այս պահին գտնվում եք.

Պացիենտի իրավունքներըՏպիր

Սահմանադրության և այլ օրենքների համաձայն, պացիենտները մի շարք իրավունքներ ունեն, որոնց պահպանումը բժշկական ծառայություններ մատուցողների պարտականությունն է:

 

1. Բժշկական ծառայություններից օգտվելու իրավունք  ՝

պացիենտը ներկայիս բժշկական գիտելիքներին համապատասխան բժշկական օգնության և խնամքի իրավունքն ունի: Նաև, առաջին կարծիքի վերաբերյալ կասկածների դեպքում, իրավունք ունի օգտվել այլ մասնագետների օգնությունից: 

2. Ընտրության իրավունք՝՝

պացիենտը բժիշկի, բուժքրոջ, մանկաբարձուհու

( Ազգային Առողջապահական Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժիշկների ցուցակից), ատամնաբույժի ( որոնք ընդունում են Ազգային Առողջապահական Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բուժհիմնարկություններում), պոլիկլինիկայի, հիվանդանոցի (Ազգային Առողջապահական Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած) ընտրության իրավունքն ունի: 

3. Տեղեկացված լինելու իրավունք՝   

Յուրաքանչյուր պացիենտ իր իրավունքների վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքն ունի:

Պացիենտը նաև բուժհիմնարկություններում հասանելի ծառայությունների վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքն ունի:

Այդ տեղեկությունները պետք է լինեն հասանելի և հասկանալի պացիենտի համար:

Պացիենտը իրավունք ունի տեղեկացվելու իր առողջական վիճակի, ախտորոշման, բուժման, բուժման հնարավոր հետևանքների կամ չբուժվելու հետևանքների մասին: Պացիենտը ինքն է որոշում, թե ում և ինչ ձևով են տրամադրվելու այդ տեղեկությունները:

Պացիենտը նաև տեղեկացվելու իրավունքից հրաժարվելու իրավունքն ունի, սակայն, պարտավոր է նշել, թե որ տեսակի տեղեկություններից է հրաժարվում: 

4. Համաձայնություն հայտնելու իրավունք ՝ 

պացիենտը բուժման վերաբերյալ համաձայնություն հայտնելու իրավունքն ունի: 

5. Գաղտնիության իրավունք  ՝

պացիենտը իր առողջական վիճակի, ախտորոշումների, հետազոտությունների և կանխատեսումների վերաբերյալ գաղտնիություն պահպանելու իրավունքն ունի : 

6. Անձի գաղտնիության և արժանապատվության իրավունք ՝

պացիենտի այս իրավունքը պետք է հարգվի ողջ բուժանձնակազմի կողմից:

Պացիենտը նաև մոտիկ անձի ներկայության իրավունքն ունի, սակայն անվտանգության պահանջներից ելնելովշ այս պահանջը կարող է մերժվել բժիշկի կողմից: 

7. Բժշկական փաստաթղթերի մատչելիության իրավունք՝

պացիենտն իր առողջության վերաբերյալ փաստաթղթերի եւ տեղեկատվության մատչելիության իրավունքն ունի: 

8. Թանկարժեք իրերի պահպանման իրավունք՝

հիվանդանոցում կամ այլ շուրջօրյա բժշկական հիմնարկություններում գտնվող պացիենտը, իր թանկարժեք իրերը դեպոզիտ հանձնելու իրավունքն ունի: 

9. Բժիշկի կարծիքի կամ վճռի հետ չհամաձայնվելու իրավունք՝

այս իրավունքը թույլ է տալիս Պացիենտի Իրավունքների Պաշտպանի միջնորդությամբ, բժիշկի եզրակացությունից 30 օրվա ընթացքում, դիմել Բժշկական Հանձնաժողովին 

10. Անձնական եւ ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք՝

հիվանդանոցում կամ այլ շուրջօրյա բժշկական հիմնարկությունում գտնվող պացիենտը մոտիկ անձանց հետ շփվելու և այդ շփումներից հրաժարվելու իրավունքն ունի: 

11. Հովվերգության խնամքի իրավունք՝

առողջության վատացման կան կյանքին սպառնացող իրավիճակներում, պացիենտը իր հավատքի քահանային դիմելու իրավունքն ունի:

Facebook