Ուսման վարձՏպիր

Պետական բուհերի ստացիոնար բաժիններում կրթությունը անվճար է Լեհաստանի քաղաքացիների համար: Այն օտարերկրացիները, ովքեր բուհերի ցերեկային բաժին են ընդունվում Լեհաստանի քաղաքացիների համար նախատեսված հիմունքներով, նույնպես անվճար են սովորում: Լեհաստանի քաղաքացիների համար նախատեսված հիմունքներով ընդունվող օտարերկրացիների մասին տեղեկությունները հասանելի են այստեղ-> 

Օտարերկրացիների մյուս խմբերը կարող են սովորել Լեհաստանի բուհերում վճարովի պայմաններով: 

Վճարովի հիմունքներով Վարշավայի Համալսարան ընդունված օտարերկրացիների համար սահմանված 2014/2015 ուսումնական տարվա  վճարումների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ-[gt]

Ոչ պետական բուհերը վճարովի են բոլոր ուսանողների համար 2014/2015 ուսումնական տարվա համար սահմանված, ցերեկային բաժինների ամենաբարձր ուսման վարձերը (մեկ կիսամյակի համար/ լեհ. զլոտի)

ԶԼՄ-ների ուսուցում  (մեդիակրթություն)– մոտ 5400
Ատամնաբույժություն – մոտ 4950
Նկարչություն – մոտ 4415
Բնապահպանություն – մոտ 3600
Ճարտարապետություն– մոտ 3400
Գրաֆիկա – մոտ około 3290
Ձևավորում – մոտ 3180 

2014/2015 ուսումնական տարվա համար սահմանված ոչ պետական բուհերի ամենացածր ուսման վարձերը (մեկ կիսամյակի համար/ լեհ. զլոտի) 

Պատմություն – 1760
Մանկավարժություն – 1730
Մեքենաշինություն և մեխանիկա – 1600
Մաթեմատիկա– 1500
Լեհ. բանասիրություն – 1500
Լուսանկարչություն և ֆիլմային տեսագրություն – 1340
Աստվածաբանություն - 1050
Facebook