այս պահին գտնվում եք.

Սահմանամերձ երթևեկությունՏպիր

Սահմանն անցնելու այս տեսակը տալիս է սահմանամերձ տարածքներում բնակվող երկու երկրների քաղաքացիներին առանց վիզայի սահմանն անցնելու և այլ երկրի սահմանամերձ տարածքում գտնվելու իրավունքը: Այդ այցելությունները կարող են հիմնավորվել հասարակական կամ մշակութային իրադարձություններով, ընտանեկան կամ հիմնավորված տնտեսական պատճառներով (ոչ շահույթաբեր գործունեության նպատակով) 

Սահմանամերձ շրջանների բնակիչ են համարվում այդ շրջաններում մշտական գրանցում ունեցող և առնվազն 3 տարի բնակվող անձիք ամուսինների և իրենց խնամքի տակ գտնվող երեխաների հետ (չափահաս և անչափահաս): 

Ներկայումս սահմանամերձ երթևեկության պայմանագրերը կնքված են Լեհաստանի և հետևյալ երկրների միջև 

  • Ոկրաինա ՝ ընդգրկված է ընդհանուր սահմանից 30 կմ գոտին
  • Կալինինգրադի շրջան՝ ռուսական կողմից ընդգրկվում են շրջանի բոլոր բնակիչները, իսկ լեհական կողմից՝ Պոմորսկի և Վարմինսկո-մազուրսկի վոյեվոդությունների բնակիչների մեծամասնությունը:. 

Ներկայումս խորհրդակցություններ են անցկացվում նաև Բելառուսի հետ: 

Սահմանամերձ երթևեկությունը իրականացվում է այսպես կոչված «թուլտվության» հիման վրա 

Թույլտվությունը տրամադրում է՝ 

  • Ուկրաինայի քաղաքացիներին՝ Լեհաստանի հյուպատոսը Լվովում և Լուցքում
  • Ռուսաստանի քաղաքացիներին՝ Լեհաստանի հյուպատոսը Կալինինգրադում 

Սահմանամերձ երթևեկության թույլտվությունով Լեհաստան մուտք գործած անձը կարող է մեկ մուտքի ընթացքում գտնվել նշված սահմանամերձ շրջաններում  առնվազն 60 օր Ուկրաինայի քաղաքացիների դեպքում և 30 օր Ուսաստանի քաղաքացիների դեպքում, իսկ ընդհանուր ժամանակհատվածը չի կարող գերազանցել 90 օրը 6 ամսվա ընթացքում, սկսած առաջին մուտքի պահից: Թույլտվությունը բազմակի մուտքերի իրավունք է տալիս: 

Թույլտվություն ստանալու նպատակով անհտրաժեշտ է հայտ ներկայացնել համապատասխան հյուպատոսությունում, ներկայացնել հաճախակի սահմանը հատելու նպատակը և կցել հետևյալ փաստաթղթերը՝ 

  • 2 լուսանկար, լուսանկարին վերաբերվող պահանջները ներկայացված են  այստեղ
  • վավեր ճամփորդական փաստաթուղթ
  • սահմանամերձ շրջանում մշտական գրանցման ապացույց (օրինակ, անձնագիր կամ համապատասխան մարմինների կողմից տրված գրանցման վկայական)
  • հաճախակի սահմանը հատելու նպատակը հաստատող փաստաթուղթ

Վճարման չափը  կազմում է  20 եվրո: Վճարումից ազատվում են հաշմանդամ անձիք, թոշակառուները, մինչ 18 տարեկան անչափահասները Ուկրաինայի դեպքում և մինչ 16 տարեկան անչափահասները՝ Ռուսաստանի դեպքում:   

Առաջին թույլտվությունը տրվում է 2 տարով, սակայն ճամփորդական փաստաթղթի վավերականությունից ոչ ավել ժամանակով: 

Սահմանամերձ երթևեկության հիմունքներով սահմանն անցնող անձիք պետք է նաև առողջության ապահովագրություն ներկայացնեն: Ապահովագրությունը պետք է լինի առնվազն 20 000 եվրոյի սահմաններում և ուժի մեջ լինի  արտերկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում, սակայն  14 օրից ոչ պակաս: 

Facebook