այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Տեղեկություններ օտարերկրացիների համար

Տեղեկություններ օտարերկրացիների համարՏպիր

Արդյոք գտնվելով Լեհաստանում պե՞տք է ուղարկեմ երեխայիս դպրոց:

Այո, 7-18 տարեկան Լեհաստանում բնակվող յուրաքանչյուր երեխա պարտադիր կրթության ենթակա է, հակառակ դեպքում նրա ծնողների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում: Այս պարտականությունը տարածվում է նաև լեհական քաղաքացիություն չունեցող երեխաների վրա, անկախ նրանց ծնողների իրավական կարգավիճակից: 

Պարտադիր կրթությունը սկսվում է այն տարվանից, երբ երեխան 7  տարեկան է դառնում: Նույնիսկ եթե մինչ սեպտեմբերի 1 նրա 7 տարին չի լրացել, միևնույն է նա պետք է հաճախի տարրական դպրոցի առաջին դասարան: 

Այս պարտավորությունը չիրականացնող ծնողների նկատմամբ կարող են խիստ միջոցներ կիրառվել, նույնիսկ հնարավոր է նրանց ծնողական իրավունքներից զրկելը: 

2014/2015 ուսումնական տարում պարտադիր կրթությամբ ընդգրկվելու են բոլոր երեխաները, սկսած՝ 6 տարեկան հասակից:

Արդյոք պե՞տք է վճարեմ երեխայիս կրթության համար, եթե Լեհաստանի քաղաքացի չեմ:

Ոչ: Կրթությունը տարրական, միջին և ավագ դպրոցներում  անվճար է օտարերկրացի երեխաների համար մինչ նրանց 18 տարին լրանալը, կամ մինչ այն դպրոցն ավարտելը, որտեղ նրանք սկսել էին ուսումը մինչ 18 տարին լրանալը: Բացառություն են կազմում հետևյալ դպրոցները. 

  • երկրորդական դպրոցներ (szkoły policealne)
  • ավագ դպրոցներ չափահասների համար
  • գեղարվեստի դպրոցներ
  • ուսուցիչների վերապատրաստման հաստատություններ 

Վերը նշված դպրոցներում սովորող օտարերկրացիների համար սահմանված է 1500 եվրո վարձի չափը յուրաքանչյուր ուսումնական տարվա համար: Գեղարվեստական և երաժշտական պետական դպրոցներում վարձը կազմում է՝ 3000 եվրո, իսկ բալետի, կրկեսի, գրադարանավարության և մշակույթի դպրոցներում՝ 4500 եվրո: Առաջին ուսումնական տարում այս վճարումներին ավելացնում են ևս 200 եվրո: Մեկ տարուց ցածր ուսման ժամանակահատվածի համար գանձվում է համապատասխան ցածր գումար: 

Հիմնավորված դեպքերում, դպրոցի տնօրենությունը կարող է համաձայնվել ավելի ուշ կամ առանձին մասերով գումարի վճարմանը: 

Վճարումները կատարվում են դպրոցի հաշվեհամարին, Լեհաստանի Ազգային Բանկի փոխարժեքի համաձայն (վճարման օրվա տվյալների համաձայն): 

Պետական մանկապարտեզների վճարումները նույնն են Լեհաստանի խաղաքացի և օտարերկրացի երեխաների համար: Մանկապարտեզների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են  այստեղ ->  

Ինչպիսի՞ լրացուցիչ ծախսերի հետ է կապված երեխայի ուսումը լեհական դպրոցում:

Չնայած նրան, որ օտարերկրացի երեխաների ուսումը լեհական դպրոցում անվճար  է,  ծնողները պետք է հաշվի առնեն դպրոց հաճախելու հետ կապված լրացուցիչ ծախսերը:  Նրանցից ամենակարևորներն են՝ 

