ՎիզաներՏպիր

ԵՄ տարածքից դուրս գտնվող երկրների քաղաքացիները պետք է Լեհաստանի մուտքի վիզա ունենան: Վիզան հաստատում է տվյալ անձի մուտքի և երկրում գտնվելու իրավունքը:

Ուշադրություն՝ Սահմանապահ Ծառայությունը կարող է մերժել օտարերկրացու մուտքը Լեհաստան: Վիզան կարող է նաև չեղյալ համարվել: 

Վիզայի համար անհրաժեշտ է դիմել հյուպատոսություն: 

Վիզաների տեսակները.

Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները պետք է ունենան տարանցիկ մուտքի վիզա գտնվում է այստեղ->

  • «C» տեսակի Շենգենի վիզան  տրվում է մեկ կամ բազմակի այցելությունների համար,  Լեհաստանի կամ Շենգենի տարածքի այլ երկրներում վեցամսյա ժամանակահատվածում (սկսած առաջին մուտքից)  ոչ ավել քան 90 օր գտնվելու համար:

Տրվում է այն օտարերկրացիներին, որոնք նախատեսում են տարանցիկ նպատակով տեղաշարժվել Շեն գենի տարածքի երկրներով (գնացքով, ինքնաթիռով, ավտոմեքենայով)

Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն ազատված են վիզա ունենալու պարտականությունից, հասանելի է այստեղ ->

  • «D» տեսակի ազգային վիզան   նախատեսված է մեկ մուտքի և շարունակական գտնվելու կամ  բազմակի հաջորդական և ընդհանուր առմամբ 3 ամսից ավելի տևող մուտքերի համար: Ազգային վիզայի վավերականության ժամկետը չի կարող գերազանցել  1 տարի ժամանակահատվածը: Այդ ժամկետը որոշվում է ըստ օտարերկրացու կողմից նշված մուտքի նպատակի, այսինքն, եթե մուտքի նպատակից ելնում է, որ օտարերկրացին մեկ տարուց ավելի կարճ ժամանակահատվածի ընթացքում է Լեհաստանում գտնվելու, ապա վիզան տրվում է  մեկ տարուց ավելի կարճ ժամանակահատվածով:
    • Եթե օտարերկրացին ցանկանում է ավելի երկար գտնվել Լեհաստանում, ապա պետք է նոր վիզայի հայտ ներկայացնի արտերկրում գտնվող լեհական հյուպատոսությունում կամ կարող է դիմել կացության քարտ տրամադրելու հայտով: կացության քարտի վերաբերյալ տեղեկություններ ->
    • Ապաստան տրամադրելու գործավարույթի նպատակով, հայրենադարձության կամ Լեհի Քարտի իրավունքներից օգտվելու հետ կապված կարող է տրամադրվել միայն ազգային վիզա:

Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն ազատված են վիզա ունենալու պարտականությունից, հասանելի է այստեղ ->

Վիզաները տրամադրում է Լեհաստանի Հանրապետության հյուպատոսը: Լեհաստանի Հանրապետության հյուպատոսությունների ցանկը հասանելի է այստեղ-> Որոշ երկրներում, օրինակ Ուկրաինայում հայտերը կարելի է ներկայացնել նաև Վիզային Հայտերի Ընդունման Կետերում: 

Ուշադրություն՝ օտարերկրացին պարտավոր է լքել երկրի տարածքը մինչ վիզայի հիման վրա երկրում գտնվելու ժամանակահատվածի լրանալը կամ վիզայի ժամկետի լրանալը, եթե իր գտնվելը օրինականացնող այլ փաստաթուղթ չունի: Ո՞րն է վիզայի հիման վրա երկրում գտնվելու ժամանակահատվածի և վիզայի ժամկետի տարբերությունը->

Մուտքի վիզաների տրամադրման նպատակները

Մուտքի արտոնագրի տրման նպատակները նշված մուտքի արտոնագրի պիտակի վրա

„01„ -  զբոսաշրջիկության նպատակով;

„02” -  այցելություն բարեկամների կամ մտերիմների մոտ;

„03” -  մասնակցություն մարզական միջոցառումների;

