այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Տնտեսական գործունեությունը Լեհաստանում Տնտեսական գործունեության կասեցում

Տնտեսական գործունեության կասեցումՏպիր

Տնտեսական գործունեության կասեցում է համարվում տնտեսական գործունեության ժամանակավոր ընդհատումը, որը կարող է կախված լինել գործարարի անձնական կամ ֆինանսական խնդիրներից:

Ազգային Դատական Գրանցամատյանում (KRS) գրանցված ընկերությունները  կասեցման հայտը ներկայացնում են գործունեությունը գրանցած դատարանում:

Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրում (CEIDG) գրանցված ընկերությունները կարող են հայտը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով  CEIDG կայքում: Գործունեության կասեցման հայտը նույնն է նաև  գործունեության դադարեցման և վերսկսման համար: Տվյալ հայտը կարելի է ներկայացնել նաև մունիցիպալ գրասենյակում անձամբ կամ գրանցված նամակով:

Նշում՝ ձեռնարկատերը կարող է կասեցնել իր գործունեությունը միայն ընկերությունում աշխատողների բացակայության դեպքում, այսինքն այն դեպքում երբ տվյալ գործարարը չի կնքել ծառայություններ մատուցելու կամ կապալի պայմանագրեր (քաղաքացիաիրավական պայմանագրեր): Գործունեությունը կասեցրած անձը շարունակում է համարվել ձեռնարկատեր:

Տնտեսական գործունեության կասեցման ընթացքում գործարարը՝

  1. իրավունք ունի կատարելու եկամտի աղբյուրի պահպանման և ապահովման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները
  1. իրավունք ունի ստանալու իրեն պատկանող միջոցները կամ իրականացնելու այն պարտավորությունները, որոնք առաջացել են մինչ տնտեսական գործունեության կասեցումը
  2. իրավունք ունի տնօրինելու ընկերության ակտիվներին և գույքին
  3. իրավունք և պարտականություն ունի մասնակցելու դատական և վարչական վարույթներում, որոնք կապված կլինեն մինչ կասեցման հաստատումը կատարվող տնտեսական գործունեությյան հետ
  4. կատարում է օրենքով սահմանված իր բոլոր պարտականություները
  5. ֆինանսական եկամտի իրավունք ունի, նաև մինչ կասեցման հաստատումը կատարվող տնտեսական գործունեությյունից
  6. կարող է վերահսկվել տնտեսական գործունեությամբ զբաղվող ձեռնարկատերերի համար սահմանված հիմունքներով

Տնտեսական գործունեության կասեցման ընթացքում ձեռնարկատերը շահութահարկ չի վճարում և ավելացված արժեքի հարկի հաշվետվություն չի ներկայացնում: Չի կատարում նաև առողջապահության ապահովագրության վճարումները: Այլ ապահովագրությունների վճարումները այս ժամանակահատվածում՝ կամավոր են: Անկախ գործունեության կասեցման փաստից, գործարարը վճարում է անշարժ գույքի հարկը:

Գործարարը կարող է կասեցնել իր գործունեությունը 30 օրից մինչև 24 ամիս ժամանակահատվածով: Եթե տվյալ ժամանակահատվածի լրանալուց հետո ձեռնարկատերը չվերսկսի իր գործունեությունը, ապա նրա ընկերության գրանցումը հեռացվում է տնտեսական գործունեության գրանցամատյանից:

Ընկերության գործունեության կասեցման և վերսկսման ամսաթիվը չի կարող դիմումը ներկայացնելու ամսաթվից վաղ լինել:

Տնտեսական գործունեության վերսկսումը կատարվում է գործարարի դիմումին համաձայն: Ազգային Դատական Գրանցամատյանում (KRS) գրանցված ընկերությունները  գործունեության վերսկսման հայտը ներկայացնում են գործունեությունը գրանցած դատարանում անձամբ, փոստով, կամ գրանցամատյանի էլեկտրոնային կայքի միջոցով: elektronicznego dostępu do KRS.

Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրում (CEIDG) գրանցված ընկերությունների գործունեության վերսկսումը հնարավոր է հետևյալ տարբերակներով՝

  • ներկայացնել հայտը էլեկտրոնային տարբերակով    CEIDG ռեգիստրի կայքում:
  • ներկայացնել հայտը մունիցիպալ գրասենյակում, որտեղից այն կուղարկվի CEIDG ռեգիստր
 
Facebook