  • դասագրքերը.Լեհաստանում երեխաները օգտվում են սեփական դասագրքերից և դրանց ձեռք բերման համար վճարում են ծնողները: Դասագրքերի ցուցակը հաստատվում է դպրոցի տնօրենի կողմից: Արժեքը կազմում է 200-600 յուրաքանչյուր ուսումնական տարվա համար: Երբեմն հնարավոր է օգտագործված դասագրքերի ձեռք բերումը:
  • դպրոցական պարագաներ. տետրեր, գրենական պիտույքներ և այլն: Անհրաժեշտ պարագաների ցուցակը կարող եք ստանալ ուսուցչից: Սովորաբար այս գնումների համար անհրաժեշտ է  մի քանի տասնյակ զլոտի:
  • դպրոցական հագուստ. դպրոցների մեծ մասում  երեխաները պետք է ունենան համապատասխան հարմարավետ կոշիկներ, սպորտային համազգեստ, երբեմն նաև, դպրոցի կանոնակարգով սահմանված, դպրոցական համազգեստ, որի վրա տեղադրվում է դպրոցի էմբլեմը: Սովորաբար այս գնումների համար անհրաժեշտ է  մի քանի տասնյակ զլոտի:
  • դպրոցական ճաշարան. դպրոցների մեծ մասում ճաշելու հնարավորություն է ստեղծված: Ամսեկան վճարումը կազմում է՝ 80 – 110 զլոտի: բացի այդ երեխան պետք է դպրոց բերի այսպես կոչված, երկրորդ նախաճաշ (օր. հանքային ջուր և սենդվիչ)
  • ապահովագրություն. յուրաքանչյուր դպրոցական երեխա պետք է ապահովագրված լինի դժբախտ պատահարներից: Դպրոցները գնում են ամբողջ ապահովագրական փաթեթը բոլոր աշակերտների համար: Արժեքը, ընդհանուր առմամբ, չի գերազանցում 50 զլոտին  մեկ տարվա համար: Օգտակար է հիշել , որ երեխան այդպիսով ընդգրկվում է ապահովագրությունով ոչ միայն դպրոցում գտնվելու ժամանակ, այլ 24 ժամվա ընթացքում: 

Ուշադրություն՝ այս ապահովագրությունը անվճար բժշկական օգնությունից օցտվելու հնարավորություն չի տալիս: Դպրոցում կամ դպրոցից դուրս դժբախտ պատահարների դեպքում, երեխան որոշակի փոխհատուցման գումար է ստանում:

  • Ծնողական Կոմիտե. դպրոցների մեծ մասում ծնողները վճարում են կատարում դպրոցի տարբեր կարիգների համար, օրինակ, դպրոցական մրցույթներ, տոներ, հանդեսներ, բուժքույրական խնամք: Այս վճարումները կամավոր են:
  • դասարանի ֆոնդ. դպրոցների մեծ մասում ծնողները փոքր գումար են հատկացնում դասարանի կարիգների համար, օր. լրացուցիչ նյութեր, գրենական պիտույքներ, սպորտային պարագաներ: Այս վճարումները կամավոր են:
  • դպրոցական էքսկուրսիաներ. Լեհաստանի դպրոցներում աշակերտները տարեկան մի քանի անգամ ուսուցչի հետ գնում են կինո, թատրրոն, քաղաքից դուրս գտնվող ճամբարներ: Այս ամենի ծախսերը հոգում են ծնողները, իսկ գումարների չափը շատ տարբեր կարող է լինել՝ մի քանի զլոտի, մի քանի տասնյակ, կամ նույնիսկ հազար զլոտին գերազանցող գումար(արտասահմանյան էքսկուրսիաների դեպքում): Էքսկուրսիաներում մասնակցությունը պարտադիր չէ, և ֆինանսական դժվարությունների դեպքում երեխան կարող է հրաժարվել մասնակցությունից: 

Ֆինանսական դժվարությունների դեպքում, կարո՞ղ եմ արդյոք որոշ ֆինանսավորումների կամ զեղչերի ակնկալիքներ ունենալ:

 Սոցիալական օգնությունից օգտվելու հնարավորությունը կախված է օտարերկրացու կարգավիճակից: Նման հնարավորություն ունեցող անձանց հատկացվում է դասագրքերի  համար նախատեսված ֆինանսավորում