„04” -  տնտեսական գործունեության ծավալում;

„05” -  տարածաշրջանային աշխատանքային գործակալությունում գրանցված օտարերկրացուն վստահվող աշխատանքի հայտարարության հիման վրա, օտարերկրացու կողմից կատարվող 6 ամիս ժամանակահատվածը չգերազանցող աշխատանքը հաջորդ 12 ամիսների ընթացքում;

„05a” - օտարերկրացու կողմից կատարած աշխատանքը 12 ամսվա ընթացքում չի գերազանցում 6 ամիսը, օտարերկրացուն աշխատանք վստահելու հայտարարությունների գրառման մուտքագրման հիման վրա;

„05b” - սեզոնային աշխատանքային թույլտվության հիման վրա, օտարերկրացու կողմից կատարված աշխատանքը չգերազանցելով օրացուցային տարվա կտրվածքով 9 ամիս ժամանակահատվածը;

„06” -  աշխատելու համար այլ փաստաթղթերի հիման վրա քան՝ օտարերկրացուն վստահվող աշխատանքի հայտարարության, օր. աշխատանքի թույլտվության;

„07” -  մշակութային գործունեություն ծավալելու կամ նման գործունեության ծավալման շրջանակներում կազմակերպված գիտաժողովների մասնակցության համար;

„08”-   օտարերկրյա մարմինների ներկայացուցիչների կամ միջազգային կազմակերպությունների կողմից կատարվող ծառայողական առաջադրանքներ;

„09” -  ուսուցանում առաջին, երկրորդ աստիճանների ուսումնական հաստատություններում կամ ընդհանուր մագիստրոսային ուսումնական հաստատություններում, նաև երրորդ աստիճանի ուսումնական հաստատություններում (ստացիոնար ուսումնական հաստատություն);

„10” -  մասնագիտական վերապատրաստում;

„11” -  վերապատրաստում կամ ուսուցում այլ կերպ քան՝ ստացիոնար ուսուցանումը (օր. հետընտրական միջնակարգ դպրոց);

„12”-   դասավանդական գործունեություն;

„13” -  գիտահետազոտություններ կամ նախապատրաստական աշխատանքներ;

„14” -  բուժում Լեհաստանում;

„15” -  միացում Եվրամիության անդամ երկրի, Ազատ Առևտրի Եվրամիության Պայմանագրի (EFTA) անդամակից երկրի – Եվրոպական Տնտեսական Տարածքի կամ Շվեցարական Կոնֆետերացիայի քաղաքացու հետ կամ մնալ նրա հետ;

„16” -  մասնակցություն մշակութային կամ կրթական փոխանակման ծրագրում, մարդասիրական օգնության կամ ամառային արձակուրթների աշխատանքների ծրագրում, իսկ այ դեպքում երբ ծրագիրը կազմված է միջազգային պայմանագրի շրջանակներում, որտեղ Լեհաստանի Հանրապետությանը հանդիսանում է կողմ, ապա արտոնագրի պիտակի վրա փակցվում է նաև ծրագրի անվանումը;

„17” -  գալ Լեհաստանի Հանրապետություն, որպես հայրենադարձվածի ամենամտերիմ անձ;

„17a” – Լեհաստանի Հանրապետության տարածք մուտք գործելը, որպես Լեհաստանում ապրող անձի անմիջական ընտանիքի անդամ, որը գտնվում է ԼՀ մշտական կացության թույլտվության հիման վրա, ինչն էլ ստացել է Լեհացու քարտի հիման վրա;

„18”-   Լեհի Քարտ ունենալուց օգտվել դրանից բխող իրավունքներից;

„19” -  հայրենադարձ դեպի Լեհաստան;

„19a” - Այցը Լեհաստանի Հանրապետության տարածք, որպես Լեհաստանում գտնվող Լեհի Քարտի հիման վրա մշտական կացության իրավունքի թույլտվություն ունեցող անձի հարազատ;

 „20” - օգտվել ժամանակավոր պաշտպանությունից;

„21” -  գալ Լեհաստան մարդասիրական նկատառումներով, նկատի ունենալով երկրի շահերը կամ միջազգային պահանջները;

