահ Ծառայությունները տեղեկացնում են նաև համապատասխան մարմիններին  օրենքի խախտման մասին.

  • ապահովագրական խախտումների դեպքում՝ Սոցիալական Ապահովագրությունների Վարչությաւնը (ZUS)
  • հարկային խախտումների դեպքում՝ Մաքսային Ծառայությանը
  • հանցագործության կասկածի դեպքում՝ Ոստիկանությանը և Դատախազությանը

Վերահսկողության ընթացքում Սահմանապահ Ծառայության ներկայացուցիչները կարող են պահանջել նաև օտարերկրացու ինքնությունը և ԼՀ տարածքում գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթեր: Օտարերկրացիների Լեհաստանում գտնվելու օրինականության վերահսկման վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Եթե թարգմանչի օգնության անհրաժեշտություն է առաջանում, ապա սահմանապահ Ծառայության ներկայացուցիչները ապահովում են նրա ներկայությունը:

Facebook