և դպրոցում  անվճար ճաշելու հնարավորություն: 

Բացի այդ դպրոցների Ծնողական Կոմիտեն անապահով երեխաների համար նախատեսված միջոցներ ունի: Անհրաժեշտ է դիմել Ծնողական Կոմիտեին օրինակ, որոշ զեղչերի կամ էքսկուրսիաների ֆինանսավորման խնդրանքով: 

Արժե նաև ծանոթանալ միգրանտների համար նախատեսված հասարակական կազմակերպությունների ծրագրերին:

Ինչպե՞ս է դպրոցն օգնում լեզվի խնդիրներ ունեցող երեխաներին:

Յուրաքանչյուր օտարերկրացի երեխա շաբաթական 2 անգամ, 12 ամսվա ընթացքում, լեհերեն լեզվի անվճար լրացուցիչ դասերին մասնակցելու իրավունք ունի: Ժամերի քանակը և դասացուցակը հաստատում է դպրոցի տնօրենը: 

Լեհերենի և այլ լրացուցիչ դասերի քանակը շաբաթական կարող է կազմել առնվազն հինք ուսումնական ժամ (յուրաքանչյուրը՝45 րոպե տևողությամբ):

Օգնու՞մ է արդյոք դպրոցը այն երեխային, որը որոշ առարկաներից այլ ծրագրային տարբեություններից ելնող դժվարություններ ունի

Այո, օտարերկրացի երեխաներին  առաջին 12 ամսվա ընթացքում անվճար  լրացուցիչ դասերի իրավունք է տրվում: Յուրաքանչյուր առարկայի համար տրվում է շաբաթական 1 ժամ, իսկ շաբաթական քանակը կարող է կազմել առնվազն հինք ուսումնական ժամ (յուրաքանչյուրը՝45 րոպե տևողությամբ):

Դասերը կարող են կազմակերպվել անհատական աշակերտի համար կամ խմբերում: Լրացուցոչ դասեր կազմակերպելու անհրաժեշտության, ինչպես նաև ժամերի քանակի և դասացուցակի վերաբերյալ որոշում են ընդունում ուսուցիչը և տնօրենը:

Իրականացվու՞մ է արդյոք Լեհաստանի դպրոցներում կրոնի ուսուցում: Եթե այդպես է,, ապա պարտադի՞ր է այն բոլոր աշակերտների համար, թե ոչ:

Լեհաստանի դպրոցներում կազմակերպվում է կրոնի ուսուցումը, սակայն ոչ թե կրթական մարմինների, այլ եկեղեցու կողմից: Մասնակցությունը պարտադիր չէ, սակայն գնահատականը գրանցվում է դպրոցական վկայականում: 

Բոլոր լեհական դպրոցներում կազմակերպվում է կաթոլիկ կրոնի ուսուցումը, քանի որ դա ամենատարածված կրոնն է Լեհաստանում: Երեխան մասնակցում է դասերին ծնողի համաձայնությամբ: Դասերին չմասնակցող երեխաների համար դպրոցը պարտավոր է կազմակերպել այլ պարապմունքներ: Այլ կրոների ներկայացուցիչները  կարող են իրենց երեխաների համար իրենց կրոնի դասերը կազմակերպել, սակայն դա հնարավոր է այն բնակավայրերում, որտեղ տվյալ կրոնի ներկայացուցիչների թիվը արդարացնում է նման որոշում կայացնելը: Հաճախ այլ կրոնի ներկայացուցիչներն այդպիսի դասեր են կազմակերպում դպրոցից դուրս, տարբեր դպրոցների երեխաների համար: 

Այս խնդիրը պետք է քննարկվի դպրոցի տնօրենի հետ, որն իր հերթին կփոխանցի այն կրթական մարմիններին:

Ինչպե՞ս է Լեհաստանում կազմակերպվում ուսումնական տարին:

