այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՏպիր

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կարող է ձևավորվել օրենքով թույլատրվող ցանկացած նպատակով:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը  իրավաբանական անձի կարգավիճակ ունի: Ովքեր՞ են իրավաբանական անձ համարվում

Ովքեր՞ կարող են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծել

Այս տեսակի ըկերությունը նախատեսված է մեկ կամ ավելի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավորների համար, որոնց օրենքով սահմանված կարգով իրավաբանական գործունակություն է տրվում Ովքեր՞ են համարվում Ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավոր

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու գործընթացը

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծելու համար անհրաժեշտ է՝

  • կնքել ընկերակցության պայմանագիրը նոտարական ակտի տեսքով (նոտարը հաստատում է Լեհաստանում)
  • վճարել ողջ բաժնեհավաք կապիտալը մինչ ընկերության գրանցումը (նվազագույն բաժնեհավաք կապիտալը կազմում է՝ 5 000 զլոտի, վճարումն անհրաժեշտ է կատարել ընկերության բանկային հաշվեհամարին)
  • կատարել ընկերության մարմինների նշանակումը (օրինակ, տնօրեն, նախագահ)
  • գրանցել ընկերությունը Ազգային Դատական Գրանցամատյանում (Որն է Ազգային Դատական Գրանցամատյանը- KRS? ->)

Հայտն անհրաժեշտ է ներկայացնել KRS-W3 ձևով: Հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  • KRS-WE, որտեղ նշվում են գործընկերների տվյալները
  • KRS-WM, որտեղ դասակարգվում  է ընկերակցության գործունեությունը
  • KRS-WK, որտեղ նշվում են ընկերակցությունը ներկայացնելու   համար  լիազորված անձինք

Ընկերակցությունը համարվում է ստեղծված Ազգային Դատական Գրանցամատյանում գրանցումը կատարելու պահից:

Հարկեր

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  դեպքում կիրառվում է իրավաբանական անձանց համար նախատեսված CIT հարկման ձևը:

Ձեռնարկատերերի պարտականությունները

Ընկերությունն իր ողջ անձնական գույքով անսահմանափակ պատասխանատվություն է կրում: Գործընկերները ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, ռիսկային են համարվում միայն իրենց կատարած ներդրումները:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն  ստեղծելու իրավունք ունեցող օտարերկրացիները

Լեհաստանում օրինական հիմունքներով գտնվող յուրաքանչյուր օտարերկրացի կարող է ստեղծել և վարել այս տեսակի ընկերակցությունը:

Նշում՝ Լեհաստանի և այլ երկրների միջև կնքված միջազգային պայմանագրերը կարող են լրացուցիչ արտոնություններ կամ սահմանափակումներ նախատեսել: Անհարաժեշտ է ճշտել տվյալ երկրի հետ կնքված պայմանագրերի առկայությունը: Արտաքին Գործերի Նախարարության կայգում  կարող եք ճշտել այդ տեղեկությունները. :

Լեհաստանի տարածքում առանց օրինական հիմունքների գտնվող օտարերկրացին (որն է անօրինական բնակությունը ->) չի կարող տնտեսական գործունեություն իրականացնել:

Facebook