„22” -  ժամանակավոր կացության իրավունքի իրագործում՝ ընտանիքները միացնելու նպատակով;

„23” -  երբ արտոնագիրը տրվել է այլ նպատակով, քան վերոնշյալը:

Ազգային Կամ Շենգենի վիզայի տրամադրման կարգը

Անհրաժեշտ փաստաթղթերի հիմնական փաթեթ 

  • լրացված և ստորագրված հայտ 
    • ազգային վիզայի հայտի ձևը հասանելի է այստեղ -> 
    • Շենգեն վիզայի հայտի ձևը հասանելի է այստեղ ->  

Ուշադրություն՝ որոշ հյուպատոսություններ պահանջում են վիզաների էլեկտրոնային գրանցումը (http://www.e-konsulat.gov.pl/) – լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ստորև 

  • ճամփորդության փաստաթուղթ, որը պետք է կատարի վիզայի տրամադրելու համար անհրաժեշտ հետևյալ պայմանները 
    • ազգային վիզայի դեպքում՝ ուժի մեջ է  հայցվող վիզայի լրանալու ժամկետից առնվազն 3 ամիս առաջ
    • Շենգեն վիզայի դեպքում՝  ուժի մեջ է առնվազն 3 ամիս Շենգեն տարածքը լքելուց հետո, կամ բազմակի այցելությունների դեպքում՝ ԵՄ տարածքը լքելու նախատեսված ժամկետից հետո: Հիմնավորված շտապ դեպքերում այս պայմանը կարող է հաշվի չառնվել
    • պարունակում է առնվազն երկու ազատ էջ
    • տրվել է վերջին 10 տարվա ընթացքում 
  • 1 լուսանկար, լուսանկարին վերաբերվող պահանջները ներկայացված են  այստեղ
  • հյուպատոսային վճարում  (կազմում է 0-70 եվրո և կախված է վիզայի տեսակից և  հայտը ներկայացնող անձի քաշաքացիությունից: Վճարումն անհրաժեշտ է կատարել մինչ հայտի ներկայացնելը: Վիզա տրամադրելու մերժման դեպքում գումարը չի վերադարձվում
  • առողջապահության ապահովագրություն առնվազն 30 000 եվրոյի սահմաններում կամ, ազգային վիզայի դեպքում՝ Լեհաստանում համապատասխան հաստատության կողմից տրված ապահովագրություն  (օրինակ, Ազգային Առողջապահական Հիմնադրամում (NFZ) կամավոր բժշկական ապահովագրման ապացույց) Ի՞նչ է Ազգային Առողջապահական Հիմնադրամը (NFZ) -> 

Ուշադրություն՝ այն դեպքում, երբ օտարերկրացին օրինական աշխատանքի  հետ կապված ապահովագրություն ունի, ապա առողջապահության ապահովագրման պայմանը կատարված է համարվում ինչպես ազգային, այնպես էլ Շենգեն վիզայի համար 

  • Շենգեն վիզայի դեպքում, կարող են վերցվել հայտը ներկայացնողի մատնահետքերը
  • լրացուցիչ փաստաթղթեր, որոնք հաստատում են՝ 
    • մուտքի նպատակը
    • մուտքի, գտնվելու և Լեհաստանի կամ Շենգենի տարածքը լքելու համար անհրաժեշտ միջոցներ որքան է երկրում գտնվելու և վերադարձի համար անհրաժեշտ նվազագույն գումարը->
    • Շենգեն վիզայի դեպքում՝ բնակվելու վայրի առկայություն
    • Շենգեն վիզայի դեպքում՝ Շենգեն տարածքը լքելու պատրաստականություն` վիզայում նշված ժամկետը լրանալուն պես
    • հայտում ներկայացված այլ հանգամանքներ 

Լրացուցիչ  փաստաթղթերի տեսակը և քանակը  կարող  են տարբերվել` կախված տվյալ հյուպատոսությունից: Լիարժեք և ստույք տեղեկություններ ստանալու նպատակով խորհուրդ է տրվում դիմել համապատասխան հյուպատոսություն: 

Անչափահաս երեխաների համար հայտը ներկայացնում է ծնողը կամ իրավական խնամակալը: 