Լեհաստանում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1  և ավարտվում է հունիսի վերջին ուրբաթ օրը: Ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր տարի Կրթության Նախարարի կողմից: Հաշվի են առնվում տոները, ոչ աշխատանքային օրերը, որոնք կարող են ազդել ուսման ժամանակահատվածի վրա: Սեպտեմբերի 1 համարվում է կազմակերպչական օր, աշակերտները հանդիպում են տնօրենի և ուսուցիչների հետ իսկ դասեր չեն անցկացվում: 

Դասերն անցկացվում են շաբաթական հինգ օր, երկուշաբթի-ուրբաթ օրերին:

Դասերը սովորաբար սկսվում են ժ. 8.00: Որոշ դպրոցներում, երեխաների մեծ քանակության պատճառով դասերն անցկացվում են երկու հերթով՝ժ.8.00 և oրինակ,12.30: Սովորաբար դա վերաբերվում է I-III դասարանների աշակերտներին: Դպրոցներում գործում են երկարօրյա խմբերը: 

Ուսումնական տարին բաժանված է երկու կիսամյակների: Առաջինն ավարտվում է հունվարին, երկրորդը՝ հունիսին: Այդպիսով ավարտվում է ուսումնական տարին և վերջնական գնահատականները գրանցվում են դպրոցական վկայականում: Վկայականը  հաստատում է այն փաստը, որ տվյալ երեխան ավարտել է տվյալ դասարանը: 

Տոնական և ոչ աշխատանքային օրերին դպրոցները և երկարօրյա խմբերը չեն գործում: Տոնական օրերի ցանկը ներկայացված է ստորև: 

Տարեկան երկու անգամ աշակերտներին տոնական արձակուրդներ են տրվում՝ Սուրբ Ծննդյան (դեկտեմբերի 23 ից հունվարո 2) և Սուրբ Զատիկի (շարժական է) տոների ժամանակ: Ժամկետները յուրաքանչյուր տարի սահմանվում են Կրթության Նախարարի կողմից: 

Բացի այդ, աշակերտներին տրամադրվում են ձմեռային արձակուրդներ, որոնք տարբեր վոյեվոդություններում լինում են հունվար կամ փետրվար ամիսներին: Ժամկետները յուրաքանչյուր տարի սահմանվում են Կրթության Նախարարի կողմից: 

Հոնիսի վերջին օրերը, հուլիս և օգոստոս ամիսները՝ ամառայն արձակուրդների ժամանակահատված են:

Լեհաստանի տոնական և ոչ աշխատանքային օրերը

Տոնական և ոչ աշխատանքային օրերի ցանկը՝


Հունվար 1  - Ամանօր
Հունվարի 6 – Երեք Թագավորների Տոն
Սուրբ Զատիկ (շարժական  տոն է, սակայն միշտ ընկնում է կիրակի օրը, մարտին կամ ապրիլին)
Սուրբ Զատկի Երկուշաբթի (անմիջապես Սուրբ Զատկից հետո)

Մայիսի 1 - Աշխատանքի օր

Մայիսի 3 - Լեհաստանի Սահմանադրության օր
Քրիստոսի Արյան և Մարմնի - ամսաթիվն շարժական է, սակայն միշտ նշվում է հունիսին
Օգոստոսի 15 – Սբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման Տոն

Նոյեմբերի 1  - Բոլորը Սրբերի օր

Նոյեմբերի11  - Անկախության օր

Դեկտեմբերի 25 – Սուրբ Ծննդյան օր

Դեկտեմբերի 26 - Սուրբ Ծննդյան երկրորդ օր 

Այդ օրերին մանկապարտեզները և դպրոցները չեն գործում և ծնողների պարտականությունն է ՝ապահովել  երեխաների խնամքը:

Տոնական և արձակուրդային օրերին երեխաների խնամքի ապահովում

Մանկապարտեզները և դպրցները ոչ աշխատանքային օրերին չեն գործում:

Մանկապարտեզների և դպրոցների արձակուրդային  խնամքի կանոնները տարբերվում են: 

