այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ Ուսանողների աշխատանքի թույլտվություն

Ուսանողների աշխատանքի թույլտվությունՏպիր

Աշխատանքի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են այստեղ->

Հարկ է հիշել որ հետևյալ օտարերկրացի ուսանողների համար աշխատանքի թույլտվություն չի պահանջվում՝ 

  • օտարերկրացին ժամանում է կամ արդեն գտնվում է Լեհաստանում ստացիոնար բարձրագույն կամ ստացիոնար դոկտորական կրթություն սկսելու կամ շարունակելու նպատակով, իսկ նրա կացության քարտը տրվել է ուսման հիման վրա: Օտարերկրացին ազատվում է աշխատանքի թույլտվություն ստանալու անհրաժեշտությունից նաև այն դեպքում, երբ ուսումը սկսել է ԵՄ այլ երկրում,  իսկ շարունակում կամ լրացնում է Լեհաստանում:
  • ստացիոնար բուհի ուսանող է և գտնվում է երկրում վիզայի հիման վրա՝այս դեպքում 
  • ուսանողն աշխատում է Լեհաստանում մասնագիտական ստաժավորման սահմաններում, ուր նրան պատվիրակել է ուսանողների միջազգային ասոցիացիաների անդամ կազմակերպությունը (օրինակ, Բժիշկ Ուսանողների Ասոցիացիաների Միջազգային Ֆեդերացիան- IFMCA, ստաժավորման նպատակով Լեհաստան է ուղարկում օտարերկրացի ուսանողների)
  • զբաղվածության հանրային ծառայությունների և նրանց արտերկրյա գործընկերների համագործակցության շրջանակներում աշխատոշ ուսանողներ են և նրանց աշխատանքի անհրաժեշտությունը հաստատված է իրավասու մարմնի կողմից
  • բուհերի  ուսանողներ են, որոնք 6 ամիսը չգերազանցող ժամանակահատվածում պետք է  մասնակցեն  մասնագիտական պրակտիկաների (որոնք իրականացվում են Աշխատանքի Վարչությունում գրանցված գործատուի և արտերկրյա բուհի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում)
  • ԵՄ, Շվեյցարիայի Դաշնության, կամ EEA անդամ երկրների բուհերի ուսանողներ են, որոնք համապատասխան բուհից ուղեգիր ունենալու դեպքում, պետք է մասնակցեն բուհի կանոնակարգով կամ ծրագրերով նախատեսված մասնագիտական պրակտիկաներին
Facebook