Գործընթացի ժամկետը կախված է երկրից և վիզայի տեսակից: Օրինակ, Ռուսաստանի և Ուկրաինայի դեպքում, կազմում է 5 օր : Այլ երկրներում կարող է ավելին լինել:

Աշխատանքային վիզա

Ազգային կամ Շենգեն աշխատանքային վիզայի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 

Աշխատանքային վիզան տրվում է աշխատանքի թույլտվության կամ գործատուի հայտարարության ողջ ժամանակահատվածի համար, սակայն տվյալ տեսակի վիզայի համար նախատեսվածից ոչ ավելի ժամանակահատվածով:

Օտարերկրացուն աշխատանք վստահելու հայտարարության հիման վրա մուտքի արտոնագրության տրամադրումը աշխատանք կատարելու համար կացության ժամկետը, որին տրվում մուտքի արտոնագիրը,  չի կարող լինել երկար քան 6 ամիսը 12 ամսվա ընթացքում, հաշվարկված օտարերկրացու Լեհաստան մուտք գործած օրվանից  – ինչպիսին է Լեհաստանում մուտքի արտոնագրի վավերության և կացության ժամկետի միջև տարբերությունը դրա հիման վրա

Ո՞րն է վիզայի հիման վրա երկրում գտնվելու ժամանակահատվածի և վիզայի ժամկետի տարբերությունը ->

Մուտքի վիզա տրամադրելու մերժում

Հյուպատոսը կարող է մերժել օտարերկրացուն վիզայի տրամադրումը հետևյալ դեպքերում՝ 

  • օտարերկրացին վավեր ճամփորդային փաստաթուղթ կամ Շենգեն տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթուղթ չի ներկայացնում
  • օտարերկրացու տվյալները գտնվում են այն օտարերկրացիների ցանկում, որոնց գտնվելը ԼՀ տարածքում ցանկալի չէ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ -> co to jest wykaz cudzoziemców, których pobyt w Polsce jest niepożądany ->
  • օտարերկրացու տվյալները գտնվում են  Շենգենի Տեղեկատվական Համակարգում (լեհ.` System Informacijny Shengen-SIS /թարգմ) – լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ -> 
  • չի ներկայացնում մուտքի նպատակը և երկրում գտնվելու պայմանները
  • երբ տվյալ անձը համարվում է վտանգ կրող հասարակական կարգի, ներքին օրենսդրության կամ միջազգային հարաբերությունների համար
  • երբ մտավախություն կա, որ տվյալ անձի երկիր մուտք գործելը և այնտեղ գտնվելը վտանգ է ներկայացնում երկրի շահերի, պետական անվտանգության և հասարակական կարգի համար
  • օտարերկրացին գործավարույթի ընթացքում ներկայացրել է ոչ իրական փաստեր, չի ներկայացրել կարևոր տեղեկություններ կամ չի հիմնավորել մուտքի նպատակը կամ երկրում գտնվելու պայմանները
  • չունի համապատասխան առողջապահական ապահովագրություն

Շենգեն վիզա տրամադրելու հայտ ներկայացնելու դեպքում՝ 

    • երկրում գտնվելու, վերադարձի, ինչպես նաև տարանցիկ երթևեկության համար անհրաժեշտ միջոցներ չունի
    • ընթացիկ վեցամսյա ժամկետում, արդեն 3 ամիս գտնվել է անդամ պետությունների տարածքում
  • ազգային վիզա տրամադրելու հայտ ներկայացնելու դեպքում՝
    • Լեհաստանում գտնվելու համար, ծագման երկիր վերադառնալու համար կամ այլ երկիր գնալու համար անհրաժեշտ միջոցներ չի ներկայացնում
    • Ճամփորդային փաստաթղթի ժամկետը լրանում է 3 ամսից  ավելի շուտ քան հայցվող վիզայի ժամկետի լրանալը 

Յուրաքնչյուր անձի, որը վիզա տրամադրելու մերժում է ստացել  տրվում է այդ որոշման հիմնավորումը և նա 7 օրվա ընթացքում կարող է դիմել նույն մարմնին, այսինքն հյուպատոսին,  որոշումը վերանայելու խնդրանքով (սակայն բողոքարկման նպատակով այլ մարմինների դիմելու հնարավորություն չի տրվում):