Մանկապարտեզներ  

Մանկապարտեզներում ձմեռային արձակուրդներ չեն կազմակերպվում, իսկ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի ժամանակահատվածում միայն օրենքով սահմանված օրերն են ազատ համարվում: 

Ամառային արձակուրդների ժամանակահատվածում, հուլիս և օգոստոս ամիսներին, գործում են միայն հերթապահ մանկապարտեզները: Յուրաքանչյուր մանկապարտեզ հերթապահում է երկու  շաբաթվա ըթացքում, այսինքն, երկու ամսվա խնամքի համար անհրաժեշտ է օգտվել չորս տարբեր մանկապարտեզների ծառայություններից:  Հերթապահող մանկապարտեզներների ցուցակները տեղադրվում են բոլոր մանկապարտեզներում: Անհրաժեշտ է հիշել, որ երեխաներին պետք է գրանցել այդ մանկապարտեզներում մի քանի շաբաթ առաջ: Հերթապահ մանկապարտեզներում գործում է նույն վճարային համակարգը, ինչպես այլ մանկապարտեզներում ողջ տարվա ընթացքում: Մանկապարտեզների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են  այստեղ ->  

Դպրոցներ 

Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի հետ կապված արձակուրդների ընթացքում դպրոցները փակ են, և ծնողներն են ապահովում իրենց երեխաների խնամքը:

Սակայն ձմեռային և ամառային արձակուրդների ժամանակ շատ դպրոցներում, մշակույթի տներում եւ այլ հաստատություններում անվճար դասընթացներ են անցկացվում երեխաների համար, օրինակ՝ «Ամառը քաղաքում» կամ «Ձմեռը քաղաքում» ծրագրերի շրջանակներում: Ծրագրերը ֆինանսավորվում են տեղական կառավարման մարմնինների կողմից և իրենցից է կախված տեղերի և ժամերի քանակը: Սննդի համար վճարում են ծնողները (օր. 2011/2012 ուսումնական տարում Վարշավայում այդ ծրագրերից օգտվող երեխաների մեկօրյա սննդի արժեքը կազմել է 7 զլոտի, այսինքն 35 զլոտի մեկ շաբաթվա համար:

Բարձր դասարանցիների համար կազմակերպվում են սպորտային պարապմունքներ, որոնք անվճար են, սակայն անհրաժեշտ է ներկայացնել աշակերտական քարտը (տես ստորև):

Անհրաժեշտ է մի քանի շաբաթ առաջ հայտնել մասնակցելու ցանկության մասին: Տեղեկությունների համար դիմեք դպրոց, որտեղ երեխան հաճախում է:

Աշակերտական քարտ

Այդ փաստափուղթը հաստատում է երեխաի դպրոց հաճախելու փաստը: Ներառում է երեխայի տվյալները և դպրոցի անվանումը և հասցեն: Համարվում է պարտադիր փաստաթուղթ և տրվում է այն դպրոցում, որտեղ երեխան հաճախում է: Վավերական է սեպտեմբերի 30-ից մինչ մյուս տարվա սեպտեմբերի 30-ը: դպրոցի կնիքը հաստատում է երեխայի դպրոց հաճախելու փաստը: 

Այս քարտը աշակերտներին զեղչի իրավունք է տալիս, օրինակ, հասարակական և երկաթուղային տրանսպորտում, կինո, թանգարաններ, կենդանաբանական այգի

այցելությունների ժամանակ և այլն: 

Եթե երեխան փոխում է դպրոցը, ապա նրան նոր քարտ է տրվում: 

Ինչպե՞ս կարելի է տեղեկություններ ստանալ շրջանային դպրոցի վերաբերյալ:

Տեղեկությունները տրվում են դպրոցում կամ  Քաղաքապետարանի Կրթության բաժնում, ըստ երեխայի բնակության վայրի:

Լուսավորության Վարչություն

Լուսավորության Վարչությունը վոյեվոդաային ենթակա կառավարության մարմին է հանդիսանում: Այսպիսով յուրաքանչյուր վոյեվոդություն իր լուսավորության Վարչությունն ունի, որն առաջին հերթին իրականացնում է դպրոցների վերահսկողությունը, կրթական և մանկավարժական ծրագրերի իրականացումը:

Վարչությունը վերահսկում է նաև երեխաների արձակուրդային հանգստի կազմակերպումը: 

Դպրոցների ֆինանսական վերահսկումը կատարում են տեղական կառավարման մարմինները:

Ինչպե՞ս կարող եմ ապացուցել, որ իմ երեխան պատկանում է տվյալ դպրոցի շրջանին:

Յուրաքանչյուր Լեհաստանի քաղաքացի գրանցված է մարդահամարի գրասենյակում մի կոնկրետ հասցեով և այդ հասցեն է ներկայացնում պաշտոնական փաստաթղթերում: Բնակարան վարձակալող անձիք կարող են այնտեղ գրանցվել : Ինչ է նշանակում գրանցումը

Դպրոցի տնօրենը ստանում է բոլոր գրանցված երեխաների ցուցակը: Եթե օտարերկրացիները գրանցված չեն տվյալ բնակարանում, ապա կարող են վարվել այնպես, ինչպես վարվում են այս դեպքում Լեհաստանի քաղաքացիները. դիմել դպրոցի տնօրենին, երեխայի տվյալները  գրանցված երեխաների ցուցակում ավելացնելու խնդրանքով: Դպրոցի տնօրենը կարող է լրացուցիչ փաստաթղթեր պահանջել, օրինակ  բնակարանի վարձակալման պայմանագիրը, կամ բավարարվել ծնողների գրավոր վկայությունով:

Թեև դպրոցը պարտավոր է ընդունել բոլոր շրջանում գրանցված երեխաներին, սակայն խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ դիմել երեխային ցուցակում գրանցելու  խնդրանքով:

 

Ու՞մ կարող եմ դիմել, եթե իմ երեխան կրթական և էմոցիոնալ խնդիրներ ունի, կամ, իմ կարծիքով, ճնշումների է ենթարկվում:

Առաջին հերթին պետք է խնդրի լուծում փնտրել հենց դպրոցում: Նախ և առաջ անհրաժեշտ է զրուցել դասղեկի կամ տվյալ առարկայի ուսուցչի հետ: Եթե նրանք ի վիճակի չեն լինի լուծել խնդիրը, ապա կնշեն այն անձին կամ հաստատությունը, որտեղ կարող եք օգնություն ստանալ (օրինակ, դպրոցի հոգեբան, մանկավարժական կամ հոգեբանական այլ հաստատություն): Եթե այս զրույցը արդյունք չի բերում, ապա դիմեք դպրոցի տնօրենին: Հնարավոր է, որ ուսուցիչն ինքը առաջարկի դիմել տնօրենին, որպես իրավասու անձի: 

Եթե ծնողները դժգոհ են դպրոցի աշխատանքից կամ խնդրի լուծման ձևից, ապա կարող են դիմել ինքնակառավարման մարմիններին (կրթության վարչություն, լուսավորության վարչություն և այլն): 

Եթե կրկին խնդիրը բավավար լուծում չի ստանում, ապա կարող եք դիմել Կրթության Նախարարության համապատասխան բաժին (www.men.gov.pl

Լեհաստանում գործում են նաև Մարդու Իրավունքների Պաշտպանը և Երեխայի Իրավունքների Պաշտպանը, որոնց կարող եք դիմել իրավունքներ խախտելու կասկածների դեպքում:

Խտրականության հետ կապված դեպքերում կարող եք դիմել Հավասար Վերաբերմունքի հարցերով կառավարության ներկայացուցչին, որը գործում է Նախարարների Խորհրդի գրասենյակում: տվյալներ այդ հաստատությունների հասանելի են այստեղ -> 

Խորհրդատվական և իրավական օգնություն են ցուցաբերում նաև հասարակական կազմակերպությունները, որոնք խորհուրդ կտան ծնողներին խնդրի ճիշտ լուծման ճանապարհը:

Facebook