այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Տնտեսական գործունեությունը Լեհաստանում Տնտեսական գործունեության դադարեցում

Տնտեսական գործունեության դադարեցումՏպիր

Մինչ տնտեսական գործունեության դադարեցումը, եկամտահարկ վճարողը պարտավոր է գույքագրում կատարել, այսինքն կազմել բոլոր ակտիվների և դրանց ծագման աղբյուրների ցանկը: Ցանկում պետք է նշվեն բոլոր ապրանքները, նյութերը, պատրաստի և թերի իրերը և այն նյութական բաղադրիչները, որոնք կապ ունեն ընկերության գործունեության հետ: Գույքագրման ամսաթիվը պետք է համապատասխանի  տնտեսական գործունեությունը դադարեցնելու հայտի ամսաթվին (EDG-1 հայտ): Գույքագրումը կատարելուց հետո կարելի է սկսել գործունեության դադարեցումը:

Եթե գործարարը այլևս ԱԱՀ  ի (VAT) ենթակա չէ, ապա նա պետք է իրավասու հարկային մարմնին ներկայացնի VAT-Z հայտը ( անձամբ, գրանցված նամակով կամ e-deklaracje էլեկտրոնային տեսքով):

Ազգային դատական գրանցամատյանում գրանցումը չեղյալ ճանաչելը

Այս դեպքում գործարարը պետք է ներկայացնի KRS-X2 դիմումի ձևը: Գրանցումը չեղյալ ճանաչելու համար գանձվում է 300 զլոտի: Դիմումը ներկայացվում է շրջանային (տնտեսական) դատարանում ըստ ընկերության գրանցման վայրի անձամբ կամ փոստով: Գրանցումը չեղյալ ճանաչելուց հետո անհրաժեշտ է տեղեկացնել նաև համապատասխան հարկային մարմիններին, ներկայացնելով լուծարման զեկուցագիր: Հարկային մարմիններին ներկայացվում է նաև  NIP-2  ձևը, իսկ եթե ընկերությունը ԱԱՀ  ի (VAT) ենթակա է եղել, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև VAT-Z ձևը: Անհրաժեշտ է նաև 14 օրվա ընթացքում տեղեկացնել գլխավոր վիճակագրական վարչությունը, REGON գրանցամատյանի գրառումը չեղյալ համարելու վերաբերյալ: Ընկերությունը նաև պարտավոր է Սոցիալական Ապահովագրությունների վարչություն ներկայացնել ZUS ZWPA ձևը:

Ազգային Դատական Գրանցամատյանի գրանցումը չեղյալ համարելու որոշումը տրվում է անհապաղ: Լրացուցիչ վերաքննության անհրաժեշտության դեպքում որոշումը կայացվում է ոչ ուշ քան մեկ ամսվա ընթացքում, իսկ բարդ դեպքերում՝ երկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում, սկսած հայտը ներկայացնելու օրվանից:

Եթե ընկերությունը ԱԱՀ  ի (VAT) ենթակա է եղել, ապա ձեռնարկատերը լրացուցիչ պարտականություն ունի: Նա պետք է համապատասխան հարկային մարմիններին ներկայացնի VAT-Z ձևը:

Ազգային դատական գրանցամատյանում գրանցումը չեղյալ ճանաչելու համար գանձվում է՝ 300 զլոտի:

Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրում (CEIDG) գրանցումը չեղյալ ճանաչելը

Այս դեպքում գործարարը ներկայացնում է EDG-1 ձևը ռեգիստրի համապատասխան բաժնում: Հնարավոր է նաև դիմումը ներկայացնելու էլէկտրոնային կամ փոստային եղանակը: Դիմումը ներկայացնելու համար վճարումներ նախատեսված չեն:

Տնտեսական գործունեության դադարեցմանը վերաբերվող տեղեկություններն ուղարկվում են հարկային, ապահովագրական և վիճակագրական մարմիններին և, այսպիսով, լրացուցիչ տեղեկացման անհրաժեշտություն չկա:

Գրանցումը չեղյալ համարելու որոշումը տրվում է 14 օրվա ընթացքում, սկսած EDG-1 հայտը ներկայացնելու օրվանից: Գործատուն կարող է ստանալ որոշումը անձամբ, կամ լիազորված անձի օգնությամբ (նոտարի կողմից հաստատված լիազորագիր չի պահանջվում, բավական է ինքնությունը հաստատող փաստաթուղթը) կամ փոստային ճանապարհով:

Facebook