այս պահին գտնվում եք.

Պետական սահմանը անցնելու կարգըՏպիր

Պետական սահմանի հատումը հնարավոր է միայն այդ նպատակի համար նախատեսված տեղում, այսինքն սահմանի անցման կետերում: Սահմանամերձ երթևեկության դեպքում պարտադրում է նույն կանոնը:

Սահմանը անցնելիս, անհրաժեշտ է հիշել, որ Լեհաստանի սահմանը համարվում է նաև ԵՄ և Շենգենի տարածքի սահման և օտարերկրացուց կարող են վավերական փաստաթղթեր պահանջել  ոչ միայն սահմանային կետերում, այլ ողջ երկրի տարածքում:

Պետական սահմանն անցնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր

Լեհաստան մուտք գործող օտարերկրացին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝ 

  • վավերական անձնագիր կամ այլ ճանապարհորդական փաստաթուղթ 

Ուշադրություն՝ ծնողի կամ իրավական խնամակալի անձնագրում գրանցված անչափահաս անձինք կարող են անցնել սահմանը ծնողի կամ իրավական խնամակալի անձնագրով: « Երեխաներ» բաժնում համապատասխան գրանցումը կատարում է միայն անձնագրային գրասենյակի աշխատակիցը

  • վավեր մուտքի վիզա (վիզաների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ ->) կամ մուտքը և բնակությունը թույլատրող այլ փաստաթուղթ (օրինակ, կացության քարտ),եթե այդպիսիք պահանջվում են 

Ուշադրություն՝ ԵՄ, Նորվեգիայի, Լիխտենշեյնի, Իսլանդիայի կամ Շվեյցարիայի քաղաքացիների դեպքում պահանջվում է միայն վավեր ճամփորդության կամ ինքնությունը հաստատող փաստաթուղթ 

  • տարանցիկ երթևեկության դեպքում օտարերկրացին պետք է ներկայացնի երրորդ երկրի մուտքի վիզան կամ այդ երկրում բնակության թույլտվությունը

Սահմանային կետերում հսկումը կատարում են համազգեստով Սահմանային Ծառայության ներկայացուցիչները: Համազգեստի բացակայության դեպքում օտարերկրացին տվյալ անձից ծառայողական վկայական պահանջելու իրավունք ունի: 

Սահմանն անցնող օտարերկրացուն կարող է մուտքի նպատակը կամ երկրում գտնվելու պայմանները  ներկայացնելու պահանջ ներկայացվել: 

Բացի այդ, Սահմանապահ Ծառայությունները կարող են պահանջել հետևյալ փաստաթղթերի ներկայացնելը 

Օտարերկրացուց չի պահանջվում ֆինանսական միջոցների կամ դրանց ձեռքբերման հնարավորություն տվող փաստաթղթերի ներկայացնելը, եթե սահմանն անցնելու հիմքերը հետևյալն են. 

  • միջազգային պայմանագիր, որը ազատում է օտարերկրացուն ֆինանսական միջոցներ ներկայացնելու պարտականությունից, կամ օտարերկրացու բնակության հետ կապված ծախսերը հոգում են   լեհական պետական ​​իշխանության մարմինները
  • հայրենադարձության վիզա
  • աշխատանքային վիզա
  • ժամանակավոր պաշտպանությունից օգտվելու վիզա
  • ապաստան տրամադրելու գործավարույթի նպատակով տրված վիզա
  • կացության քարտ
  • Լեհի Քարտի իրավունքներից օգտվելու հետ կապված վիզա 

Այդ պահանջը չի տարածվում նաև բարեգործական կամ փրկարարական գործողությունների մասնակիցների վրա:

Մուտքի թույլտվության մերժում

Վավեր մուտքի վիզան չի նշանակում որ օտարերկրացու մուտքը և երկրում գտնվելն ապահովված են:

Օտարերկրացին կարող է մուտքի թույլտվության մերժում ստանալ նաև վավեր վիզայի առկայության դեպքում: 

Օտարերկրացին մուտքի թույլտվության մերժում է ստանում հետևյալ դեպքերում. 

  • չի ներկայացրել երկրում գտնվելու նպատակը հաստատող փաստաթղթեր
  • ներկայացրել է կեղծ անձնագիր, վիզա կամ կացության քարտ
  • չի ներկայացրել ապահովագրությունը հաստատող փաստաթղթեր
  • սպառվել է վիզայի հիման վրա երկրում գտնվելու ժամանակահատվածը
  • երկրում գտնվելու ժամանակահատվածի և ետդարձի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չի ներկայացրել
  • օտարերկրացու տվյալները գտնվում են այն օտարերկրացիների ցանկում, որոնց գտնվելը ԼՀ տարածքում ցանկալի չէլրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ ->
  • օտարերկրացու տվյալները գտնվում են  Շենգենի Տեղեկատվական Համակարգում (լեհ.` System Informacijny Shengen-SIS /թարգմ) –լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ ->
  • եթե այդպես են պահանջում երկրի շահերը, պետական անվտանգությունը և հասարակական կարգի կանոնադրությունը 

Մուտքը մերժելու որոշումը կայացնում է Սահմանային Ծառայության պարետը: Օտարերկրացու ճամփորդային փաստաթղթում նշում է տեղադրվում մուտքի մերժման և այդպիսի որոշման իրավական հիմքի վերաբերյալ: 

Օտարերկրացին կարող է բողոքարկել տվյալ որոշումը, դիմելով Սահմանային Ծառայության Գլխավոր Պարետին: Հասցեն գտտնվում է այստեղ ->  

Բողոքներ Սահմանապահ Ծառայությունների գործողություններից

Սահմանային Ծառայությունը հսկողություն կատարելու ընթացքում չի կարող որևէ խտրականության արտահայտում ցուցաբերել, անկախ տվյալ անձի սեռից, էթնիկ ծագումից, կրոնից, հաշմանդամությունից: 

Օտարերկրացին կարող է բողոքել սահմանային Ծառայության ներկայացուցչի անհամապատասխան վերաբերմունքի համար: 

Բողոքն անհրաժեշտ է ներկայացնել գրավոր ձևով և այն պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.  բողոքող անձի տվյալները, ճշգրիտ հասցեն, միջադեպի ճշգրիտ նկարագրությունը, սահմանապահ ծառայողի տվյալները: Բողոքը ներկայացնող անձի տվյալների և հասցեի բացակայության դեպքում բողոքները չեն դիտարկվում: 

Բողոքները անհրաժեշտ է ուղարկել հետևյալ հասցեյով՝ 

Komenda Główna Straży Granicznej

Al. Niepodległości 100 02-514 Warszawa

Էլ. Փոստ. skargi.inik@strazgraniczna.pl 

Կամ, դիմելով Մարդու Իրավունքների Պաշտպանին  

al. Solidarności 77, 00-090 Warszawa lub

http:http://www.rpo.gov.pl/wniosek/

Facebook