Վիզայի երկարաձգումը

Ազգային և Շենգեն վիզաների երկարաձգման վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ ->

Վիզան ուժը կորցրած ճանաչելը

Ազգային վիզան ուժը կորցրած է ճանաչվում, եթե այն տրամադրելու պահին վիզայի տրամադրումը մէրժելու հանգամանքներ են տեղի ունեցել:

Շենգեն վիզան ուժը կորցրած է ճանաչվում, եթե պարզվում է, որ այն տրամադրելու պահին անհրաժեշտ պայմանները չեն կատարվել, կամ կասկածներ են առաջացել, որ վիզան ձեռք է բերվել անազնիվ միջոցով:

Վիզան ուժը կորցրած է համարվում հետևյալ դեպքերում՝ 

  • օտարերկրացու տվյալները գտնվում են այն օտարերկրացիների ցանկում, որոնց գտնվելը ԼՀ տարածքում ցանկալի չէ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ -> 
  • օտարերկրացու մուտքը վտանգ կարող է ներկայացնել  երկրի շահերի, պետական անվտանգության և հասարակական կարգի կանոնադրության համար
  • ճամփորդային փաստաթղթի ժամկետը լրանում է 3 ամսից  ավելի շուտ քան հայցվող վիզայի ժամկետի լրանալը
  • գործավարույթի ընթացքում ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, ոչ իրական փաստեր կամ չի ներկայացրել կարևոր տեղեկություններ
  • համապատասխան փաստաթղթերով չի հիմնավորել մուտքի նպատակը կամ երկրում գտնվելու պայմանները 

Վիզան ուժը կորցրած ճանաչելու որոշումը կայացնում է Սահմանային Ծառայության պարետը, հյուպատոսը կամ Արտաքին Գործերի Նախարարը (դիվանագիտական կամ ծառայողական վիզաների դեպքում) 

Որոշումը կարելի է բողոքարկել, դիմելով. 

  • Հյուպատոսին՝ որոշումը ստանալու պահից 7 օրվա ընթացքում
  • Սահմանային Ծառայության գլխավոր պարետին

Էլեկտրոնային հյուպատոսություն համակարգ

Էլեկտրոնային հյուպատոսության համակարգը  հասանելի է այստեղ ->

Էլեկտրոնային հյուպատոսության համակարգը  ստեղծվել է լեհական հյուպատոսությունների աշխատանքը բարելավելու նպատակով: Օգտվելով համակարգից, կարելի է դիմել հյուպատոսությունն այցելելու խնդրանքով, նաև վիզային հարցերի հետ կապված: 

Համակարգ մուտք գործելուց հետո, օտարերկրացին պետք է նշի, թե որ հյուպատոսությունում է վիզայի հայտ ներկայացնելու:

Այնուհետև նշում է վիզայի տեսակը և լրացնում հայտը: Լրացված հայտը անհրաժեշե է տպել:

Օտարերկրացին նաև կարող է նշել իր համար հարմար ժամկետը փաստաթղթեր ներկայացնելու համար: Հյուպատոսի հետ հանդիպմանը սպասելու ժամանակահատվածը տարբերվում է տարբեր երկրներում: Կայքում հնարավոր է նաև չեղյալ համարել կատարված պայմանավորվածությունը:

Հայտը ներկայացվում է ընտրված հյուպատոսությունում, նշված ժամկետին, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ: 

Ուշադրություն՝ նաև ինտերնետային համակարգի միջոցով գրանցման դեպքում, հյուպատոսը հանդիպման ընթացքում պահանջելու է անհրաժեշտ փաստաթղթերը: Այդ նպատակով, մինչ գրանցում կատարելը, անհրաժեշտ է տեղեկանալ հյուպատոսությունում անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթերի վերաբերյալ:

Կայքը հասանելի է լեհերեն, ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն և թուրքերեն լեզուներով: 

Ուշադրություն՝ որոշ հյուպատոսություններում վիզայի տրամադրման հայտի էլեկտրոնային գրանցումը  պարտադիր է:

Facebook